ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Փոստային կապը պետության ռազմավարական նշանակության ուղղություններից մեկն է

25 Ապրիլ 2020 Օրերս 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Նշենք, որ 2020 թվականին ավարտվում էր «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ժամկետը, որը 2006-ից իրականացնում էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը»։

Հավելենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել էր ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ:


Թե որքանով «Հայփոստի» կառավարման անցումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կարելի է դիտարկել՝ որպես կապիտալի հեռացում ՀՀ-ից, և որքանով նախադեպային՝ այլ ռազմավարական նշանակության օբյեկտների դեպքում, 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ միջազգային փորձում նման օբյեկտների կառավարման տարբեր ձևեր կան. ամբողջությամբ մասնավոր են, ամբողջությամբ պետական, կամ պետական է, բայց հանձնված է հավատարմագրային կառավարման:

«Բայց գլխավոր խնդիրը հետևյալն է. «Հայփոստը» պետք է իրականացնի ռազմավարական նշանակության որոշումների կատարում, քանի որ փոստային կապը պետության ռազմավարական նշանակության ուղղություններից մեկն է:

Մեր տիպի երկրներում, բնականաբար, ձեռնտու է, որ այն լինի պետական, և կառավարումն իրականացվի` նպատակ ունենալով ապահովել թե անհրաժեշտ կապը, և թե պետական գործառույթների միջոցով հատկապես պատերազմական ժամանակահատվածում ռազմավարական կապի ապահովման խնդիրները: Այն, որ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով փոստային ձեռնարկությունները դարձել են ոչ միայն կապ ապահովող, այլ նաև հավելյալ ծառայություններ մատուցող, սա փաստում է նաև միջազգային փորձը:

Կապիտալի մասնակցությունն այս նախաձեռնություններին բացարձակ կապ չունի` պետությո՞ւնն է կառավարում, թե՞ մասնավորը, կարևորը, որ հետաքրքրությունների ոլորտ լինի, այդ թվում` մասնավորի համար: Այնպես որ, իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ լինի զարգացման հայեցակարգ, ոչ թե՝ ֆորմալ առումով ով է կառավարում:

Ի վերջո, անցած 14 տարին ցույց տվեց, որ մասնավոր կառավարումն էլ՝ և՛ ներդրումների տեսակետից, և՛ ռազմավարական առումով, այդքան էլ արդյունավետ չէր: Եվ հավելյալ ծառայությունը, որ տրվեց բանկային գործի կազմակերպման համար, ըստ էության, անարդյունավետ է: Եվ հիմա չափազանց կարևոր է, որ պետական նոր գաղափարախոսությունը, մոտեցումը, ծրագիրը հիմնվի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման վրա` առավել արդյունավետ ծառայություններ մատուցելու տեսակետից, իհարկե, նկատի առնելով «Հայփոստի» եղած բազան. գրեթե ամեն բնակավայրում այն ունի անշարժ գույք, տարածք` անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Ըստ այդմ` շատ կարևոր է, որ մի շարք պետական գործառույթներ հենց փոստի միջոցով իրականացվեն` սկսած սոցիալական ծրագրերից՝ ավարտված տնտեսական նախաձեռնություններով»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ պետության կառավարմանը հանձնելու անհրաժեշտությանը, օրինակ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, էկոնոմիկայի նախկին նախարարն ասաց, թե չի կարծում, որ այս պահին ճիշտ է օդանավակայանի դեպքում նման որոշումը, քանի որ մասնավոր արդարացրել է իրեն: Այլ հարց է, որ կառավարման համակարգում որոշակի ծառայությունների սակագների վերանայում պիտի իրականացվի, և ընդլայնվեն հնարավորությունները:

«Մասնավորապես, դեռևս մի քանի տարի առաջ քննարկվում էր ՀՀ-ում ավիացիոն հաբի գաղափարը, ինչը նշանակում է՝ ժամանակակից օդանավակայանի և այդ ենթակառուցվածքների ընդլայնում: Եթե նման խնդիր դրվի, և մասնավորն իրականացնի, օգտակար է: Դա կարող է իրականացվել պետություն-մասնավոր համագործակցությամբ: Եթե մասնավորը չցանկանա, դա պետությունը կարող է անել, ինչն էական հիմք կարող է հանդիսանալ հենց Հայաստանի ավիացիոն շուկայի զարգացման տեսակետից, այդ թվում` հետագայում ազգային փոխադրողի ինստիտուտն ամբողջությամբ ձևավորելու համար»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն` 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնեց օդանավակայանի կառավարումը:

Դաշնակցական գործիչը կարևորելով ենթակառուցվածքային այլ ոլորտներ ևս` գազ, էլեկտրաէներգիա, երկաթուղի, որոնց դեպքում գործ ունենք հասարակության 50 տոկոս և ավելի անձանց սպասարկման հետ, նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս` նույնիսկ ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում պետությունն իր սեփականությունը պահպանում է իր ձեռքում, կառավարումն է, որ առանձին դեպքերում հանձնվում է, կամ հայտարարվում է` այս ենթակառուցվածքներն ո՞վ ավելի որակյալ, էժան և արդյունավետ ձևով փոխանակում կանի անհրաժեշտ ծառայություններով` էլեկտրականություն, գազ, կամ այլ վառելիք, էներգետիկ ապրանք:

