ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Քաղաքական հակադարձումներն արժանանում են անհամարժեք պատասխանի

12 Հունիս 2020 Իշխանության ամբարտավան կեցվածքը երկիրը հասցրել է հումանիտար աղետի, ելքը համախմբումն է, երկիրը դուրս բերելն այս վիճակից, իրական պատասխանատուներն էլ կհայտնվեն քաղաքական աղբանոցում. Արմենուհի Կյուրեղյան

Իշխող ուժի կադրային քաղաքականության, ուժային կառույցների ղեկավարների փոփոխության այլ ներքաղաքական հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:

- Տիկին Կյուրղեղյան, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարականի դիմում գրեց, ապա վարչապետը պաշտոնից հեռացրեց ԱԱԾ տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին և Գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանին: Ի՞նչ է կատարվում իշխող ուժում:

– Իշխանական ուժը ձևավորվեց որպես առանձին ֆիզիկական անձանց թվաբանական գումար, իսկ գումարելի դառնալու միակ պայմանն իրենց քայլարածներից կամ նրանց ԽԾԲ շրջանակներից լինելն էր (աշխատում է «պոլի փայտ լինի, մերը լինի» ՀՀՇ բանաձևը): Նրանք միավորվեցին առանց որոշակի գաղափարական հենքի, որոշակի ծրագրային սկզբունքների: Այդ թիմում շատ-շատերը միայն հետո հասկացան, որ չեն կարող սեփական կարծիք ունենալ, իրավունք չունեն հակառակվել նորին մեծություն իրենց վարչապետին: Եվ բնական էր, որ նման թիմը պետք է ճաքեր տար, նման թիմում անընդհատ տարաձայնություններ կարող էին ծնվել և, հետևաբար նաև, որոշակի պաշտոնական դիրքերից հրաժարումներ կամ հեռացումներ պետք է լինեին: Իշխող ուժը վաղուց արդեն մեկ միասնական թիմ չէ, ինչքան էլ փորձեն հակառակը պնդել: Թեև, ի սկզբանե, գաղափարական թիմ չեն էլ եղել:

– Թվում է՝ առաջին հեռացողը պետք է առողջապահության նախարարը լիներ, շատերը հենց նրա հրաժարականն էլ պահանջում են, սակայն նա մնում է պաշտոնում, մյուսները՝ ոչ: Եթե հարսանիքի համար վարչապետը պատասխանատու անձանց է պատժում՝ աշխատանքից հեռացնելով, ապա արդյո՞ք առաջին մեղաավորը պարետը չէ:

– Անկեղծ ասած, ինձ չի թվում, որ հարսանիքն էր իրական պատճառը՝ պատասխանատու անձին պաշտոնից ազատելու համար: Դա ավելի շուտ առիթ էր, իսկ իրական պատճառը մի գուցե ուժային կառույցներում հլու հնազանդ պաշտոնյաներ ունենալն է կամ որևէ մեկին քավության նոխազ դարձնելը:

Ինչ մնում է առողջապահության նախարարի պաշտոնում մնալուն կամ պարետին առաջին մեղավոր ճանաչելուն, ապա ասեմ, որ դա կնշանակեր ընդունել, որ իրենք հակահամաճարակային պայքարում պարտվել են և այն էլ իրենց մեղքի մեծ, ամբողջական բաժնով: Բացի այդ, նախարարին կամ պարետին համապատասխան պատասխանատու դիրքերից հեռացնելը ենթադրում է երկրում հակահամաճարակային քաղաքականության մանրամասների փոխանցում մեկ այլ անձի, որը մի գուցե անցանկալի է և նույնիսկ վտանգավոր իրենց համար, ինչու չէ, հենց վարչապետի համար, որովհետև ես բացառում եմ այդ ոլորտում որևէ քայլի իրականացում առանց վարչապետի իմացության և անմիջական համաձայնության: Առողջապահական համակարգի պատասխանատուի ներողությունը ապացուցում է, որ իրենք էլ են ընդունում, որ տանուլ են տվել մի ամբողջ երկրի կյանք արժեցող պատերազմ: Ներողությունն, իհարկե, անհրաժեշտ է, բայց ոչ երբեք բավարար:

– Ինչպե՞ս եք վերաբերում ուժային կառույցների ղեկավարների այսքան հաճախակի փոփոխությանը, ինչ հետևանք կարող է դա ունենալ:

