ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Դեռեւս համավարակի տնտեսական հետևանքների նախնական փուլում ենք

01 Հուլիս 2020 Ակնհայտ է, որ ռազմավարական կամ գոնե միջնաժամկետ համապարփակ ծրագիր, որը կարող է դուրս բերել երկրի տնտեսությունը այս ծանր վիճակից, ինչպես նաև ուղղված լինի առկա բացասական հետևանքները վերացնելուն, չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

«Վերջերս խոսվում էր, որ կառավարությունը նախատեսում է նմանատիպ ծրագիր, բայց շատ ավելի կարևոր է հենց այս փուլում ծրագրային մոտեցումը և որ այն լինի ոչ միայն այս իրավիճակից դուրս գալուն ուղղված: Այսօրվա իրավիճակում նորից պետք են ընդհանուր ծրագրային և ընդհանուր ռազմավարական մոտեցումներ, միջոցառումներ, որոնք կկանխարգելեն այսօրվա՝ արդեն իսկ փաստ դարձած մի շարք բացասական հետևանքները, այդ թվում՝ գործազրկության թվի աճը, հարկադիր արձակուրդում գտնվող մարդկանց թվի աճը և այլն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վարչապետը վերջերս հայտարարեց, որ 21 հազար աշխատատեղ է փակվել ու չի բացվելու, այսօր էլ բազմաթիվ տնտեսվարողներ հայտարարում են գործունեությունը դադարեցնելու մասին, օրինակ, տարածքի վարձը վճարել չկարողանալու պատճառով և հարցին՝ այս խնդիրները՝ փակվող աշխատատեղերի, գործազուրկների ինչպե՞ս պետք է լուծվեն, տնտեսագետն ասաց, որ մենք դեռևս տնտեսական հետևանքների նախնական փուլում ենք: «Այն բացասական ազդեցությունները, որոնք կրեցին տնտեսվարող սուբյեկտները, դեռ իրենցն ասելու են: Շատ տնտեսվարողներ արդեն իսկ ստացած բացասական ազդակներից թեպետ դեռևս շարունակում են տնտեսվարումը, բայց շարունակում են գտնվել ռիսկային փուլում: Տնտեսվարողների մի մասն իրենց աշխատողներին ուղարկել է չվճարվող հարկադիր պարապուրդ, շուրջ 40 հազար այդպիսի մարդիկ կան, որոնք այսօր ֆորմալ առումով դեռ աշխատում են, բայց չեն ստանում վարձատրություն: Սրանք պոտենցիալ գործազուրկներ են, որովհետև եթե այսպես շարունակվի, մեծ է հավանականությունը, որ այդ մարդիկ կազատվեն աշխատանքից»,- ընդգծեց տնտեսագետը:

Իսկ թե ինչ պետք է անի պետությունը, Ավետիսյանը նշեց՝ ամեն ինչ շատ պարզ է: «Այստեղ նախևառաջ հարկ է նշել այն, ինչ պիտի արվեր ու չի արվել, որի հետևանքով էլ առաջացել է այսօրվա վիճակը: Պետք էր, որ իրավիճակին համաչափ, համարժեք կայուն աջակցություն ցուցաբերվեր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք ունեին տնտեսական գործոնեության դադարեցման բարձր ռիսկ: Այս առումով հենց սկզբից բացարձակապես համարժեք չէր այդ աջակցությունը. ընդամենը վարկային աջակցություն էր առաջարկվում, կարճ ասած՝ վարկ տանք ձեզ, հարգելի տնտեսվարողներ, դուք վճարեք հարկերը, տվեք աշխատավարձեր, ձեր պարտքը մեծացրեք, հետո կվերադարձնեք: Բազմաթիվ հորդորներից հետո նոր հատուցման ծրագրեր եղան, բայց դրանք նորից շարունակում են մնալ ոչ համարժեք, որովհետև միանվագ են, իսկ մենք արդեն 4 ամիս նման վիճակում ենք և լրացուցիչ ծախսերը ու կորուստները գործատուների համար միանվագ չեն, այլ պարբերական բնույթ ունեն»,- շեշտեց նա:

Ավետիսյանը օրինակ բերեց հարկադիր պարտադիր վճարման ծախսերը, որը նախատեսում է գործատուի ընդհանուր ծախսի 20 տոկոսի հատուցում միայն: «Գործատուին, որը պետք է վճարի հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողին, երբ ընդամենը 20 տոկոս փոխհատուցում ես տալիս, այն էլ այդ գումարի 23 տոկոսն էլ հարկում ես, ակնհայտ է, որ այստեղ անհամարժեքություն կա: Բացի այդ, ի սկզբանե այդ ծրագիրը ներդրվեց բազմաթիվ սահմանափակումներով և այդ գումարը բոլորը չէ, որ կարող էին ստանալ խուճուճ կարգավորումների պատճառով: Այսօր, եթե նույնիսկ ծրագրերը մոտենում են այն պայմաններին, որոնք անհրաժեշտ էին ի սկզբանե, արդեն ուշացած են, որովհետև ծրագրի համարժեքությունից զատ, շատ կարևոր է նրա՝ ժամանակին լինելու բնույթը, եթե նույն ծրագրերն իրականացվեին մարտ-ապրիլ ամիսներին, շատ ավելի մեծ էֆեկտ կունենային սոցիալական և տնտեսական առումով, քան հիմա: Մենք, ցավոք, արդեն ունենք և՛ փակված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, և՛ դրա եզրին կանգնածներ, և՛ աշխատանքից զանգվածային ազատումների շղթա, ինչպես նաև չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվող հազարավոր աշխատողներ»,- նշեց նա և հավելեց. «Սրանք ունեն այս պահին սոցիալական կոնկրետ հետևանքներ, բայց այսպիսի իրավիճակն ապագայում դեռ ավելի է խորանալու և սոցիալական բացասական հետևանքների առումով ավելի ակնառու պատկեր կունենանք ապագայում»:

Ինչ վերաբերում է վարակի տարածման սկզբում արված այն հայտարարությանը, թե կորոնավիրուսը կարող է տնտեսական հնարավորություններ ստեղծել մեզ համար, արդյո?ք նման հնարավորություններ ստեղծվեց, Ավետիսյանը նշեց, որ հենց այդ նույն օրերին են հակադարձել, որ դա պոպուլիստական դրսևորում էր: «Ասել ենք՝ իրավիճակն անորոշ է, և մինչև հիմա հստակ չէ: Այդ օրերին, երբ այդ պոպուլիստական հայտարարություններն արվեցին, թե ահա, տեսեք, հեսա քարվան ենք կտրելու, սա ենք անելու, նա ենք անելու, մենք հորդորում էինք, որ ավելի ճիշտ է հնարավոր կորուստները նվազեցնելու հստակ նպատակ դրվի: Այն ժամանակվա մեր կողմից հնչեցված ռիսկերը, ցավոք սրտի, այսօր իրականություն են դառնում՝ արտահանման, արտաքին առևտրաշրջանառության կրճատում, տնտեսական ակտիվության ցուցանիշի կրճատում, նաև վարձու աշխատողների թվի կրճատում, գործազրկության մակարդակն էլ շուտով կամփոփվի և ակնհայտ է, որ կբարձրանա, այս բոլոր ուղղությունների մասին մենք ասել ենք»,- հայտարարեց նա:

Տնտեսագետը ընդգծեց՝ սրանք միայն թվեր չեն, պետք է հասկանալ, որ սրանք մարդիկ են, սա մեր տնտեսությունն է, մեր իրական կյանքը և այս ցուցանիշներն ի վերջո հավաքական իմաստով բերում են նաև սոցիալական խնդիրների, լարվածության խորացման, ի վերջո դրա հանգուցալուծումը աղքատության մակարդակի բարձրացումն է: Նա հավելեց, որ հիմա էլ համավարակի դեմ պայքարի ծրագրերում կամ ընդհանուր մոտեցումներում շարունակում է գերակշռել պոպուլիզմը:

Հարցին էլ՝ իշխանությունների կողմից վերջերս խոսվում է ներգնա տուրիզմի զարգացման մասին, արդյոք այս ուղղությամբ ռազմավարություն ունե՞նք մշակած, նա նշեց, որ չկա նման ռազմավարություն: «Իհարկե, ընդհանուր այս համավարակի դեմ պայքարի դեմ օր օրի ավելացող ծրագրերը որոշակի ներուժ ու բնույթ ունեն, որոնք նաև կարող են դրականորեն ազդել ներգնա տուրիզմի վրա, բայց այդպիսի ծրագիր, ցավոք, չկա: Դա փաստում են նաև ոլորտի տնտեսվարողները, որոնք բարձրաձայնում են իրենց իրական և օբյեկտիվ խնդիրները և մտահոգ են իրենց հետագա ճակատագրով: Սակայն նման ծրագրի անհրաժեշտությունը միանշանակ կա: Ոչ միայն նրա համար, որ այդ տնտեսվարողներն ամենաշատն են տուժել այս իրավիճակից, նաև այն պարզ պատճառով, որ ներգնա տուրիզմի զարգացումը, ծառայությունների դիվերսիֆիկացիան, որակի բարձրացումը, գների մատչելիության ապահովումը նաև անհրաժեշտ է, որովհետև արդեն հանգստի ժամանակն է»,- ասաց նա:

Ավետիսյանը կոչ արեց չմոռանալ, որ ՀՀ-ն, այսպես ասած, սև ցուցակում է և երկրից հնարավոր չէ նույնիկ հարևան Վրաստան գնալ և հանգիստ կազմակերպել: «Պետությունը պարտավոր է կոնկրետ քայլեր անել: Օրինակ՝ պահանջարկ ձևավորել: Պետք է որոշակի ծախսերի սուբսիդավորում կազմակերպել, հարկային արտոնություններ, արձակուրդներ տրամադրել, որ խթանվի եկամուտների աճը: Քանի որ նրանց պահանջարկը կրճատվում է, պետք է կարողանան այդ քիչ պահանջարկով գոնե իրենց ծախսերը հոգալ և մի փոքր շահույթ ստանալ: Ճիշտ կլինի, որ պետությունն այս ոլորտների համար իրականացնի աշխատողների աշխատավարձի մասնակի փոխհատուցում, շատ դրական ծրագիր կարող է դա լինել»,- ասաց նա:

Սակայն, ըստ տնտեսագետի, ամենակարևորն այն է, որ դադարեցնեն հակաքարոզը: «Ճիշտ է, հիմա ռեստորաններին, հյուրանոցներին թողել են, որ տնտեսվարեն, բայց պետական բարձր մակարդակով հակաքարոզ են իրականացնում: Եթե չեք թողնում տնտեսվարեն, և ռիսկ եք տեսնում, փակեք, իսկ չեն փակում, որովհետև փակելու պարագայում պետք է առաջանան որոշակի պետական հատուցումների պահանջներ, ուստի բաց են պահում, իսկ տնտեսվարողներն էլ ծախս են անում, որ որոշակի եկամուտ ստանան, բայց երբ հակաքարոզ է արվում, այդ մարդիկ փաստացի կրում են կորուստներ, որովհետև ծախսեր անում են, եկամուտ չեն ստանում»,- շեշտեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company