ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Գյուղատնտեսության համար ՀՀ կառավարության առաջարկած միջոցառումները բավարար չեն

10 Ապրիլ 2020 ՀՀ կառավարության առաջարկած գյուղատնտեսության աջակցության ծրագրերը երկարաժամկետ են և չեն կարող կարճ ժամանակահատվածում լուծել ՀՀ պարենային անվտանգության խնդիրները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ նշելով, թե դրանք, ամեն դեպքում, ոլորտի զարգացման վրա դրական ազդեցություն կունենան, սակայն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առումով արդյունավետ քայլեր չեն:

Տնտեսագետն ընդգծեց՝ այս պահին որևէ մեկը չի կարող գնահատել կորոնավիրուսի տնտեսական ամբողջական ազդեցությունը, հետևաբար, կարելի է խոսել ոչ թե հետևանքների հաղթահարման, այլ իրավիճակով պայմանավորված՝ դժվարությունները հնարավորինս մեղմելու մասին:

«Գյուղատնտեսությունը եկամտով է ապահովում հարյուր հազարավոր մարդկանց, այն նաև պարենային ապահովության հիմնական երաշխավորն է, սակայն, առաջարկվող միջոցառումները բավարար չեն, իսկ որոշ դեպքերում կարող են նաև ռիսկեր պարունակել»,-ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով Կառավարության որոշմանը՝ զրոյացնել գյուղատնտեսական վարկերի տոկոսները, Խաչատրյանն ասաց, թե Կառավարության կողմից վերանայված ծրագրերի կատարողականը դեռ անցած տարի բավականաչափ ցածր է եղել, հետևաբար առաջնահերթ պետք է հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը, և եթե խնդիրը ոչ ձեռնտու տոկոսադրույքով վարկերի տրամադրումն էր, ինչի պատճառով գյուղատնտեսները խուսափում էին վարկ վերցնել, ապա այդ դեպքում կարելի էր մտածել վարկերի տոկոսադրույքներն իջեցնելու մասին:

«Սակայն եթե պատճառն ավելի լուրջ է, ապա միայն վարկի տոկոսադրույքները զրոյացնելով որևէ էական արդյունք չի գրանցվի: Կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք գումարի պակասը այսօր գյուղատնտեսության առջև ծառացած հիմնական խնդիրն է: Այժմ բազմաթիվ տնտեսվարողների արգելվում է մթերքի արտահանում անել, և այս պայմաններում պետությունը պետք է երաշխավորի, որ կգնի գյուղմթերքը, մասնավորապես՝ հացահատիկն և հատիկաընդեղենային մշակաբույսերը, կարտոֆիլը: Նշված մշակաբույսերի համար, պետության կողմից երաշխավորված գնման դեպքում, պետք է գարնանացանի ոռոգման ջուրը, պարարտանյութը և սերմերը տրամադրել անհատույց»,-ասաց նա՝ ընդծելով նաև, որ ժամանակն անցնում է, և եթե գարնանացանի ընթացքը բաց թողնվի, հետևանքները կարող են ողբալի լինել:

Նրա գնահատմամբ՝ շուկա պարզապես փող մտցնելով և բոլոր տեսակի բնամթերքների արտադրությունը խրախուսելով հնարավոր է նույնիսկ վտանգավոր հետևանքներ առաջացում: «Որոշ բնամթերքներ մենք ավելի շատ ենք արտադրում, քան կարող ենք երկրում սպառել, իսկ այսօր, երբ մարդկանց ու բեռների շարժը սահմանափակված է անորոշ ժամանակով, մեր արտահանումներին էական վտանգ է սպառնում: Ավել արտադրելով, հնարավոր է, չկարողանանք ամբողջ մթերքը վաճառել ո՛չ ներքին, ո՛չ արտաքին շուկաներում: Այդ դեպքում գյուղատնտեսը կկանգնի և՛ չվաճառված բերքի, և վարկը մարելու խնդրի առջև»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company