ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Դա ավելին է, քան վարչապետի հրաժարականի պահանջը

26 Օգոստոս 2020 hraparak.am-ի Հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի
հետ



- Ինչո՞վ է զբաղված ՀՅԴ-ն ամռան ամիսներին՝ չհաշված այն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն եք պահանջում, Արցախի նախագահի հետ եք հանդիպումներ ունենում, նաեւ իմացանք՝ Լիբանան ուղարկվող օգնություն եք կազմակերպում։

- Այս ամառային արձակուրդից, կարելի է ասել, մենք գրեթե չօգտվեցինք, կուսակցությունը՝ իր ամբողջ կառույցներով, աշխատանքային պրոցեսի մեջ է։ Իհարկե, կորոնավիրուսով պայմանավորված՝ շփումներն ու հանդիպումները մարզային կառույցների հետ բավականին պասիվացրել էինք, բայց հիմա մեծ թափով սկսում ենք։ Այսինքն՝ ե՛ւ կազմակերպչական աշխատանք կուսակցության տարածքային կառույցների հետ, ե՛ւ քաղաքական աշխատանք՝ եռյակ քաղաքական ուժերով, ե՛ւ այս օրերին ծանրաբեռնված զբաղվում ենք նաեւ «Օգնի՛ր եղբորդ, Լիբանան» ծրագրով, որով նախատեսում ենք ամսի 1-ին մեկ ինքնաթիռ սննդամթերք օգնություն հասցնել Լիբանանի մեր հայրենակիցներին։

- Ձեր երիտասարդական միությունն այս օրերին նորից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է պահանջում, ի՞նչ նպատակով, ակցիաները շարունակելո՞ւ եք եւ մինչեւ վե՞րջ եք գնալու՝ մինչեւ պահանջի կատարո՞ւմը։

– Մեր երիտասարդական միությունն անցած տարվա նոյեմբերից է սկսել այդ նախարարի հրաժարականին ուղղված գործողությունները։ Համարում ենք, որ այն հարցերը, որոնք ժամանակին բարձրաձայնվել են, եւ շատերը խորությամբ ու ամբողջությամբ չէին կիսում, հիմա շատ-շատերը եկել են այն եզրակացությանը, որ նախարարն անելիք չունի, եւ ոլորտում իրականացվող ամբողջ քաղաքականությունը ձախողված է։ Ավելին, այն ապազգային օրակարգը, որ փորձում է ներմուծել հանրային կրթության ոլորտ, դատապարտված է։ Ու մեր երիտասարդական միությունն առաջիկայում իր գործողություններով եւ պահանջներով ավելի կոնկրետ հանդես կգա։

– Մի անգամ փորձեցիք՝ հրաժարական չտվեց, ձեր երիտասարդները հայտնվեցին ոստիկանական բաժանմունքներում, հիմա ի՞նչ է փոխվել մարտավարության մեջ, ի՞նչ հույս ունեք, որ այս անգամ հաջողության կհասենք։

– Հարցի մանրամասներին, դետալներին եւ գործողություններին ճիշտ կլինի, որ երիտասարդները պատասխանեն։ Ես գիտեմ, որ իրենք ունեն ծրագրավորված աշխատանք եւ առաջիկայում հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։

– Կարծում եք՝ իշխանությունը մի կուսակցության երիտասարդական միության պահանջով իր նախարարին կհեռացնի՞։

– Գալու է մի ժամանակ, որ այլընտրանք չունենա, որովհետեւ դա մի կուսակցության պահանջ չէ, դա արդեն հանրային պահանջ է, եւ մտավորական, գիտական, քաղաքական ու հասարակական շրջանակներում այս պահանջը ձեւակերպված է, որովհետեւ շատ-շատերը հասկանում եւ գնահատում են նախարարի եւ նախարարության, ընդհանրապես՝ սխալ ընթացքը։

– Իսկ ձեր օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ կա՞ ձեւակերպված։

– Մեր պահանջը շատ հստակ ձեւակերպել ենք, որ երկրում ստեղծված իրավիճակից ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։

– Այդ պահանջը ձեւակերպել եք ԲՀԿ-ի եւ «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ, սակայն եռյակն այս պահին պասիվ է, ե՞րբ եք մտադիր նորից քաղաքական ակտիվություն ցուցաբերել։

– Մենք աշխատում ենք շատ ակտիվ, ունենք աշխատանքային խումբ, կարծեմ՝ հենց վաղը նորից աշխատանքային նիստ ունենք, կքննարկենք համատեղ գործողություններ իրականացնելու գաղափարներ, ճանապարհային քարտեզ։ Երբ որ ամեն ինչ վերջնական լինի, կհրապարակենք։ Իսկ էս ընթացքում մի շարք նախաձեռնություններ 3 կուսակցություններով իրականացրել ենք։

