ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ավանդները աճել են, քանի որ մարդիկ գործարքներ չեն կատարում

10 Ապրիլ 2020 Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային տնտեսությունն այս տարի գրանցելու է անկում, բացի այդ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հայտարարության համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում զարգացող երկրներից զարգացած երկրներ են հոսել 83 մլրդ դոլար, ինչն աննախադեպ կապիտալի արտահոսք է, որը չի եղել ֆինանսական պատմության ողջ ընթացքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

«Սա մեկ անգամ ևս փաստում է, որ զարգացող երկրներն ավելի վատ վիճակում են գտնվում քանի որ կապիտալը այդ երկրներից հոսում է դեպի զարգացած երկրներ, իսկ մենք զարգացող երկիր ենք: Այս իրավիճակում, երբ մեր պաշտոնյաները հայտարարում են, թե մենք կարող ենք օգտվել կորոնավիրուսի ճգանաժամից և առաջանցիկ աճ ապահովենք, մեղմ ասած, հնարավոր չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են կարողություններ, կապիտալ, ենթակառուցվածքներ, թիմ, տեխնոլոգիաներ, որն այս պահին մեր կառավարությունը և տնտեսությունը չունի»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսի համաճարակը հանգեցնում է խոշորագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որն աննախադեպ կլինի 1929-1933թթ. Մեծ ճգնաժամից ի վեր: ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի խոսքով` նույնիսկ լավագույն սցենարի դեպքում հնարավոր կլինի տնտեսության որոշակի վերականգնում ակնկալել 2021թ: «Սակայն ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել»,- ասել է Կրիստալինա Գեորգիևան:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեզ մոտ գրանցվել է ավանդների և վարկերի աճ, ըստ տնտեսագետի, տրամաբանական է: «Մեր ֆինանսական համակարգը միշտ լավ վիճակում է գտնվել, ունի բազմաթիվ արտոնություններ և տարիներ շարունակ գերշահույթներ է կուտակել ի հաշվի պետության և ազգաբնակչության։ Ներկայումս այն մարդիկ, որոնք նախատեսում էին այս կամ այն ձեռնարկատիրական գործունեությունը սկսել, կամ, ենթադրենք, անձը ցանկանում էր տուն կամ ավտոմեքենա ձեռք բերել, այդ գումարները դրել են բանկ: Մարդիկ չեն ցանկանում այդ գումարները տանը պահել, գործարքները չեն իրականացել, ինչի հետևանքով տնտեսության մեջ ակտիվությունը կտրուկ նվազել է. գործարքներ տեղի չեն ունենում մարդիկ գումարները պահում են կամ տանը, կամ բանկում, իսկ գումարն ինքն իրենով հավելյալ արդյունք, բարիք չի ստեղծում, այն պետք է տնտեսության մեջ դրվի, իսկ հիմա տնտեսական ակտիվությունը սահմանափակ է, մարդիկ չեն կարող ձեռնարկատիրական գործունեություն սկսել կորոնավիրուսի կարանտինային պայմաններում»,- ընդգծեց Պարսյանը:

Տնտեսագետը նշեց՝ եթե վարչապետը պնդում է, որ մեզ մոտ լավ ցուցանիշներ են, ապա Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ մենք 2020 թվականը փակելու ենք՝ 0.7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով, այն դեպքում, երբ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4,9 տոկոս աճ. «Արտահանումը նվազելուէ 5-7 տոկոսով, ներմուծումը՝ 9-11 տոկոսով: Մի պետական մարմին խոսում է, որ մեր տնտեսությունը ճգնաժամային վիճակում է, իսկ մյուս մարմինն ի դեմս կառավարության պնդում է, որ մենք հրաշք ցուցանիշներ ունենք»,- նկատեց նա:

Հարցին՝ ինչի՞ համար է այս հակասությունը, եթե ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ինչո՞ւ է հակառակը հայտարարվում երկրի ղեկավարի կողմից, նա պատասխանեց, որ կառավարության տնտեսական բլոկը ձախողել է իր առջև դրված սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հիմա զուտ առանձին ցուցանիշներով փորձում են մանիպուլացնել հասարակությանը և բիզնեսը, ինչը ճիշտ չէ: «Ե՛վ հասարակության, և՛ բիզնեսի մեջ կա մեծ հիասթափություն կառավարության կատարած և կատարվելիք հակաճգնաժամային քայլերի նկատմամբ»,- ասաց Պարսյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի մեկ այլ հայտարարությանը, որ դրամը ամրապնդում է կայունությունը, ըստ տնտեսագետի, դա մեր տնտեսության վրա բացասական ազդեցություն է թողնում: «Ռուսական ռուբլին այս տարվա ընթացքում արժեզրկվել է 25 տոկոսով, տարածաշրջանի բոլոր արժույթները ևս արժեզրկվել են, եթե դրամն արժևորվում է, դա նշանակում է, որ մեր արտահանվող ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունն ու շուկաները, մեր արտահանվող ապրանքները շուկաներից դուրս են մղվելու, քանի որ նույն մեկ շիշ գինին ռուսական շուկայում 500 ռուբլու փոխարեն դառնալու է 600 ռուբլի ու դրա արդյունքում շուկայից դուրս մղվի»,- ասաց նա:

Պարսյանը նշեց, որ համաշխարհային բորսայում նավթի գինը նվազել է 10.6 տոկոսով, ինչը նրա խոսքով՝ ևս առիթ է հանդիսնալու ռուբլու արժեզրկման. «Եթե մենք շարունակենք արժևորված պահել մեր դրամը, սրա արդյունքում ավելի լուրջ խնդիրներ ենք ունենալու: Մեր ապրանքները դառնալու են արտահանման շուկաներում ավելի թանկ, ուղղակի մեր երկրից արտահանում տեղի չի ունենա: Բացի այդ այս կառավարությունն իր առջև դրված բյուջեի եկամտային մասը չի կարողանա ապահովել, քանի որ ներկրվող ապրանքները կդառնան ավելի էժան, ինչի արդյունքում քիչ հարկային մուտքեր կլինեն պետական բյուջե»,- նշեց նա:

Պարսյանի խոսքով՝ այս պայմաններում գնաճն անխուսափելի է, երբ համաշխարհային տնտեսությունն այս ճգնաժամի մեջ է.«Ուղղակի այն պետք է լինի կառավարվող: Այսինքն՝ սոցիալապես խոցելի խմբերի համար պետք է ավելացնեն նպաստները, թոշակները, աշխատավարձերը, բայց մենք չենք կարող խուսափել գնաճից։ Այնուամենայնիվ, կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում դրամ է հոսելու տնտեսության մեջ, որոշ մարդիկ նպաստներ կստանան։ Եթե տնտեսությունը չկարողամա զուգահեռաբար ավելացնել ապրանքների քանակությունը, հատկապես՝ առաջին անհրաժեշտության, ապա մենք կունենանք դրամի կտրուկ արժեզրկում և գների աճ։ Հուսով եմ նաև՝ կենտրոնական բանկը չի փոշիացնի մեր արտաժութային պաշարները իրենց գերնպատակը՝ գների կայունությունը ապահովելու համար»,- եզրափակեց տնտեսագետը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company