ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Գիտեմ գեներալների, որոնք րոպե առաջ ուզում էին մասնակից դառնալ պաշտպանությանը, Նիկոլը թույլ չէր տալիս

03 Դեկտեմբեր 2020

Ռոմիկ Մանուկյան Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը, որը պատերազմի առաջին իսկ օրվանից որպես կամավորական իր կուսակից ընկերների, որդու, եղբոր, եղբորորդու հետ մեկնել էր ռազմաճակատ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ երբեք չէր մտածում, որ գործող իշխանությունների թեթև ձեռքով պառակտումներ պետք է լինեին նաև մարտադաշտում։ «Ես սպասում էի, որ այս դժվարին օրերին ազգը պիտի միավորվեր, միասնական բռունցք դառնար: Հիշում եք իմ կոչը պատերազմ գնալուց առաջ՝ մեկ բռունցք պիտի դառնանք ու պայքարենք։ Գիտակցում էի, որ պատերազմը լինելու է ծանր, թեժ: Ադրբեջանը պատրաստվել էր երկար տարիներ և մեր միակ խնդիրը միասնությունն էր, բռունցք դառնալն էր, որը ձախողվեց գործող իշխանությունների կողմից։ Այդ օրերին հնչեցին ոչ թե միասնության, այլ պառակտման կոչեր, և արդյունքում պառակտումը զգացինք նաև այնտեղ։

Ես այնտեղ եղել եմ մինչև ամսի 11-ը, գիտեմ բոլոր դժվարությունները, իմ տղան է եղել, եղբայրս, եղբոր տղան, մեր դաշնակցական ջոկատները: Առաջին օրվանից ունեցել ենք և՛ կորուստներ, և՛ վիրավորներ, սա մեծ ցավ է մեր ազգի համար, մեծ ողբերգություն։ Մենք կորցրեցինք Արցախի 80 տոկոսը, մենք այսօր ամեն օր կորցնում ենք Հայաստանի Հանրապետության տարածքից կտորներ, մենք կորցնում ենք մեր վաղվա օրվա վստահությունը և ինչքան շուտ դավաճան Նիկոլը գնա, կլինի մեր փրկությունը»։

Ըստ մեր զրուցակցի, երկրում անորոշություն է տիրում, գյուղերը դատարկվել են, ձմռան նախաշեմին մեծ խնդիրներ կան, սակայն, ցավալիորեն, մեր հայրենակիցներից շատերն անտարբեր են։ ․

«Ամենամեծ ցավը ես ապրեցի, երբ եկա այստեղ , այնտեղ ես ապրում էի այնտեղի ցավով ու դժվարություններով, եկա ու տեսա այստեղի անտարբերությունը, հիպնոսացած վիճակը, չգիտեմ ինչ վիճակ է։ Հային ոչ վայել անտարբերություն է տիրում, միգուցե այն վախն է, որ մշտական ունեցել է ժողովրդի 50-60-70 տոկոսը։ Երևի քաղաքականություն էր, բոլորին ծանուցագրեր էին տվել, չկանչեցին: Հիմա էլ ասում են, փրկեց մեզ՝ 25 հազարի, ո՞ր 25 հազարին: Նիկոլը հազարավոր զոհեր թողեց, այդ բոլորի արյունն իր վզին է։ Ինչո՞ւ համալրում չեղավ ամսի 3-ից հետո, զորքն առաջնագծում մնաց կամավորների և տեղի բնակչության համալրումով, ո՞րն էր խնդիրը, ծրագրվա՞ծ էր։ Թող առաջին օրն անկեղծ լիներ, գար, ասեր՝ սիրելի ժողովուրդ, ինքն էր խոստացել թավշյա հեղափոխության ժամանակ, կգամ, ձեզ կասեմ Արցախի հարցում ինչ եմ անելու։ Բա ինչի՞ չեկար, գաղտնի մի գիշերվա մեջ ստորագրեցիր ու հողին հանձնեցիր հազարավոր մեր անմեղ նահատակների արյամբ պահվածը»,-ցավով նշում է Ռոմիկ Մանուկյանը։

Նա ժողովրդին կոչ է անում սթափվել, քանի որ թշնամին շրջապատել է մեր երկիրը։ «Երևի մեր մոտ այն տպավորությունն է, թե քանի իմ տունը չեն վառել, ես հանգիստ քնեմ, էդպես չէ, հասել են Վարդենիս, Մեղրի, Գորիս, Բերձորը տվեց: Արցախի մասին չեմ խոսում, որ ամբողջապես շրջափակման մեջ է, չունի անվտանգության երաշխիք այլևս: Ռուս խաղաղապահները կիլոմետրերի վրա կանգնած են, դա բավարար չէ, որովհետև դիմացը մենք ունենք արյունարբու թուրք, որն ընդունակ է երեխայի մորթել, հայ կնոջ բռնաբարել։ Մենք իրավունք չունենք հանգիստ նստել տներս և ասել՝ գիտես իմ տանը չեն հասել, իմ երեխան չի գնացել Արցախ, չի զոհվել, ես հանգիստ նստեմ։ Այս վեց հազարից ավելի վիրավորները, զոհվածները մեր բոլորիս երեխաներն են, մենք իրավունք չունենք լուռ նստելու»,-ասաց Շիրակի նախկին մարզպետը։ Նա նաև շեշտեց, որ սա աթոռակռիվ չէ, այլ փրկության կռիվ է, հայ ազգի փրկության կռիվը։

Նա նաև նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ուներ հնարավորություն այս պատերազմում բոլորին միավորելու, բոլոր նախագահներին, գեներալներին համախմբելու, նրանց ուժերն օգտագործելու ու փրկելու թե՛ Արցախը, և թե՛ նման քանակի զոհեր չունենալու։ Մինչդեռ, Փաշինյանը, ըստ նրա, զբաղված էր, Քոչարյաններին, Ծառուկյաններին բերդերում պահելով։ «Մեր սերնդի համար կրկնակի ցավ է, իմ սերունդը կորցրեց իր պատմությունը, երեսուն տարին դարձավ զրո։ Կնոջն ասածն էր երևի, ասում էր ՝ հանուն ոչնչի զոհվեցին, բերեց, փաստեց, հանուն ոչինչի մենք ապրեցինք այս երեսուն տարին։ Օր առաջ պիտի հեռանա, իրավունք չունի մնալու, արագ պիտի գնա՝ խնդրելով, որովհետև մենք անելիք ունենք։ Չգիտեմ ով կգա, բայց ով էլ գա, պետք է մի բան անի՝ միաբանի, համախմբի մեր ազգը, մենք ունենք այդ հնարավորությունը, միավորվել է պետք, իսկ միավորվել Նիկոլով․․․ Թուրքի առջև կռացած ղեկավար մեզ պետք չէ։ Այսօր սահմանները ճշգրտվում են ռուսի և ադրբեջանցու օգնությամբ, չկա Հայաստանի իշխանություն, անիշխանություն է, իրենք են որոշողը սահմանագիծն անցնելու է որ քարով, որ սարով, որ հանդով, որովհետև վտանգված է մեր պետականությունը, չունենք իշխանություն»։

Ռոմիկ Մանուկյանը կոչ արեց Շիրակի մարզի ՔՊ-ականներին դուրս գալ խմբակցությունից։ «Դուրս եկեք ֆրակցիայից, դուք շիրակցի եք, գյումրեցու թասիբը ձեր համար չէ երևի, էդ թասիբից խոսելուց մեծ-մեծ խոսում եք։ Դուրս եկեք, միացեք ժողովրդին, գնացեք, որոշում կայացրեք, համախմբվեք ու ձեր ֆրակցիայով որոշեք՝ ով է գալու, որ համախմբի մեր ժողովրդին»։ Ռոմիկ Մանուկյանը մեկ անգամ ևս կրկնում է՝ համախմբվել է պետք, ինչպես կարող են մարդիկ լույսերը հանգիստ մարեն ու քնեն, երբ Արցախը կորցրեցինք, երբ այսքան նահատակներ, վիրավորներ, գերիներ, անտուն մնացած մարդիկ կան, երբ թշնամին պղծում է մեր շիրիմներն ու եկեղեցիները։

Ըստ նրա, միայն Սոթքից տարեկան 70-80 միլիոն դոլար եկամուտ կար, հիմա ինչի՞ց են խոսելու, երբ չորրորդ հարկատուն էլ շարքից ելավ, 4000 աշխատող էլ գործազուրկ մնացին։ «Ես գիտեմ գեներալների, որոնք րոպե առաջ ուզում էին մասնակից դառնալ պաշտպանությանը, թույլ չէին տալիս, թե Նիկոլը թույլ չի տալիս, մերժում էին աջակցությունը։ Կռացած ղեկավարի հետ ո՞վ կարող է բանակցությունների գնալ, Նիկո՛լ, ո՞նց կարող ես նստել Ալիևի դիմաց և ասես՝ գիտես այս խնդիրն այսպես չէ․․․ Չե՛ս կարող»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company