ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Մարդիկ հիասթափվում են․ արտագաղթի ու սոցիալական լարվածության նոր ալիք է բարձրացնելու

12 Հուլիս 2020
Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը


Պարոն Ավետիսյան, այս տարվա հինգ ամիսների տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3․9 տոկոսով։ Ի՞նչ զարգացումներ են ընթանում տնտեսությունում և ի՞նչ ցուցանիշներ ակնկալել տարվա կտրվածքով։

Այո, հունվար-մայիս ամիսներին ձեր նշած անկման ցուցանիշը կա, բայց կարևոր է նաև փաստել, որ դա ոչ թե 5 ամսվա հավաքական տվյալներով է, այլ իրականում մենք հունվար-փետրվար ամիսներին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի գրեթե երկնիշ աճ։ Եվ այդ ներուժն է, որ դեռևս անկման ավելի բարձր տեմպ չունենք։

Մարտից սկսած տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումն արդեն մեծ տեմպ ստացավ ապրիլ-մայիս ամիսներին։ Եվ ցավով պետք է արձանագրենք, որ այս միտումը շարունակվում է շատ պարզ պատճառով, որովհետև անկմանը բերող հիմնական պատճառներն ու մակրոգործոններն առկա են նաև այժմ։ Խոսքը վերաբերում է և համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքներին, և նաև արդեն իսկ տնտեսության բացասական թափ առած այս մակրոմիջավայրին։

Մասնավորապես, այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են պետական բյուջեի եկամուտաները՝ շուրջ 33 մլրդ դրամով։ Ծախսերը օբյեկտիվորեն չեն կարող նվազել, որովհետև կառավարության աջակցության ծրագրերն ունեն աճի միտում։ Եվ որ ամենակարևորն է, տնտեսական ոլորտի այս սահմանափակումները շարունակվելով՝ կոնկրետ առանձին ոլորտների համար նույնիսկ կարելի է ասել՝ կործանարար հետևանքներ են ունենում։ Խոսքը զբոսաշրջության, հանրային սննդի, հանգստի ապահովման ոլորտների մասին է։ Այսպես շարունակվելու պարագայում, տարբեր կանխատեսումների համաձայն, մենք կարող ենք տարին փակել երկնիշ տնտեսական անկման ցուցանիշով։ Իսկ հայտնի է, որ ՀՆԱ անգամ մեկ տոկոս նվազումը նաև բազմապատիկ էֆեկտով ազդում է աղքատության մակարդակի վրա, և սոցիալական խնդիրներն են սրվում։

Աջակցության ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառի կառավարությունն այս առավել տուժած ոլորտների համար, որպեսզի արդյունքն ավելի մեծ լինի։ Մեր պետության հնարավորությունն ի վերջո որքա՞ն է։

Պետության հնարավորությունը հարաբերական է, որովհետև իրականում ցանկացած պետություն ունի սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ու ռեսուրսներ։ Բայց այստեղ միայն պետության հնարավորությունները շեշտադրելն ամբողջական չէ, որովհետև կարևոր է նաև ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը։

Այսպիսի ճգնաժամային իրավիճակում հակաճգնաժամային կառավարման հիմնական ուղենիշը պետք է լինի իրավիճակին համարժեք և ոչ ուշացած գործողությունները, որոնք պետք է հայացք ունենան դեպի կանխարգելում, ոչ թե սպասենք հետևանքներին ու փորձենք վերացնել դրանք։

Սա կարևոր պնդում է, կարծում եմ՝ շատերը սրա հետ համաձայն կլինեն, նույնիսկ գործող իշխանություններն այսօր իրենց ուղերձներում այսպիսի անդրադարձ են ունենում։ Բայց փաստը հետևյալն է՝ մենք ուշացրեցինք կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ արտակարգ դրության իրական սահմանափակումները։

Դրանք նաև ձևական բնույթ ունեին սկզբնական փուլում։ Եվ հետևանքը եղավ այն, որ մենք կորցրեցինք համաճարակի օջախների ու տարածման կառավարելիությունը։ Սա շատ վտանգավոր անցում էր։ Հենց դրանից է բխում նաև այսօրվա իրավիճակը, մենք լիարժեք պետք է գնահատենք իրականացված քայլերի արդյունավետությունը և դրանց ընթացիկ գնահատականն ունենանք։ Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ մենք պետք է սպասենք ինչ-որ անհասկանալի ժամանակ ու հետո նոր անդրադառնանք սրան։

