ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի և Երևանի Կոմիտեների ներկայացուցիչները ծաղկեպսակ են խոնարհել Ծիծեռնակաբերդում
26 Ապրիլ 2020
Այսօր՝ 26 ապրիլի, 2020 թ․, առավոտյան Հայ Յեղափոխական Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեի եւ Երեւանում գործող Կոմիտեների մեկական ներկայացուցիչներ ծաղկեպսակ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Նկատի ունենալով բոլոր ընկերների եւ համակիրների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին այցելելու եւ նահատակների հիշատակին հարգանք մատուցելու անկարելիությունը, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն ծաղկեպսակը խոնարհել է ՀՅԴ Երեւանի կառույցի բոլոր ընկերների, նրանց ընտանիքների եւ համակիրների անունից։
yerkir.am