– Ձեր եռյակի մաս կազմող ԲՀԿ-ն հնարավո՞ր է հետքայլ անի։ Ոմանք ԲՀԿ-ի պասիվության մեջ նման բան են տեսնում։

– Մենք աշխատանքային հարաբերություններ ունենք, եւ էդ հարաբերությունների մեջ հետքայլի կամ հրաժարվելու որեւէ միտում ես չեմ նկատել։ Մնացած հարցերը կարող է պարզաբանել Գագիկ Ծառուկյանը։

– Սերժ Սարգսյանն օրերս հանդես եկավ երկար սպասված ասուլիսով, բայց՝ ապրիլյան պատերազմի թեմայով։ Ձեզ համար կայի՞ն ուշագրավ մեսիջներ, հայտարարություններ նրա խոսքում։

– Տեսեք, մենք մեր գնահատականն ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ հնչեցրել ենք ժամանակին, դրանից հետո շատ հստակ հանդես ենք եկել, երբ որ ստեղծվեց ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովը, մոտ 30 էջանոց փաստաթուղթ ենք պատրաստել եւ անդրադարձել այդ հանձնաժողովի՝ ընդհանրապես գոյության նպատակահարմարությանը։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ 1 տարի գործող իշխանությունն այս շոուն կազմակերպելու ընթացքի մեջ է։ Այս առումով կարեւոր էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ որոշ հարցեր ավելի մանրամասն լուսաբանելու եւ պարզաբանելու իմաստով։ Մեր տեսակետը շատ հստակ է, որ, չնայած որոշ բացթողումներին, մենք ապրիլյան պատերազմում ունեցել ենք հաղթանակ, եւ այսօր այն հարաբերությունները, որ գոյություն ունեն՝ այս ցեխ շպրտելը, ապրիլյան պատերազմը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելը եւ այլն, դա մեզ համար անընդունելի է։ Սա ոչինչ չի տալու ո՛չ մեր պետությանը, ո՛չ մեր բանակին, ո՛չ մեր ժողովրդին։ Սրանով ավելի թուլանալու ենք, պառակտվելու ենք, ջլատվելու ենք։

– Պարոն Սաղաթելյան, չկա՞ մի բան, որը գոհացնում է ձեզ Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքում։

– Էսպես ձեւակերպեմ․ եթե խոշորացույցով փնտրենք, դրական բաներ հնարավոր է գտնել։ Բայց համատարած ձախողումների մեջ այդ դրական մեկ-երկու քայլը արձանագրման կամ հատուկ նշելու անհրաժեշտություն չունենք։ Մեզ համար էսօրվա կառավարության իրականացրած քաղաքականությունն ամբողջական ձախողված է բոլոր ոլորտներում, եւ դա ակնհայտ է։

– Դուք ասացիք՝ պետք է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, ինչը, կարծես, այնքան էլ վարչապետի հրաժարականի պահանջ չէ։

– Դա մի բան ավելին է, քան վարչապետի հրաժարականի պահանջը։ Մենք գտնում ենք, որ իշխող քաղաքական ուժը, որը ժողովրդի ձեւակերպած պահանջների ֆոնին եկել է իշխանության, ինքը հեռացել է այդ արժեքներից ու պահանջներից, եւ ստեղծված իրավիճակից ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որտեղ ժողովուրդը՝ ինքը, պետք է կրկին ձեւավորի իր իշխանությունը։

– Իսկ ընտրություններին ՀՅԴ-ն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու, նորից եռյակ դաշինքո՞վ, թե՞ առանձին։

– Մենք բազմիցս ասել ենք, որ այս համագործակցությունը նախընտրական դաշինք չէ, ոչ էլ քաղաքական կուսակցությունների միավորում է։ Սա կոնկրետ հարցի շուրջ միավորում է, ու գլխավոր հարցն արտահերթ ընտրություններն են։

– Իսկ ի՞նչ եք կարծում, Դաշնակցությունը, որ վերջին ընտրություններին շատ ցածր քվե ստացավ, արտահերթի ժամանակ կունենա՞ բավարար ռեյտինգ՝ խորհրդարան անցնելու։

– Ես վստահեցնում եմ՝ ոչ միայն խորհրդարան անցնելու, այլեւ շատ բարձր արդյունքներ գրանցելու շանս եւ հնարավորություն ունի այսօր Դաշնակցությունը։

– Դուք վերջին ընտրություններից առաջ էլ էիք այդպես վստահ խոսում, բայց տեսանք, թե ինչ արդյունք ունեցաք։

– Վերջին ընտրություններին իշխանությունը 73 տոկոս է հավաքել, բայց այսօր դրանից տակն ինչ է մնացել՝ հայտնի չէ։

Վահե Մակարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company