ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Սոցիալական բունտերն անխուսափելի են

25 Նոյեմբեր 2020 Պատերազմից հետո դոլարը Հայաստանում սկսեց կտրուկ արժեւորվել, դրամը՝ արժեզրկվել։ Այսօր 1 դոլարն արդեն 510 դրամ է, այսինքն՝ վերջին մեկ ամսում մոտ 20 դրամով թանկացել է։ Եվ սա մեծ ռիսկեր է պարունակում մեր՝ առանց այն էլ քայքայված տնտեսության համար։ Գլխավոր ռիսկը գնաճն է, ինչը սոցիալապես ծանր վիճակում հայտնված հասարակության համար լուրջ խնդիր է։ Ընդ որում, լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է դոլարի կուրսը հասնի 600 դրամի։

Կենտրոնական բանկը փորձում է վստահեցնել, որ վերահսկում են իրավիճակը, հետեւում Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում՝ դրամի փոխարժեքին։ «Այս պահի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման հետեւանքով էական գնաճային եւ ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում, սակայն այդպիսի ռիսկերի դրսեւորման պարագայում պատրաստ է արձագանքել իր ողջ գործիքակազմով»,-ասացին ԿԲ-ից։ Թե ինչ գործիքակազմ է կիրառում ԿԲ-ն՝ մեղմելու դրամի արժեզրկումն ու գնաճը, մեզ պատասխանեցին․ «ԿԲ-ն մարտ ամսից ի վեր զգալիորեն ավելացրել է ֆինանսական համակարգին թե՛ դրամային, թե՛ արտարժութային անհրաժեշտ իրացվելիության տրամադրումը, ինչն էապես նպաստել է՝ մեղմելու ցնցումների հնարավոր ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկաների վրա։ Արտարժութային շուկայի ներկայիս զարգացումները համարում ենք բնականոն եւ համաչափ, իսկ հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում ԿԲ-ն կարձագանքի իր ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իր հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը»։ Նկատենք, որ այս երկու տարվա ընթացքում, երբ խոսվել է երկրի կառավարումը ձախողելու մասին, իշխանությունները մատնացույց են արել արտարժույթի կուրսը, թե՝ տեսեք, դրամի կուրսը կայուն է, ուրեմն տնտեսությունը վատ վիճակում չէ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը hraparak.am-ի զրույցում ասաց, որ միայն այս տարվա կորոնավիրուսային 9 ամիսների հաշվարկով մենք ունենք 6.6 տոկոսի չափով տնտեսական ակտիվության անկում, որն իր հերթին բերում է բազմաթիվ խնդիրների, մասնավորապես՝ մոտ 4.4 տոկոսով կրճատվել է արտահանումը, ներկրումը նվազել է 13.7 տոկոսով, անկում են ապրել նաեւ առեւտրի, շինարարության ոլորտները։ Սա մեկ գործոն է, որն ազդում է դոլար-դրամ փոխարժեքի վրա։ Երկրորդ գործոնը, ըստ տնտեսագետի, ներդրումներն են, քանզի այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում՝ Հայաստանից ավելի շատ դոլար է հոսել դեպի դուրս, քան եկել է, ինչը եւս իր հերթին ազդել է փոխարժեքի վրա։

«Երրորդ խնդիրը միանշանակ է, որ պատերազմական գործողությունների ժամանակ մեծածավալ պետական գնումներ են իրականացվել, պետական կարիքների համար ձեռք են բերվել ռազմական եւ ոչ ռազմական նշանակության մեծ քանակության ապրանքներ, որոնց համար վճարվել է, եւ դեռ վճարելու ենք դոլարով, հետեւաբար, դոլարի նկատմամբ պահանջարկը լրացուցիչ ճնշումներ է առաջացնում արտարժույթի շուկայում։ Ուստի, դրամի արժեզրկումը կշարունակվի, դրա միտումը կա, եթե չկարողանանք լրացուցիչ դոլարային ներարկումներ անել տնտեսության մեջ»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ նկատելով նաեւ, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնողներն էլ էին քիչ, որպեսզի իրենց հետ արտարժույթով գումար բերեին Հայաստան։

Տնտեսագետի խոսքով՝ հստակ է, որ մեր դրամը չէր կարող խուսափել արժեզրկումից, եւ մենք պետք է պատրաստ լինեինք դրան։ «Մասնավորապես, արդեն 2021 թ․ պետական բյուջեով պետք է նախատեսված լինեին որոշակի միջոցառումներ, ծախսեր, որոնք թույլ կտային փոխհատուցել այդ գնաճային ճնշումները։ Օրինակ՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնեին, բայց քայլեր չկան 2021 թ․ բյուջեում։ Արդյունքում ունենք իրավիճակ, որ մարդկանց եկամուտները մնալու են նույնը, բայց տեղի է ունենալու գնաճ։ Եվ անկախ նրանից, թե ով կմնա իշխանության, սոցիալական խնդիրները, սոցիալական բունտերն անխուսափելի են լինելու»,-ասաց մեր զրուցակիցը։

Իսկ թե ինչ լուծումներ է առաջարկում, Պարսյանն ասաց․ «Նախ պետք է առաջինը մեր ներքին ռեսուրսները վերաբաշխենք, այլ կերպ ասած՝ հունվարի 1-ից մենք պետք է անցնենք պրոգրեսիվ հարկման համակարգի, «շատից՝ շատ, քչից՝ քիչ» հարկման սկզբունքը պետք է գործի։ Նաեւ՝ շահութահարկի, եկամտային հարկի դեպքում։ Մենք պետք է մեր ներքին ռեսուրսները հավաքագրենք։ Միայն այս տարվա վարկերի զիջման արդյունքում 40 մլրդ դրամ գումար զիջվեց․ 80 մլն դոլարի մասին է խոսքը։ Սա՝ մի աղբյուր։ Նաեւ պետք է փորձենք լրացուցիչ աղբյուրներ գտնել հանքարդյունաբերության ոլորտում, բանկային համակարգում եւ այլ ուղղություններով, որ կարողանանք ավելացնել մեր եկամուտները»։

Ի դեպ, լուրեր են շրջում, որ դոլարի կուրսի բարձրացումը պայմանավորված է նաեւ նրանով, որ մեծ քանակի դոլար են գնում շուկայից․ հավանաբար, մարդիկ անհանգստություն ունեն վաղվա օրվա հետ կապված եւ կապիտալը հանում են երկրից։

Վահե Մակարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company