«Այս տեսակետից կարևոր է, որ պետությունն ունենա նման հայեցակարգ, ինչը վստահություն է ներշնչելու միջազգային ներդրողներին, որոնք տեսնելով այսպիսի կոնցեպտի առկայությունը, ներդրումային դաշտի բարվոք վիճակը՝ ներդրում կկատարեն: Բայց այսօրվա վիճակով, ցավոք, ՀՀ կառավարության, քաղաքական իշխանության նպատակը ոչ թե ներդրումային միջավայրի բարելավումն է, այլ հույսը դրել են, այսպես կոչված, նախկին թալանածը հետ բերելու վրա: Իսկ նման մոտեցումը երկար կյանք չունի»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Մեր հիշեցմանը, որ օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ըստ էության, դաշնակցային հարաբերություններին ոչ հարիր համարեց Երևանի «հարձակողական» քաղաքականությունը համատեղ ընկերությունների, մասնավորապես` «Հարավկովկասյան երկաթուղիների», «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ, էկոնոմիկայի նախկին նախարարը շեշտեց, որ չպետք է հասնել այն վիճակին, որ կոնֆլիկտ ձևավորվի, ինչը բացարձակ ձեռնտու չէ ՀՀ-ին:

«Անհրաժեշտ է հիմնավորումներով հասնել այն բանին, որ այդ ձեռնարկությունների արդյունավետությունը բարձրացվի: Մասնավորապես, ոչինչ չի խանգարում, որ նույն գազի ոլորտում հասնենք նրան, որ «Գազպրոմ Արմենիան», որը «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, այս ամբողջ շղթան դիտարկի մեկ միասնական համակարգում: Այսինքն` ոչ թե բավարարվենք սահմանի վրա գին ֆիքսելով, այլ ամբողջությամբ` մինչև սպառողին հասցվող գազի սակագնի մասին մենք պետք է խոսենք:

Եթե մենք պիտի խոսենք միայն սահմանի վրա գազի գնագոյացման մասին, նշանակում է՝ այլ օպերատորների մենք պետք է հնարավորություն տանք ՀՀ-ում այդ գազի բաշխումն իրականացնելու առումով, բայց սա նաև նշանակում է` «Գազպրոմ Արմենիայի» ամբողջ ենթակառուցվածքը պետականացնել: Ես չեմ կարծում, որ, եթե հիմնավորված ձևով ներկայացվի, ռուսական կողմը կառարկի այս՝ իմ կողմից բարձրացված հարցի լուծմանը: Երկրորդ կարևոր խնդիրը վճարման համակարգն է, ինչո՞ւ պետք է դաշնակցային հարաբերությունների կամ ԵԱՏՄ-ի մեջ գտնվող երկու երկիր իրար հետ հարաբերվեն երրորդ երկրի արժույթով, երբ կարող են կամ ռուսական ռուբլով, կամ դրամով: Ի վերջո, սա էական ճնշում է մեր արժութային շուկայի վրա: Երրորդը դա սակագնային քաղաքականությունն է ՀՀ-ում. որպես սոցիալական պետություն՝ ՀՀ-ն պետք է որդեգրի քաղաքականություն, ըստ որի՝ սակագինը պետք է սոցիալապես ընդունելի մակարդակ ունենա բոլոր սպառողների համար, և պրոգրեսիվ գնագոյացման համակարգի միջոցով ավելի շատ օգտագործողը վճարի ավելի շատ` քաղաքացի-բաժանորդ մակարդակում: Իսկ տնտեսության մեջ, միանշանակ, ինքնարժեքին մոտ սակագին պիտի լինի այն ոլորտներում, որոնք մեր տնտեսական կառուցվածքում համարվում են ռազմավարական` գյուղատնտեսություն, Բարձր տեխնոլոգիաներ և այլն:

Եվ վերջապես, չորրորդ կարևոր խնդիրը, որին պիտի ընթացք տրվի և ռուսական կողմի հետ քննարկվի, դա այլընտրանքային էներգետիկ աղբյուրների բացահայտումն է: Ցավոք, այն համաձայնագիրը, որը կա հայ-ռուսական միասնական էներգետիկ շուկայի մասով, էական սահմանափակումներ է ենթադրում: Կարևոր խնդիր է, որ բանակցվի և այդ համաձայնագիրը կամ չեղարկվի, կամ նոր համաձայնագիր կնքվի, որով այլընտրանքային հնարավորություններ կբացվի ՀՀ-ի էներգետիկ զարգացման տեսակետից»,- պնդեց Մինասյանը:

Ըստ նրա` ՀԿԵ-ի մասով առանձնահատկություն կա, այո, պետք է ամեն ինչ անել, որ ռուսական կողմը ներդրումներ կատարի, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ենթակառուցվածքը հասանելի լինի մինչև գոնե ՌԴ, կամ սահմանափակված չլինի միայն ՀՀ-ի ներսում, կամ լավագույն դեպքում` մինչև Վրաստան հասնի:

«Այս ենթակառուցվածքի տեսակետից շատ կարևոր է նաև Իրանի հետ հարաբերություններն այս գործընթացին ներգրավելը, քանի որ այն համալիր խնդիր է, որի դեպքում, այո, ռուսական կողմին պիտի ներկայացվի բիզնես մի գաղափար, որը ձեռնտու կլինի թե’ ՌԴ-ին, և թե’ քաղաքական, տնտեսական ու բազմաթիվ այլ ուղղություններով՝ ՀՀ-ին: Սրա հնարավորությունները կան, պարզապես անհրաժեշտ է երկարաժամկետ և խորքային աշխատանք: Այսինքն` պետք է հաշվի առնվեն ՀՀ-ի, ՌԴ-ի և Իրանի շահերը, բայց կենտրոնում պիտի լինի հայկական շահը»,- ասաց դաշնակցական գործիչը:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ մեզ համար երկաթուղին սկզբունքային նշանակություն ունի, ընդ որում, ըստ նրա՝ երկար ժամանակ քննարկվող տարբեր ենթակառուցվածքների հնարավորություն այսօր կա, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ տալիս են, որ երկաթուղային կապն ուժեղացնենք և ենթակառուցվածքի որակը բարձրացնենք:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company