ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պիտի սովորենք ապրել և հասկանալ, որ Արցախը մեր հավաքական պետականության ճակատագրի որոշիչ բաժինն է

23 Ապրիլ 2020 Tert.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ զրուցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության և դրան հաջորդած ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանի շուրջ: Լիլիթ Գալստյանը կարծում է, որ Լավրովն ավելի բաց էր և անկեղծ, քան սովորաբար լինում են այս մակարդակի դիվանագիտությունն ու դիվանագետը: Ուղերձը հստակ էր՝ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խութեր կան և դրանք չէին կարող չանդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա ընթացքի վրա:

– Տիկին Գալստյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված», ինչին հետևեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աձագանքը: Նա փաստորեն, հերքեց Լավրովի հայտարարությունը՝ նշելով, որ Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սպառնալիքի ստեղծում: Եթե համադրենք երկու ԱԳ նախարարների հայտարարությունը՝ հայկական կողմն ասում է՝ որևէ փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, մյուս կողմն ասում է՝ փուլային տարբերակն է դրված, ո՞վ է ստում:

– Կողմերից որևէ մեկին ստի մեջ մեղադրելը կոպիտ կլինի: Ավելի լավ է փաստեր արձանագրենք: Լավրովն ավելի քան բաց էր և անկեղծ, քան սովորաբար լինում են այս մակարդակի դիվանագիտությունն ու դիվանագետը: Ուղերձը հստակ էր՝ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խութեր կան և դրանք չէին կարող չանդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա ընթացքի վրա:

Հայաստանյան կողմից՝ արտգործնախարարի մակարդակով գոնե, ըստ էության հերքում չեղավ: Նախարարի հաստատում-ակնարկից, այնուամենայնիվ եզրակացնում ենք, որ բանակցային գործընթացում ինչ-որ փաստաթուղթ կա և քննարկվում են ինչ-որ բաղադրիչներ: Ի դեպ, ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը ևս հաջորդեց արձանագրում, որ ինչ-որ սկզբունքների շուրջ քննարկում ընթանում է: Վտանգավորն այն է, որ Լավրովը բարձրաձայնեց խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, որը վերջին քսան տարիներին մերժվել է Հայաստանի և Արցախի իշխանությունների, նաև այդ հողն ազատագրած հայ ժողովրդի կողմից: Մի շարք իրողություններ, այնուամենայնիվ, ակնհայտ են և վտանգավոր: Վերջին մեկ տարում բանակցային հարթակում ադրբեջանական դիրքերի ամրապնդումը զգալի է:

Իսկ մեր արտաքին քաղաքականության խոսույթն ու վարքագիծը չի համապատասխանում ագրեսոր Ադրբեջանին զինադադար պարտադրած և ազգերի ինքնորոշման սկզբունքն իրացրած ժողովրդի կեցվածքին: Ավելին՝ շրջանառության մեջ դրվեց Լեռնային ղարաբաղի ադրբեջանական համայնքի սուբյեկտայնությունը, իսկ նրա «ներկայցուցիցիչը» լեգիտիմավորվեց մեջլիսի մանդատով և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընդունելությամբ:

Հանրային տագնապին արձագանքելու միտումով էր պայմանավորված Դաշնակցության հայտարարությունը. մենք ՀՀ իշխանություններից պահանջել ենք պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորման որևէ փաստաթուղթ:

– Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ԼՂ հիմնախնդրի փուլային լուծման մասին հայտարարություն է անում ՀՀ ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ՌԴ-ի արտգործնախարարը:

– Այո, բանն էլ հենց այդ է, որ Լավրովը սոսկ ռազմավարական գործընկեր չէ, այլև համանախագահ երկրի ներկայացուցիչ: Եվ նրա դիրքորոշումը չի կարող պատահականություն լինել: Ուղերձը հստակ էր՝ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խութեր կան և դրանք չեն կարող չանդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա ընթացքի վրա: ՀՀ քաղաքական իշխանություններին ուղղված նրա խոսքը, անգամ նրա տոնայնությունը, ավելի քան անթաքույց էր ՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ ամեն բան գին ունի և այն չէր կարող ակումուլատիվ հետևանք չունենալ: Գազի գնի հետ կապված զարգացումները նույնպես այս համատեքստում են և շատ հստակ ձևակերպվեց…Տխուր են, բայց իրողություն են այս արձանագրումները…

– Արդյո՞ք Մնացականյանի հակադարձումները բավարար էին և արդյո՞ք լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա մեր ԱԳՆ կողմից, որ ավելի վստահոթյուն լինի, որ եթե փուլային տրաբերակի մասին խոսք չկա, ինչո՞ւ է Լավրովը նման բան ասում: Եթե Լավրովի հայտարարածը ճիշտ չէ, չպե՞տք է պաշտոնական Հայաստանը պարզաբանում պահանջի:

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անդրադառնա խնդրին. գնդակն իր դաշտում է: Չի կարելի մատների արանքով նայել այս ընթացքին: Բանակցային գործընթացում սխալները, անհավասարակշռությունը, դետալային սայթաքումներն ու օրիգինալ երևալու տղայականությունը կարող են ուղիղ սպառնալիքի վերածվել Արցախի, նույնն է թե Հայաստանի պետականության ճակատագրի համար: Իսկապես, լրջանալու պահն է, շատ վտանգավոր է և խոսուն նաև ժամկետի ընտրությունը, ինչու՞ հիմա: Գոեպոլիտիկ ի՞նչ վերադասավորումների համատեքստում ենք հայտնվել: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք դիմագրավելու համար լուրջ կադրեր և հետևողական քայլեր են ակնկալում: Պարզապես չի կարելի մերժել, զրոյացնել ինստիտուցիոնալ ժառանգականությունը:

Եթե մեր հասարակության մի մասը դեռ սպառում է պոպուլիզմն ու մանիպուլյացիաների էներգիան, ապա միջազգային հարթության վրա սա պարտության ճանապարհն է. «Հեղափոխության ու դուխի» բրենդը բավարար գործոն չէ, ներքին սպառման «աննախադեպությունն ու անսխալականության» հիվանդագին բարդույթը կարող է ճակատագրական լինել:

– Որքանո՞վ է օրակարգում Արցախյան հիմնախնդիրը, ներքին խնդիրներն արդյո՞ք դուրս չեն մղում այս հարցն օրակարգից:

– Չկա առանձին վերցրած, մեր բոլոր օրակարգերից առանձնացրած Արցախի խնդիր: Պիտի սովորենք ապրել և հասկանալ, որ Արցախը մեր հավաքական պետականության ճակատագրի որոշիչ բաժինն է: Ցավոք, քաղաքական իշխանության վարքականոնում և արժեքային մակարդակում չի գիտակցվում, որ հասարակությունը պառակտելով, ներքին թշնամիների որսով, ազգային ինստիտուտներ և հաղթանակի սիմվոլներ արժեզրկելով, անցյալի տոտալ մերժումուվ, պիտակավորելով ու հիասթափվածներ մոդելավորելով՝ թուլացնում ենք մեր հավաքական ներքին դիմադրողականությունը: Ախր սա այնքան պարզ ճշմարտություն է․․․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company