ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Ռուզաննա Առաքելյանը՝ Փաշինյանին. Ո՞րն է Ձեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

01 Նոյեմբեր 2018 ԱԺ-ում ընթանում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին.

Վարչապետի ընտրության հարցի քննարկման Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղեց հետևյալ հարցը. «Պարոն Փաշինյան, իրավացիորեն Դուք այսօր Ձեր ելույթը խարսխեցիք տնտեսության զարգացման ապագա հեռանկարների վրա: Բայց և այնպես, հայ ժողովրդի համար արտաքին քաղաքականության մարտահրավերներից դեռևս մնում են հայ-թուրքական հարաբերությունները: Հայտնի արձանագրությունները այլևս առոչինչ են, բոլորին դա հայտնի է: Այնուամենայնիվ, հետաքրքիր է Ձեր տեսակետը ապագայում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: Ի վերջո, մեր սահմանները մնում են փակ, և այդ մարտահրավերը մնում է դեռևս առաջնահերթ»:

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց. «Եթե թույլ կտաք, ես Ձեր հարցին մի քիչ ընդարձակ պատասխանեմ: Վերջերս մի շատ փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսք էր գնում մեր երկրի իրավիճակի մասին, ներկայացնելով Հայաստանի սահմանային վիճակը, նշեցի, որ Հայաստանը չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են: Ընդ որում, փակ են միևնույն հարցի՝ Արցախի հակամարտության պատճառով: Ընդ որում, դա աբսուրդ է, որ մի երկիրը մյուս երկրի հետ հարաբերությունները կապում է երրորդ երկրի հետ նրանց ունեցած հարաբերություններով: Ես ասացի նաև, որ մենք ունենք երկու սահաման, որոնք իրականում կիսաբաց կարելի է համարել: Քանի որ, օրինակ, Իրանի հետ սահմանը ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել աշխարհաքաղաքական պատճառներով՝ ԱՄՆ և Իրանի միջև հարաբերությունների պատճառով: Հայաստան-Վրաստան սահմանը ևս կարող է փակվել աշխարհաքաղաքական կամ վատ եղանակային պայմանների պատճառով: Փաստորեն, կարելի է արձաանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կղզի է առանց ծովի: Ես նրան հարցրեցի, թե կարող է նա արդյոք խորհուրդ տալ՝ ինչպես պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում: Եվ սա, կարծում, եմ, վերջին փաստարկն էր, որն օգնեց փորձված դիվանագետին ընդունել մեր դիրքորոշումները և փաստարկները, որոնք մենք բերոմ էինք արտաքին քաղաքական շատ կնճռոտ մի հարցի քննարկման ժամանակ»:

Այնուհետև ավելացրեց. «Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ես կարող եմ ասել նույնը, ինչ որ ասվել է միշտ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում, խնդրում եմ որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք, այս դիրքորոշմամբ որևէ կերպ նսեմացնում ենք 1915 թվականի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար և մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ: Դա մեզ համար անվտանգության և ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև միջազգային անվտանգության խնդիր է, և դա մեր ներդրումն է Ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային և միջազգային շարժմանը և պրոցեսին: Այնպես որ Հայաստանի Հնարապետությունը պատրաստ է առանց նախապայմանների բացել սահմանը, ըստ էության մեր սահմանը մեր կողմից փակ չէ: Սահմանը փակ է Թուրքիայի կողմից: Եվ Թուրքիայի կողմից փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով, և դա վատ քաղաքականություն է, որովհետև եթե որևէ մեկը հույս ունի թե Հայաստանի Հանրապետությանը կամ Արցախի ժողովրդին կարող է հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի, ինքը ուղղակի սխալվում է: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս սա արձանագրենք: Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը և մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել: Ընդհակառակը այդ ամենի գործադրմամբ, մենք ավելի կամրանանք, ավելի կհամախմբվենք և ի վերջո կհասնենք մեր ազգային նպատակներին»:

Մանրամասները՝ տեսանյութում՝

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աւելի Քան 100 Քոնկրեսականներ Կը Պահանջ

Քոնկրեսի աւելի քան 100 անդամներ՝ 26 ծերակուտականներ եւ Ներկայացուցիչներու տան

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company