ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Թուրքիայում նաև կա քաղաքական գործոններով պայմանավորված տնտեսական ճգնաժամ

01 Հոկտեմբեր 2020 Թուրքական լիրան շարունակվում է արժեզրկվել, թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

-Պարո՛ն Պարսյան, շատ է խոսվում թուրքական լիրայի արժեզրկման մասին, ի՞նչ իրավիճակ է այս մասով։

-Վերջին տարիների ընթացքում թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է․ դա հիմնականում պայմանավորված է թուրքական տնտեսությամբ՝ հաշվի առնելով, որ վերջին տարիների ընթացքում թուրքական տնտեսությունը բավականին լուրջ կորուստներ է ունեցել, հատկապես ներդրումներն են կրճատվել Թուրքիայում։ Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան ներգրավված է տարածաշրջանի բոլոր կոնֆլիկտների մեջ, և այդ երկրներն այս կամ այն ձևով կրճատում են իրենց ներդրումները կամ իրենց տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դրա վառ օրինակը Սաուդյան Արաբիան է, որն արգելեց թուրքական ապրանքների ներկրումը Սաուդյան Արաբիա․ դա ևս պայմանավորված է քաղաքական հանգամանքով։ Նաև սպասվում են թուրքական տնտեսության նկատմամբ որոշակի պատժամիջոցներ Եվրամիության կողմից, և դա ավելի կխորացնի Թուրքիայում տնտեսական ճգնաժամը։ Բացի այն, որ ամբողջ աշխարհում կա կորոնավիրուս, և դրանով պայմանավորված ճգնաժամ, Թուրքիայում նաև կա քաղաքական գործոններով պայմանավորված տնտեսական ճգնաժամ։ Վերջին ամիսների ընթացքում մեծ քանակությամբ կապիտալ է արտահոսում Թուրքիայից և դա է պատճառը, որը Թուրքիայում արժեզրկվել է լիրան։ Բայց լիրայի արժեզրկումը մեծ վնաս է հասցրել ոչ միայն թուրքական տնտեսությանը, պետությանը, ազգաբնակչությանը, այլ նաև մեզ։

Քանի որ թուրքական ապրանքները դառնում են ավելի էժան Հայաստանում։ Մենք տարեկան ներկրում ենք շուրջ 270 միլիոն դոլարի ապրանք, հիմնականում՝ հագուստ, ավտոյուղեր, նարինջ, շինանյութեր և այլն, կդառնան ավելի էժան Հայաստանում։ Այսինքն՝ այն ապրանքը, հագուստը, որ արժե 2 հազար դրամ, թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում կարժենա օրինակ 1500 կամ 1000 դրամ։ Բնականաբար դրա հետևանքով մեր տեղական արտադրությունները մեծ վնասներ կկրեն, կկորցնեն մրցունակությունը և շուկայից դուրս կմնան։ Ես պարբերաբար խոսում եմ սրա մասին, որ պետք է սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը, նաև թուրքական ապրանքների ներկրմանը փոխարինման ռազմավարություն պետք է ունենանք, որ ապրանքները, որոնք արտադրում ենք Հայաստանում, սահմանափակենք դրանց ներկրումը։ Ցավոք, նման տնտեսական քաղաքականություն, ծրագիր, օրակարգ չկա ներկայումս։ Եվ այդ խնդրին անդրադառանում ենք այն ժամանակ, երբ որ կա հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների լարում, կամ երբ խոսում ենք թուրքական տնտեսության ֆինանսավորման մասին, մեր կողմից ֆինանսավորման մասին։ Կարծում եմ՝ մենք պետք է շատ արագ հետևություններ անենք այս իրավիճակից, քայլեր իրականացնենք, որոշում կայացնենք, որ մենք պետք է կրճատենք թուրքական ապրանքների ներկրումը և ըստ առաջնահերթությունների, ըստ ապրանքային խմբերի, որոշումներ կայացնենք։ Այսինքն՝ այն ապրանքները, որոնք մենք արտադրում ենք, փակենք այդ ապրանքների մուտքը Թուրքիայից, այն ապրանքները, որոնք չենք արտադրում, փորձենք գտնել այլընտրանքային երկրներից․ դա կլինի Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և այլն։ Այսինքն՝ նման քայլերով մենք կարող ենք գնալ առաջ։ Բնականաբար մենք այս պահին չենք կարող ամբողջությամբ փակել սահմանը կամ ապրանքների ներկրումը, բայց դա պետք է սկսել։

-Իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված այս լարվածությունն ի՞նչ ազդեցություն կունենա թե՛ լիրայի, թե՛ հայկական դրամի վրա, թե՛ ադրբեջանական մանաթի վրա։

-Ես նշեցի, որ Թուրքիան ներգրավված է տարածաշրջանի բոլոր կոնֆլիկտների մեջ, և ասեմ, որ Լիբիան, Սիրիան, Իրաքը և այլն, այս երկրների կոնֆլիկտների մեջ ներգրավվածությունը բնականաբար Թուրքիայի վրա բավականին մեծ գումարներ է արժենում։ Եվ նրանք դա հասկանում են, գնահատում են իրավիճակը, բայց նրանք առաջանհերթություն են համարում իրենց պանթյուրքիստական գաղափարախոսությունը, իրենց գումարներն այդ ուղղությամբ են ծախսում կամ հատկացնում՝ անտեսելով իրենց տնտեսական վիճակը․ նրանք քաղաքական որոշում են կայացրել։ Ղարաբաղի կոնֆլիկտը, թե որքան կարող է ազդել Թուրքիայի տնտեսության վրա, այս պահին դժվարանում եմ ասել, բայց որ ղարաբաղյան կոնֆլիկտի ընդլայնման հետևանքով թուրքական տնտեսությունն ավելի մեծ վնասներ կկրի, դա հնարավոր է։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, երկաթգիծը և այլն, Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ են։ Թուրքիան մեծ քանակությամբ ոչ միայն նավթ է ստանում, այլ նաև գազ։ Եվ եթե այդ ենթակառուցվածքները վնասվեն, դրանով ուղղակի վնաս կհասցվի թուրքական տնտեսությանը։ Այսինքն՝ Թուրքիայի տնտեսական հնարավոր կորուստները շատ մեծ են։

-Իսկ այդ ազդեցություններն արդեն տեսանելի՞ են կոնկրետ այս կոնֆլիկտի շրջանում։

-Այս պահին հնարավոր չէ այդ ազդեցությունը գնահատել առհասարակ, քանի որ մենք չգիտենք՝ ինչ չափի գումար է ծախսում Թուրքիան այս կոնֆլիկտի վրա, որքան զենք է տրամադրել Ադրբեջանին, որքան զինվոր է հստակ ուղարկել Ադրբեջան։ Համաշխարհային մամուլը, նաև մեր մամուլը, պաշտոնական աղբյուրներն արձանագրել են, որ մեծ քանակությամբ զինյալներ կան, այդ զինյալների գումարը տալիս է նույն Թուրքիան, թուրքական պետությունը։ Պետք է գնահատել այդ ամենի ազդեցությունը, բայց որ կա բավականին մեծ թուրքական ֆինանսավորում, դա լինի գույքի տեսքով, գումարի տեսքով, հստակ է։ Ուղղակի այս պահին այդ գնահատականները հնարավոր չէ տալ՝ հաշվի առնելով, որ իրական պատկերը չունենք։ Օրինակ՝ F-16 ինքնաթիռը, որ գործել է Ադրբեջանի Գյանջայի օդանավակայանից, բավականին թանկարժեք զենք է, որ մի քանի միլիոնն դոլար արժե։ Այսինքն՝ այդ գումարը Թուրքիան ներդրել է այս կոնֆլիկտի մեջ։ Սա պետք է գնահատել, մի հատ առանձին-առանձին՝ հումքը, ֆինանսական աղբյուրները։

-Այսինքն՝ այսպե՞ս կարելի է արձանագրել․ պոստֆակտում՝ Թուրքիայի ծախսած գումարներից պարզ կլինի, թե ինչ ազդեցություն է եղել թուրքական լիրայի վրա։

-Իհարկե։ Դա կարող է լինել ուղղակի և անուղղակի։ Ուղղակի, երբ որ Թուրքիան գումարներ է ծախսում այս կոնֆլիկտի վրա, և անուղղակի, երբ որ տարբեր տնտեսվարողներ, հատկապես խոշոր բիզնեսմեններ, հաշվի առնելով, որ Թուրքիան անընդհատ նոր կոնֆլիկտների մեջ է ներգրավվում, իրենց դոլարը վերցնում են ու երկրից դուրս են գալիս, այսինքն՝ սա էլ է Թուրքիայի տնտեսության վրա բացասական հետևանք բերում։

