Հացադուլ հայտարարած դաշնակցականները կգիշերեն կառավարության շենքի մոտ․
23 Նոյեմբեր 2020
ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանն ու Գարիկ Ավետիսյանը պատրաստվում են գիշերել կառավարության շենքի տարածքում: Նրանց հայտարարած հացադուլն այնժամկետ է՝ մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:
Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ հացադուլը ոչ թե վերջին հուսահատ քայլն է, այլ պայքարի մի տեսակ, որն ընտրել է ինքն ու պատերազմի առաջին օրից դաշնակցական կամավորների հետ առաջնագիծ մեկնած Գարիկ Ավետիսյանը:
Մանուկյանի պնդմամբ՝ վարչապետը շարունակում է կառչած մնալ իր աթոռից եւ պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն թե շարունակի մնալ կառավարությունում: