ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

ՀՅԴ ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյապայքարում ընկած հերոսների հիշատակին

08 Մայիս 2020 Շուշիի ազատագրումը հայ զինվորի սխրանքի, կամքի, ոգու դրսևորումն էր։ Շուշիի ազատագրմամբ փոխվեց արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքը, և նրանով սկզբնավորվեցին մեր հետագա հաղթանակները, այսօր Եռաբլուր պանթեոնում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մայիսյան հաղթանակների և, մասնավորապես, Շուշիի ազատագրման առիթով շնորհավորելով հայ ժողովրդին։

Մայիսյան հաղթանակների, ի մասնավորի՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման ամյակների առիթով այսօր Եռաբլուր պանթեոն էին այցելել ՀՅԴ Բյուրոյի, Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ ՀԳՄ-ի ազատամարտիկների հանձնախմբի, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության մի շարք անդամներ, ովքեր ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին Արցախյան գոյապայքարում ընկած հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին։

«Մենք այսօր Եռաբլուրում ենք և հաշվետու ենք յուրաքանչյուր ընկած հերոսի առջև։ Հաշվետու ենք մեր պահվածքով, մեր գործերով, մեր առօրյայով, որովհետև նրանք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքին, հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը, Հայաստանի այսօրվան և ապագային։ Մենք պետք է վառ պահենք իրենց հիշատակը և շարունակենք իրենց կիսատ թողած գործը»,- նշեց Ի. Սաղաթելյանը։

Մեր սերունդը պետք է դասեր քաղի Արցախյան ազատամարտից, պետք է դաստիարակվի մեր հերոսների ոգով և շարունակի նրանց գործը՝ Ի. Սաղաթելյանի կարծիքն է, ով նշեց նաև՝ պետք է հստակ ձևակերպել՝ մենք Արցախում սակարկությունների հարց չունենք, զիջումները բացառվում են, և պետք է զարգանանք՝ չզիջելով։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի վերջին հայտարարությանը՝ հայկական կողմի արձագանքն անբավարար համարելով. «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ պաշտոնական Երևանի այն հավաստիացումները, որ սեղանին չկա փուլային կարգավորման տարբերակ, մեզ վստահություն չեն ներշնչում։ ՀՀ վարչապետը բառախաղերի միջոցով այդ հարցի հստակ պատասխանը չտվեց, և մենք պահանջում ենք նրանից՝ հայտարարել, որ ՀՀ-ն երբեք չի քննարկելու հակամարտության կարգավորման փուլային տարբերակը։ Այդ իմաստով հստակ չէր վարչապետի՝ մայիսի 7-ին ԱԺ-ում ունեցած ելույթը։ Այնինչ՝ ՀՀ վարչապետը պետք է շատ հստակ, ուղիղ և առանց բառախաղերի հայտարարի, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում և չենք քննարկելու»։

Ի. Սաղաթելյանը նաև նշեց, որ իրենք մանրամասներին չեն տիրապետում, որպեսզի հստակ գնահատականներ հնչեցնեն բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց գիտակցում են, որ Արցախի շուրջ տեղի են ունենում գործընթացները պահանջում են ուժերի կրկնակի լարում, ավելի պատասխանատու և հետևողական աշխատանք։

ՀԳՄ ներկայացուցիչը անդրադարձավ նաև այսօր Ազգային ժողովում ԵԿՄ նախագահ սասուն Միքայելյանի հրահրմամբ տեղի ունեցած ծեծկռտուքին՝ այն որակելով որպես անթույլատրելի և դատապարտելի երևույթ։

«ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա հարձակվել նման ոճով՝ պարզապես անընդունելի է։ Եվ սա տեղի է ունենում այն օրը, երբ սրանից ուղիղ երկու տարի առաջ ընտրված այս իշխանությունը խոսում էր այդպիսի բարքերի դեմ։ Այդ իշխանությունն իբրև թե եկել էր վերացնելու այդ բարքերը, որից տարիներ շարունակ հանրությունը դժգոհում էր։ Այսօր ապացուցվեց, որ այդ բարքերը ոչ միայն չեն վերացել, այլ գնալով խորացել են։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ այսօրվա իշխանությունները պատրաստ չեն լսելու այլ կարծիք, քննադատություն, և դրանով մենք վերադառնում ենք 1996 թվական», – եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Շուշիի ազատագրմամբ փոխվեց արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքը. ՀՅԴ ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցինՇուշիի ազատագրմամբ փոխվեց արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքը. ՀՅԴ ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին։

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company