Կառավարությունից որևէ մեկն ինձ չի մոտեցել , ոչ էլ ակնկալում եմ
24 Նոյեմբեր 2020
Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետև րոպե առաջ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի և Արցախի համար և առաջին հերթին, որ վերականգնվի պետական համակարգի գործունեությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ընտրել հացադուլի մեթոդը, մի՞թե Փաշինյանի հրաժարականը պահանջելու պայքարի այլ ձև չի մնացել:
«15 օր է անցել այդ չարաբաստիկ հայտարարության ստորագրումից, 15 օր շարունակ որևէ քայլ չի իրականացվել, մինչև դժբախտության մեջ գտնվող մեր հարյուրավոր հայրենակիցներ չգնացին Կառավարություն, Պաշտպանության նախարարություն, դրանից հետո՞ միայն պետք է պետությունը գործի անցներ: Պետական համակարգը չէր գիտակցում հարցը, քանի որ պետական համակարգի գլխին, անճար, պոպուլիստ մի մարդ է, որը կառավարչական որևէ հմտություն, ունակություն չունի՝ վկան վերջին 2.5 տարին»,- ասաց նա:
Հարցին՝ Կառավարությունից որևէ մեկը մոտեցե՞լ է իրեն, նա պատասխանեց. «Ոչ մեկ չի մոտեցել ինձ, ոչ էլ ակնկալում եմ, որ մոտենան, զրույցը որևէ իմաստը չունի, որովհետև պահանջը մեկն է»:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ մարդիկ բոլորն էլ հասկանում են, որ այս մարդը պետք է գնա և նախարարներին փոխելը որևէ էական փոփոխություն չի մտցնում: «Իր հռչակած այդ 15 կետանոց ճանապարհային քարտեզում էլ, որտեղ իր հրաժարականի մասին խոսք չկա, առաջին կետով խոսում է Ղարաբաղյան հարցի բանակցությունների մասին, այս մարդը պարտված, խայտառակված է, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններ առաջ տանել»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/cxePsp_HRCI