ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Նա դարձյալ փորձում է իր զինանոցի երկու կարևոր զենքերից օգտվել՝ դեմագոգիայից և մանիպուլյացիայից

28 Նոյեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի27-ի իր տեսաուղերձում հայտարարեց, թե «ներհայաստանյան հանրահայտ խմբեր կան, որոնք գործում են արտաքին ուժերին համընթաց, գործում են բավական երկար ժամանակ, և ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»:

Հայ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ aysor.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի մասին։

– Տիկին Գալստյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, որոնք փորձում են քաոս սերմանել մեր երկրում։ Քանի որ այս պահին նաև դուք եք պահանջում իր հրաժարականը, ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը։

– Այո՛, երկիրը հոգեվարքի և կոլապսի, խայտառակ պարտության մատնած դեմագոգ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վերջին ճիգով իր իշխանությունը փորձել երկարացնել։ Եվ այդ ճանապարհին նա դարձյալ փորձում է իր զինանոցի երկու կարևոր զենքերից օգտվել՝ դեմագոգիայից և մանիպուլյացիայից։

Այսօր այս վիճակի՝ անիշխանության, պարտության, կորուստների, պետականության կոլապսի, Արցախի կորստի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր երկուսուկես տարվա քաղաքականությունով։ Գողի և հանցագործի հիմնական հոգեկերտվածքն է։

– Վարչապետն իր ուղերձում ասաց նաև, թե այդ ուժերն ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ, արյունով իշխանություն պահել:

– Այդ նորից իր մասին է։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանը փորձել է արյունով իշխանության գալ, չի ստացվել։ Հիմա նա արյունով հանձնեց երկիրը։ Այսօր Նիկոլ Փաշինյանի՝ իբրև վարչապետ գոյության յուրաքանչյուր օրը նոր պատերազմ է, որովհետև այս պատերազմը հրահրվեց նրա անհավասարակշիռ, դիվանագիտական զրո, խայտառակ վարքագծի հետևանքով։ Պատերազմում չի պարտվել մեր ժողովուրդը, որքան էլ Փաշինյանը մեղավորներ նշանակելու վիրտուոզ նկարագիր ունի։ Այս պատերազմում պարտվել է մեր պետությունը և նրա խորհրդանիշ Նիկոլը։ Նոյեմբերի 9-ին նվաստացուցիչ ստորագրությունից հետո ականները հիմա ենք տեսնում. Դավիթ Բեկ, Սոթք, անհետ կորածներ, գերիներ։ Նիկոլ Փաշինյանը չարիք է, որի իշխանության ղեկին լինելու յուրաքանչյուր վայրկյանը նոր աղետներ և անդառնալի կորուստների դարպաս է բացում Հայաստանի համար։ Նա պետք է կանգնի ոչ միայն պատմության դատաստանի առաջ, այլև քաղաքական և իրավական պատասխան պետք է տա երկրի կորուստների և պարտության համար։

– Ստեղծված իրավիճակում, երբ ունենք այն, ինչ ունենք, ո՞րն է ձեր անելիքը և ասելիքը։

– Մեր անելիքը հստակ է։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացրել են ճանապարհային քարտեզը։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է սահուն հեռանա, մենք չենք ուզում երկիրը տանել խժդժությունների և ցնցումների։ Նրա հեռանալուց հետո մենք պետք է ձևավորենք համաձայնության կառավարության, որը երեք կարևոր խնդիր պետք է լուծի։

Առաջինը՝ Հայաստանում վերացնել ատելության և ներքին անհանդուրժողականության մթնոլորտը, միասնականության որոշակի ֆոն ստեղծել։ Երկրորդ՝ 3-6 ամսվա ընթացքում Հայաստանում կարողանալ ապահովել արտահերթ ընտրություններ, որպեսզի կարողանանք լեգիտիմ իշխանություն ստեղծել։ Եվ երրորդ՝ ունենալ ժամանակավոր կառավարության ղեկավար, որն ընդունելի կլինի թե՛ ներհայաստանյան հարթությունում, թե՛ ռազմավարական դաշնակցի համար, որպեսզի կարողանանք բանակցել և գոնե նվազագույն զիջումների և ձախողումների ճանապարհով այդ ստորագրված փաստաթղթին հաջորդող բանակցություններում մեր մեջքն ուղղել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company