Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
09 Հոկտեմբեր 2020
Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը:
Խորհուրդը որոշել է նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:
