ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Փաշինյանը երկիրը տանում է ազգակործան ուղով

25 Ապրիլ 2020 Իշխանափոխությունից անցել է երկու տարի, այդ ընթացքում արված փոփոխությունների, նոր իշխանության՝ երկիրը ղեկավարելու կարողության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:

-Տիկին Կյուրեղյան, լրացել է իշխանափոխության երկու տարին, հայտարարվում էր, որ դրական փոփոխություններ են լինելու, մարդիկ սկսե՞լ են այս երկու տարում ավելի լավ ապրել, թե՞ հակառակն է:

– Նախ թույլ տվեք Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա կապակցությամբ իմ խոնարհումը հայտնել Մեծ եղեռնի սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև և մեկ անգամ ևս հավելել, որ ՀՅ Դաշնակցությունը միշտ առաջին շարքերում է եղել և շարունակում է լինել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, վերականգնման և պահանջատիրության հարցը օրակարգում պահելու գործում:

Այո, իշխանափոխության երկու տարին է անցել, բայց, ցավոք սրտի, մեր քաղաքացիների կյանքում շատ բան չի փոխվել, իսկ եթե նույնիսկ փոխվել է, ապա որոշ դեպքերում դեպի վատը: Եվ դա ավելի խորն է զգացվում, այսպես կոչված, հեղափոխությունից մեծ ու դրական փոփոխությունների սպասումների համատեքստում: Մի բան է, երբ ոչ մի լավ բանի չես սպասում, մեկ այլ բան՝ երբ սպասում ես կյանքի որակի էական, դրական փոփոխությունների ու ո՛չ տեսնում ես, ո՛չ զգում:

Հիշեցի մի դեպք. ՀՀ վարչապետերից մեկը Գյումրիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է,

– Սիրելի գյումրեցիներ, այսուհետ մենք ավելի լավ ենք ապրելու:

– Հբը մե՞նք, – հարցնում է հրապարակում կանգնածներից մեկը:

Հիմա մեզ մոտ նույն իրավիճակն է: Այսօր իշխանության եկած քայլարածներն էապես ավելի լավ են ապրում, քան իշխանափոխությունից առաջ: Բայց մի՞թե դա էր ուզում մեր ժողովուրդը, երբ երկու տարի առաջ դուրս եկավ հրապարակ՝ «մերժի՛ր Սերժին» պահանջով: Իհարկե, ոչ: Այսօր մեր ժողովուրդը իր կյանքի որակի դրական փոփոխություն չի զգում և դրա վառ ապացույցն էին մինչ կորոնավիրուսային արտակարգ իրավիճակը, ամեն օր տարբեր սոցիալական խմբերի բողոքի ակցիաները կառավարության շենքի առաջ, այս կամ այն համայնքում, այս կամ այն ճանապարհները փակելիս, իշխանությունների՝ այդքան շատ սիրված ֆեյսբուքում օր օրի աճող բողոքի գրառումները և այլն: Եթե այս ամենին ավելացնենք նաև օրվա իշխանությունների կողմից կորոնավիրուսային մարտահրավերները լուծելու անկարողության արդյունքում երկրում աճող սոցիալական խնդիրների խորացումը, ապա Ձեր հարցի պատասխանը ցավալիորեն միարժեք է՝ մեր քաղաքացիները այս երկու տարում ոչ միայն ավելի լավ չեն սկսել ապրել, այլ ընդհակառակը՝ սկսել են ավելի վատ ապրել:

– Հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն, գողացածի վերադարձ, սոցիալական բեռի թեթևացում. սրանք թեզեր էին, որոնք հնչեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արե՞ց կամ ի՞նչն է խանգարում դա անել։

– Ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին կարող է խոսք լինել, եթե ՀՀ տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել, տնտեսության կառուցվածքում չկան հիմնարար փոփոխություններ, որոնք առաջընթաց կապահովեն: Օրվա տնտեսական քաղաքականության մեջ, ինչպես և նախկինում, չկա գաղափարախոսություն: Գյուղատնտեսությունն անկում է ապրում, շինարարության ծավալները, ըստ էության, աճ չունեն: Ինստիտուցիոնալ մակարդակում ձևավորված չէ այնպիսի համակարգ, որը կնպաստեր ներդրումների աճին: Ցանկացած խոշոր ներդրող նախ ճշտում է, թե արդյոք մեր երկրի ներդրումային իրավիճակը համահո՞ւնչ է իր սպասելիքներին, թե՞ ոչ, և, իհարկե, իր համար պարզում է բացասական պատասխան:

Ի՞նչ գողացածի և ու՞մ վերադարձրածի մասին կարող է խոսք լինել, եթե այսօր մեր իշխանավորների միայն պարգևավճարներն ավելին են, քան նույն այդ իշխանավորների կողմից հայտարարած այն գումարների չափերը, որոնք նրանք իբրև թե հետ են բերել նախկին պաշտոնյաներից՝ տարբեր չարաշահումների բացահայտումների արդյունքում: Ի՞նչ սոցիալական բեռի թեթևացման մասին կարող է խոսք լինել, եթե կառավարությունն ու վարչապետն անձամբ ժողովրդին կոչ է անում աղքատությունը հաղթահարել իրենց ուղեղներում, ինքնուրույն մտածել աշխատատեղերի ստեղծման մասին, ամեն օր մի նոր պատասխանատվության բեռ պետությունից գցում է մասնավորի վրա:

Գիտեք, Փաշինյանի կողմից հնչեցրած տնտեսական հեղափոխության, գողացածի վերադարձի, սոցիալական բեռի թեթևացման վերաբերյալ թեզերի կատարման մակարդակը գնահատելու համար նախ պետք է ճշտենք, թե ի՞նչ է ի նկատի ունեցել նա այդ ամենը ասելիս: Միգուցե նրա թիմի և ժողովրդի ընկալումներն այդ թեզերի նկատմամբ տարբե՞ր էին:

– Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ունի երկիրը կառավարելու կարողություն:

– Ավելի դիպուկ, քան հենց ինքը Փաշինյանը, հնարավոր չէ պատասխանել այդ հարցին: Հիշենք, որ դեռ 2018 հոկտեմբերին նա դիմեց հանրությանը և ասաց, որ իրենք չեն կարող կառավարել, քանի դեռ Ազգային Ժողովը չի փոխվել: Սահմանադրական կարգի տապալման փորձի արդյունքում հասավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ձևավորեց միակուսակցական սահմանադրական մեծամասնությամբ Ազգային ժողով, իր քիմքին հաճո կառավարություն: Բայց նորից հասկացավ, որ չի կարողանում կառավարել և այս անգամ սահմանադրական կարգի տապալման նոր փորձի արդյունքում շրջափակել տվեց դատարանները և այսօր էլ հայտարարում է, որ իր ծրագրերի իրականացմանը խանգարում է Սահմանադրական դատարանը: Փաշինյաննն ու նրա կառավարությունն ստացել են բացառիկ հնարավորություն՝ ամբողջական ձևավորված իրեն հպատակ խորհրդարանական մեծամասնություն, և կարող են կյանքի կոչել երկրում կյանքի որակի բարելավման ցանկացած ծրագիր, բայց չեն կարողանում դա անել:

Արդեն երկու տարի է անցել, իրենց իշխանության ժամկետի 1/3-ը, սակայն երկրի ներքին ու արտաքին խնդիրները շարունակում են մնալ չլուծված, իսկ Փաշինյանի թիմը զբաղված է իրենց քաղաքական, անձնական նպատակների բավարարմամբ: Նրանք դեռ իրենց անկարողությունները հիմնավորում են հների վրա հղումներով, իրենց նորանոր խանգարողներ փնտրելով, ժողովրդին նորանոր տեսարաններ հրամցնելով: Կա տարածված մի թևավոր խոսք. «եթե ապրում ես անցյալով, ուրեմն ներկա ու առավել ևս, ապագա չունես»:

– Տիկին Կյուրեղյան, 2018-ին թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, նշում, որ փոփոխությունների կարիք կա։ Հիմա նույն այդ ուժերը կամ շատերը քննադատում են իշխանությանը, նշում բացթողումները, այդ թվում նաև ՀՅԴ-ն։ Քաղաքական կոնսոլիդացիան հիմա հնարավո՞ր է, օրինակ Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջերս գրառում էր արել, որ հիմա քաղաքական կոնսոլիդացիայի ժամանակն է։ Հիմա կոնսոլիդացիայի ժամանա՞կն է,ու բացի այդ, նա նշում է, որ չպետք է կաշկանդվել երկու տարի առաջ կատարած ընտրությամբ։ Դա այդպե՞ս է, կաշկանդվածություն կա՞։

-Իսկապես, 2018-ին թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական շատ ուժեր աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, նշում, որ փոփոխությունների կարիք կա: Սակայն թե՛ Նիկոլ Փաշինյանի, և թե՛ նրա մեծամիտ ու ինքնահավան թիմի կարծիքով իրենք ամենակարող են, անսխալական են և ոչ մեկի ու ոչ մի ուժի աջակցության կարիքը չունեն, և այդպես կարծելով՝ երկիրը տանում են ազգակործան, պետականաքանդ վտանգավոր ուղով: Այս պարագայում, իհարկե, առաջին պլան է մղվում այն բոլոր ուժերի համախմբման անհրաժեշտությունը, որոնց համար հայոց անկախ պետականության ամրապնդման, ազգային արժեքների հաստատման, տնտեսության զարգացման հարցերը օրակարգային առաջնահերթ խնդիրներ են և առկա է այդ խնդիրները լուծելու՝ իրար չհակադրվող մոտեցումներ: Նման հարցերի շուրջ համախմբումը չի կարող կաշկանդվածություն առաջացնել:

– Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական պոպուլիզմով է եկել իշխանության, համաձայն ե՞ք այս մտքի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս է հնարավոր միայն քաղաքական պոպուլիզմով իշխանության մնալ:

– Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության «մերժի՛ր Սերժին» կարգախոսով, օգտվելով օրվա իշխանությունների հանդեպ հանրության մեջ առկա խորը դժգոհությունից: Եկավ իշխանության առանց որևէ ծրագրի, առանց որևէ կարող թիմի, եկավ իշխանության միայն ականջահաճո ելույթներով: Եկավ քաղաքական պոպուլիզմով ու մնաց արդեն երկու տարի: Մնաց, որովհետև հանրությունն իսկապես ուզում էր փոփոխություն, ընտրողների 1/3-ից մի քիչ ավելին վստահեց իրեն, թեև ինքն ասում է թե 70 %-ի վստահությունն է ստացել: Իսկ իրեն չհավատացողներն ու ձայն չտվողները փորձեցին ընդառաջել երկրում փոփոխությունների կայացման՝ ժողովրդի մեծ ցանկությանը: Բայց, ցավոք, երկիրն արդեն հատում է անթույլատրելիի սահմանը, կանգնած է ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առաջ: Վաղուց արդեն ժամանակն է, որ հանրությունը ընդունի, որ քաղաքական պոպուլիզմով այլևս հնարավոր չէ անկախ պետականություն պահել, տնտեսություն զարգացնել, կյանքի որակ բարձրացնել::

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company