ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պարտված մարդու հետ չեն բանակցում

20 Նոյեմբեր 2020 Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տար կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրվելուց 15 րոպե հետո, ոչ թե 10 օր հետո, և հրաժարականի առաջին քայլը պետք է աներ նա, ով իր կոտրած ձեռքով ստորագրել է և բանակը հասցրել է այս վիճակին, որի պատճառով ունեցանք նոյեմբերի խայտառակությունը. Tert.am–ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնից ազատման որոշմանը:

Անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, որ գնվել են այնպիսի զենքեր, որոնք չեն կիրառվել, Արթուր Խաչատրյանը նշեց. «Արդյո՞ք վարչապետը չգիտեր, որ «ՍՈւ»-երի հետ խնդիր կար և չտեսավ 45 օր, որ «ՍՈւ»-երն այդպես էլ չթռան, Մովսես Հակոբյա՞նը պետք է ասեր, որ վարչապետն իմանար, որ այդ ինքնաթիռները չեն թռել, բացի Երևանի վրայով մի քանի փորձնական թռիչք անելուց: Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանի ասածը բացահայտում էր հասարակության համար, իշխանական օղակները այդ ամենը շատ լավ գիտեին»,– ասաց նա:

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ պատերազմի սկզբի օրերին իրենք նշել են, որ պետք է կազմակերպել զորահավաք, ոչ թե պետության գործառույթը պատվիրակել կամավորներին։

«Մենք 30 տարի ջոկատներից բանակ էինք սարքում, որ Նիկոլ Փաշինյանը փորձի բանակից ջոկատներ սարքե՞լ: Դաշնակցությունը պատերազմի առաջին օրը երեք ժամ հետո մոտ 200 հոգի կամավոր մոբիլիզացրեց, այն վաշտերը, որոնք ձևավորվել էր, դրանք ոչ թե աշխարհազոր էին, այլ պահեստազոր էին, ունեին իրենց ղեկավարությունը և գնացին Պաշտպանության բանակի շարքում մարտական առաջադրանք կատարեցին, ունեցանք բազմաթիվ զոհեր, բայց ունեցանք նաև հաջողությունները և դիրքեր գրավեցինք, պաշտպանվեց Մարտակերտի թիկունքը: Բայց ասել, որ համայնքների ղեկավարները հավաքվեն 30 հոգանոց ջոկատ կազմեն, սա ո՞ր դարն է: Ադրբեջանի հատուկ ջոկատայինների, Թուրքիայի բանակի դեմ կռվո՞ւմ ես կամավորների միջոցով: Մենք արդեն 30 տարի պետություն ունենք փոխանակ պետությունը անմիջական գործառույթը կատարի՝ ասում է ջոկատներ կազմեք»:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում վարչապետի հետ հանդիպումների ժամանակ իրենք լուծման ուղիներ են առաջարկել, սակայն Շուշիի մասին խոսք չի եղել:

Նրա կարծիքով՝ պետք է բացահայտվի, թե ինչպե՞ս եղավ, որ Շուշին ընկավ, հատկապես, երբ Արցախից ասում էին՝ Շուշին ընկավ, բայց վարչապետը փաստաթուղթը ստորագրելուց մի քանի ժամ առաջ գրել էր, որ Շուշիում դեռ մարտեր են ընթանում:

«Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ամեն կերպ փորձում էր խուսափել բանակցությունից, ասում էր՝ ժողովուրդը ինձ չի ասել, ինչ պետք է անեմ, հետո ասում էր արցախցիները ինձ չեն ընտրել, չեմ կարող իրենց անունով բանակցություններ վարել, ասում էր՝ զրո կետից ենք սկսել, բանակցություններից խուսափելով՝ պատերազմը մոտեցրեց, քանի կային բանակցություններ, սահմանում կրակ չկար, այսպես խուսանավելով պատերազմը դարձրեց անխուսափելի»,- նշեց նա:

Արթուր Խաչատրյանի կարծիքով, թեև փաստաթուղթը ստորագրվել է, սակայն դեռ կա իրականացման խնդիր և լուրջ բանակցություններ պետք է իրականացվեն, իրավիճակը փոխելու համար։

«Հրապարակային ծաղրանքի ենթարկվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է գնա Ալիևի հետ բանակցելո՞ւ, պարտված մարդու հետ չեն բանակցում, նրան նվաստացնում են: Պետք է գա մարդ, որ կարող է բեկում մտցնել բանակցային գործընթացում: Դադիվանքը Մարտակերտի սահմանից 2-3 կմ էր հեռու է, դժվա՞ր էր ասել, այս երկու կիլոմետրը տվեք Արցախին, մի այլ տեղից 2 կմ վերցրեք: Կամ ժամկետներ են նշվել, որ այդ մարդիկ իրենց տարածքները պետք է ազատեն, այդ մարդիկ տուն ունեն, դրանք գյուղատնտեսական շրջաններ են, երբ 5, 10 օր ժամանակ ես տալիս, մտածե՞լ ես այդ մարդիկ իրենց անասունները ո՞ւր են տեղափոխելու, դա իրենց ապրուստի միակ միջոցն է: Այսպես` ոտքի վրա, բոլորից գաղտնի կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեց և ամբողջ ժողովրդին կրակը գցեց, հիմա էլ ասում է՝ 6 ամիս ժամանակ տվեք, որ իմ փորած փոսից ձեզ հանեմ: Ի՞նչ չարեցիր երկուսուկես տարում, որ վեց ամսում ես ուզում անել»,– ասաց նա:

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ նոր թեկնածուն պետք է լավ հարաբերություններ ունենա ռազմավարական դաշնակցի հետ, կարողանա բանակցային գործընթացը վերակենդանացնել և վերականգնել հանրային համերաշխությունը, և արդար ընտրություններ կազմակերպել: Նրա փոխանցմամբ՝ այդ չափանիշներին բավարարող մի քանի թեկնածություններ կան, սակայն առաջնային խնդիր է վարչապետի հրաժարականը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company