-Իսկ Ադրբեջանի պարագայում ի՞նչ կասեք

-Ադրբեջանում, կարծում եմ, մտածելու շատ առիթ ունեն, այսինքն՝ իրենց կորուստները կարող են լինել ոչ միայն ֆինանսական, այլ նաև տարածքային։ Բնականաբար ասեմ, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, ինչպես նաև մեզ համար կարևոր գյուղատնտեսական ամիսներ են, բերքի հավաքման ամիսներ են։ Եվ նման պատերազմական գործողությունների ժամանակ առաջին հերթին տուժում է գյուղատնտեսությունը։ Այսինքն՝ գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մարդիկ ներգրավվում են ռազմական գործողություններում, և այստեղ գյուղատնտեսության ոլորտը բավականին զգալի անկում է ունենում։

Ասեմ, որ Ադրբեջանը նավթից հետո, նավթամթերքից հետո (նավթն ու գազն իր արտահանման 85-90 տոկոսն է կազմում), հաջորդ ապրանքախումբը գյուղմթերքն է։ Իրենք մեծ քանակությամբ գյուղմթերք են արտահանում հատկապես Ռուսաստան և այլն, այսինքն՝ այս ոլորտում կարող են բավականին մեծ կորուստներ ունենալ։ Եվ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ օրինակ Արցախի սահմանամերձ շրջանների բնակավայրերը հենց գյուղատնտեսական գոտիներ են, գյուղմթերք են հիմնականում մշակում, այսինքն՝ այս շրջանի վրա բավականին մեծ ազդեցություն են ունենալու պատերազմական գործողությունները։ Ոչ միայն այն, որ տներն են քանդվում, այլ նաև բերքը, որ պետք է հավաքվեր, կամ բերքը, որ պետք է ցանվեր, չի ցանվելու։ Սա Ադրբեջանի համար գյուղատնտեսական լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն այս տարի, նաև հաջորդ տարի։ Բայց գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ամեն տարի միլիարդավոր դոլարներն է նախատեսում ռազմական ծախսերի ուղղությամբ, նաև հաշվի առնելով իրենց ֆինանսատնտեսական ճգնաժամը, նրանք անցած տարի, նախանցած տարի ունեցել են անկում, նաև կրճատել էին ռազմական ծախսերը։ Եվ կրճատել են այն պատճառով, որ նավթադոլաներից եկող այդ գումարների հոսքերը կրճատվել էին։

Նրանք ունեն բավականին մեծ ռեզերվային ֆոնդ՝ «Սոկար» պետական նավթային ընկերության գլխավորությամբ, որն իր տարբեր գնահատականներով կարող է հասնել մինչև 40-45 միլիարդ դոլար, բայց նշեմ, որ այս 9 ամիսների կտրվածքով այս ֆոնդից բավականին մեծ գումարներ էին գանձվել։ Օրինակ՝ հաշվարկներ կային, որ առաջին կիսամյակում արդեն 4-6 միլիարդ դոլար Ադրբեջանի կառավարությունն արդեն ծախսել էր այդ ֆոնդերից, քանի որ նավթի գինը Համաշխարհային շուկայում նվազել էր, իսկ նրանք իրենց բյուջեի շրջանակներում նախատեսել էին 45-50 դոլար 1 բարելի համար։ Իսկ բարելն այս տարվա առաջին կիսամյակի համար 25-30 դոլար էր, իսկ ադրբեջանականն՝ ավելի ցածր։ Այս պատերազմը նաև նրանց համար հնարավորություն է ժողովրդի ուշադրությունը շեղել սոցիալ-տնտեսական խնդիրներից, որոնք օր-օրի խորանում են։ Եվ հաշվի առնելով, որ նաև իրենք իրենց ամբողջ ռեսուրսը, իրենց ամբողջ եկամուտը գալիս է նավթային ոլորտից, նրանք պետք է հասկանան, որ այս կորուստը, ենթակառուցվածքների վնասը մեծ հարված է հասցնելու տնտեսությանը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ կտրվածքով, քանի որ կորցնելու են խոշոր ներդրողների վստահությունը, ինչպիսիք են՝ հոլանդական, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլն։ Եվ նրանք մի քանի անգամ ավելի կմտածեն այսուհետ Ադրբեջանում ներդրում կատարելու համար։

Սերգեյ Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company