ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Դաշնակցական դառնալը հեշտ է, մնալն է դժվար

04 Սեպտեմբեր 2020 ՀՅԴ Բյուրոն կուսակցության 130-ամյակի կապակցությամբ «համաներում» է հայտարարել բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, որոնք հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից: Խոսքը վերաբերում է միայն նրանց, որոնք ՀՅԴ-ից հեռանալուց հետո չեն գործել կուսակցության դեմ, չեն արտաքսվել կուսակցությունից, ինչն ամենախիստ պատիժն է ՀՅԴ-ում։ Իսկ գործընթացի վերջնաժամկետը մինչեւ տարեվերջ է:

Գրող, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը ժամանակին նույնպես հեռացվել է ՀՅԴ-ից, սակայն 10 տարի անց կրկին վերականգնվել է։ «Հրապարակի» հետ զրույցում Շառոյանն ասաց, որ կանոնադրային պատճառներով հեռացված դաշնակցականները շատ են, եւ եթե նրանք կուսակցության գաղափարախոսությունից չեն հեռացել եւ դրան հակառակ չեն գործել, ապա պետք է նրանց շանս տալ՝ կրկին վերադառնալ կուսակցություն։

«Դա ինչ-որ քաղաքական բան չէ, օրինակ՝ եթե կանոնագրային սխալներ են եղել, այդպիսի բաներ Դաշնակցության մեջ շատ են լինում, նույնիսկ ամենահավատավոր դաշնակցականները կանոնադրային սխալների մեջ ընկնում են, եւ այդ մարդկանց տալիս են հնարավորություն՝ զղջումագրի փոխարեն դիմել եւ որոշ ժամանակ անց վերականգնվել։ Դա նորմալ մարդկային բան է։ Օրինակ՝ շատ է եղել, որ մարդը գուցե ջղայնացած է եղել․․․ օրինակ՝ երբ Աղբալյանին հեռացրին Դաշնակցությունից, նրա որդին սկսեց խոսել, որ այսպես եւ այնպես, Աղբալյանն ուղղակի հորդորեց որդուն, որ պետք չէ իրեն պաշտպանել Դաշնակցությունից։ Եթե կանոնադրային խախտման պատճառով հեռանում ես, դա ի՞նչ կապ ունի գաղափարախոսության, կուսակցության քաղաքական կուրսի հետ։ Եթե արտաքսված չէ հակադաշնակցական գործունեության համար, ապա խնդիր չկա, կանոնագրային հեռացումներ Դաշնակցության մեջ շատ են լինում, օրինակ՝ հնարավոր է, որ ինչ-ինչ պատճառներով 5 ժողովի չմասնակցի՝ առանց ասելու կամ թույլտվություն խնդրելու։ Դրա համար կուսակցությունից հեռացվում է, բայց գաղափարներից չի հեռացվում։ Հազար ու մի խնդիր կարող է լինել, մանավանդ՝ Դաշնակցության դեպքում մի քիչ ուրիշ է․ դաշնակցական դառնալը հեշտ է, մնալն է դժվար, որովհետեւ շատ բաներ են պահանջվում, բարոյական, ազգային, հասարակական-քաղաքական կեցվածք պետք է ունենաս, անձնազոհություն պետք է ունենաս եւ գրեթե 100 տոկոսով պետք է ապրես անանձնական կյանքով»,- ասաց Շառոյանը։

Նախկին դաշնակցականներից մեկը՝ Աբո Պողիկյանը, խոսելով ՀՅԴ համաներման մասին, ասել է, որ իր համար «համաներում» բառը վիրավորական է, եւ իրեն հեռացրել են՝ ոտնակոխելով ՀՅԴ կանոնագիրը։ Շառոյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում Պողիկյանի այս մեկնաբանության վերաբերյալ եւ ի՞նչ կանխատեսում ունի՝ ՀՅԴ վերադառնալ ցանկացողները շա՞տ կլինեն։

«Դա Աբո Պողիկյանի խնդիրն է, դա իր որոշելիքն է, ես այդ թեմայով չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ չգիտեմ, թե նա ինչ հանգամանքներում է հեռացել։ Պետք է հստակ հասկանանք, որ կազմակերպական ապակենտրոնացումն ու գաղափարական ապակենտրոնացումը լրիվ տարբեր բաներ են։ Այստեղ խոսվում է կազմակերպական գործընթացների հետեւանքով դուրս մնացած մեր ընկերների մասին կամ նրանց, ովքեր ուղղակի ինքնամեկուսացել են։ Հատկապես նման բան շատ եղավ Արցախյան ազատամարտի ժամանակ եւ դրանից հետո․ մարդիկ մի քիչ հանգստանալու, մի քիչ ջղային խնդիրներ ունենալու պատճառով չէին կարողանում ժողովներին մասնակցել, բայց իրենք շարունակում էին կրել դաշնակցական գաղափարները։ Օրինակ՝ ես հիշում եմ, որ միտինգներ էին լինում, ես տեսնում էի, որ կանոնադրական պատժի ենթարկված շատ դաշնակցականներ հրապարակում կանգնած էին, իրենց կուսակցության հետ էին, պաշտպանում էին իրենց գաղափարախոսությունը։ Սովորական կուսակցությունների մոտ դա դժվար է բացատրել, բայց դա նորմալ բան է, այդտեղ նյուտոնյան հայտնագործություն չկա։ 1990 թվականին էլ է նման բան եղել, մի օրենք կա, Նյուտոնի անունը տվեցի, եթե կա ազդեցություն, ապա կա նաեւ հակազդեցություն, մարդիկ որոշել են հիմա այդ մարդկանց տալ հնարավորություն, որովհետեւ իրենք էլի նույն կյանքով ապրում են, գուցե նաեւ քաջալերում են, որ ավելի ակտիվանան։ Ես հետեւում եմ, որ ոչ միայն Դաշնակցությունից, այլեւ այլ կուսակցություններից էլ դուրս մնացած մարդիկ էլի իրենց խոսքն են ասում, իրենց գաղափարական ուղենիշն են պահում։ Նորմալ բան է, հատկապես որ մարդիկ ուզում են կենտրոնանալ ազգային գաղափարի շուրջ, մանավանդ որ հիմա այդպիսի սուր վիճակ է տիրում։ Իմ կարծիքով՝ Դաշնակցությունը շատ ճիշտ է արել, արձագանքել է»,- ասաց Շառոյանը։

Կորյուն Սիմոնյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company