Այսինքն՝ ընթացիկ սխալնե՞րը պետք է շտկել։

Իհարկե, հետո հնարավորություն կլինի գնահատել այս իրավիճակը վերջնական տեսանկյունից, բայց ընթացիկ գնահատումը քայլերը վերաիմաստավորելու և գոնե կատարված սխալները սրբագրելու համար ուղղակի անհրաժեշտություն է։ Չպետք է վախենալ և չպետք է նորից տրվել պոպուլիզմին, այո, պետք է այդ գնահատումները լինեն։ Այո, մենք այս ընթացքում մեր երկրում կատարել ենք բազմաթիվ սխալներ, այդ սխալների հետևանքն է նաև այսօրվա տնտեսության վիճակը։ Այո, սխալներ կարող են լինել, ես կարող եմ ասել, որ կոնկրետ ոլորտներում տեղի են ունեցել բացթողումներ, բայց այսօր այդ ընկալումը չկա՝ սրբագրելու սխալները։

Կոնկրետ ոլորտների առումով այսօր նույն սխալները շարունակվում են։ Դա է վկայում այն, որ նույն հանրային սննդի ու ժամանցի ապահովման ոլորտում տարիներ շարունակ բիզնես վարած մարդիկ այսօր ահազանգում են։ Երկրորդ, այդ ոլորտի աշխատակիցներն են ահազանգում։ Երրորդ, պաշտոնական վիճակագրությունն այդ ոլորտներում արձանագրում է տասնյակ հազարավոր, արդեն շուրջ 100 հազարին մոտեցող աշխատողներ, որոնք, ճիշտ է, դեռևս չեն ազատվել աշխատանքից, բայց գտնվում են չվճարվող հարկադիր պարապուրդում։ Սա իրական խնդիր է։

Չորրորդ, այդ ոլորտի արդեն բազմաթիվ տնտեսվարողներ փակվել են վերջնականապես, և այդ ոլորտի հազարավոր աշխատողներ այլևս գործազուրկ են։ Այս օրինակը բավարար է հասկանալու համար, որ այստեղ պետք են իրական կանխարգելիչ միջոցառումներ և չպետք է սպասել, որ ամբողջովին հյուծվի ոլորտը, նոր հետո սոցիալական նպաստներով փորձեն այդ մարդկանց այս անգամ էլ սովամահ լինելուց փրկել։

Խնդիրը պարզ է՝ եթե դու ոլորտին տվել ես աշխատելու որոշակի հնարավորություններ, ապա առնվազն պետք է հաշվի առնես, որ այդ բիզնես ոլորտում քո տված հնարավորությունները գոնե մինիմալ բավարարեն, որ օրական մինիմալ ծախսերը գոնե ծախսածածկվեն, հատուցվեն եկամուտներով։ Իսկ այս սահմանափակումների պարագայում, ճիշտ է, այս մարդիկ անունով աշխատում են, բայց իրենց օրվա ծախսերը չեն կարողանում ծածկել։ Այսինքն՝ ամեն օր կրում են կորուստներ։ Սա ո՞ւր է տանելու։ Ակնհայտ է, որ այս պրոցեսը տանելու է այդ ոլորտների վերջնական կազմաքանդման։

Եթե դուք մարդկանց ի սկզբանե չեք տվել աշխատելու այդ հնարավորությունը, մի հատ էլ կողքից հորդորում եք, որ մարդիկ չօգտվեն այդ ծառայություններից, ստացվում է, որ այդ ոլորտի բիզնեսն ու աշխատողների ապագան ամբողջությամբ դրված է հարվածի տակ։Եթե այս պարագայում իրոք այդ սահմանափակումները պետք են, հետևաբար, այդ ոլորտներն ընդհանրապես պետք է փակվեն, չաշխատեն։

Այդ իրավիճակը կհամարվի ֆորս-մաժորային, և պետությունն արդեն այդ պայմաններում պետք է իր իրական աջակցությունը բերի ոլորտին։ Այսինքն՝ այսօր փոքր մանիպուլյացիաներով մի կողմից ասում են՝ թողել ենք, աշխատեք, մյուս կողմից ակնհայտ ասում են՝ ընկեք փոսը, որովհետև սա է ձեր ճանապարհը։ Մարդիկ հիասթափվում են, սա բիզնեսի փակման, աշխատատեղերի կրճատման, արտագաղթի ու սոցիալական լարվածության նոր ալիք է բարձրացնելու։

Կարճ ասած՝ այսօրվա տեսանելի բացթողումը, կոնկրետ սխալը վաղն ունենալու է շատ հստակ հետևանքներ, պատիկներ անգամ մեծ հետևանքներ, քան այն դեպքում, երբ հնարավոր էր դա կանխարգելել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company