– Ընդհանրապես, ժողովրդավարական երկրում, թափանցիկ կառավարման համատեքստում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքից հեռացումը պետք է լինի հիմնավորված: Բայց մենք բազմաթիվ անգամներ արդեն ականատես ենք եղել, երբ աշխատանքից ազատում են բարձրաստիճան պաշտոնյաների՝ առանց պաշտոնական բացատրության: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է նման գործելաոճը հատկապես ուժային կառույցներում, քանի դեռ չի ստացել այդ համակարգերն ամբողջությամբ իրեն ծառայեցնելու հնարավորություն, երկրի ներսում իր ցանկալի ներքին ճնշումների համար պատրաստ համակարգեր:
Այս ամենի արդյունքում երկրում կհաստատվի մեկ անձի իշխանություն, բռնապետություն, եթե իհարկե հանրությունը թույլ տա, երկրի, պետության, ժողովրդի համար մտահոգվողները թույլ տան: Իսկ ես համոզված եմ, որ թույլ չեն տա:

– Ի՞նչ կասեք ԱԱԾ նորանշանակ տնօրենի մասին, ով մեկ ամսվա մեջ նա նշանակվեց նախ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, հիմա՝ ԱԱԾ տնօրեն:

– Կոնկրետ անձի մասին չեմ ուզում խոսել, բայց իմ կարծիքով ԱԱԾ տնօրենի պաշտոնում ավելի հարուստ աշխատանքային, մասնագիտական կենսագրություն ու համապատասխան հմտություն ունենալը պարտադիր պայման պետք է լինի:

– Տիկին Կյուրեղյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական տա, ի՞նչ է կատարվում ՀՀ ներքաղաքական կյանքում, ի՞նչ սպասել, որոնք են Ձեր կանխատեսումները:

– ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական տա, մինչ այդ ՀՅ Դաշնակցությունը կոչ էր արել Ազգային Ժողովին՝ տեր կանգնել իրենց առաջնային մանդատին, հիշել որ իրենք ամբողջական և անմիջական պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրավիճակի համար, հրավիրել հատուկ նիստ՝ գնահատելու համար երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակը, պատասխանատվության կանչել գլխավոր դերակատարներին՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից, ներկայացնել այս վտանգավոր, կործանարար իրավիճակից երկիրը դուրս հանելու ծրագիր: Երկրում տիրող ծանր իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր և անհատներ ներկայացնում են իրենց դիրքորոշումներն ու պահանջները, որոնք հիմնականում հանգում են գործող կառավարության փոփոխությանը: Այս ամենը խոսում է մեկ բանի մասին՝ երկրում իրավիճակը տագնապալի է: Իշխանությունը ձախողել է բոլոր ուղղություններով: Չունենալով քաղաքական հարցադրումներին որևէ ողջամիտ, տրամաբանված պատասխան՝ իշխանությունը ցուցաբերում է հիվանդագին արձագանք: Քաղաքական հակադարձումներն արժանանում են քրեական գործեր հարուցելու շանտաժի և ռեպրեսիվ մեթոդներով քաղաքական ընդդիմությանը լռեցնելու փորձերի:

– Նկատի ունեք վարչապետի հայտարարությունը բացիլի մասին ՀՅԴ վերաբերյալ:

– Նաև, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ, որոնք ավելորդ անգամ ապացուցում են նրանց անկարողությունը, հանրությանը հերթական անգամ հիմնական հարցերից շեղելու նրանց գործելաոճը: Այս իրավիճակում հստակ օրակարգի շուրջ համախմբումն այլընտրանք չունի: ՀՅԴ համոզմամբ այդպիսի օրակարգը պետք է միտված լինի ճգնաժամը հաղթահարելուն և երկիրը զարգացման ազգային – պետական ուղեգիծ տեղափոխելուն: Այսպիսի օրակարգի առաջ մղումը պահանջում է լայն համախոհությամբ նախաձեռնող խմբի ձևավորում, որի հիմնական անելիքը պետք է լինի օրակարգի շուրջ ժողովրդական լայն աջակցություն ապահովելը:

– Սակայն տիկին Կյուրեղյան, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչներն էլ հակադարձում են, թե աներևույթ թշնամու դեմ կռիվ է տալիս երկիրը, ընդդիմությունը օժանդակելու փոխարեն, հարվածներ է հասցնում երկրին:

– Իշխանության Ձեր նշած ներկայացուցիչները մոռանում են, որ ցանկացած թշնամու դեմ կռվում հաղթանակ գրանցելու համար նախ և առաջ պետք է ունենալ արժանի հրամանատարական կազմ: Եթե չունես համարժեք հրամկազմը, ապա պարտավոր ես դիմել կարող ուժերին և փորձել համատեղ ուժերով դուրս գալ այս վտանգավոր շրջապտույտից: Սակայն մեր իշխանավորների թիմի մեծամտությունը, ամբարտավան կեցվածքը, օժանդակության մեկնած միտքը չօգտագործելը երկիրը հասցրել է հումանիտար աղետի: Այդ աղետից դուրս գալու ելքը մեկն է. պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ: Եվ համախմբումը դա անելու է: Համոզված եղե՛ք: Երկիրը դուրս է գալու այս աղետալի վիճակից, իսկ այդ վիճակի իրական պատասխանատուները հաստատ հայտնվելու են քաղաքական աղբանոցում:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company