ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Փաստն այն է, որ մեր արժութային շուկան դուրս է եկել հավասարակշռությունից, և առկա են արժեզրկման ինտենսիվ ճնշումներ

07 Դեկտեմբեր 2020 ՀՀ կենտրոնական բանկն օրերս վստահեցրել էր, որ արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր չկան, ավելին՝ այս պայմաններում, թե՛ ներկայում, և թե՛ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, սակայն, նկատում է, որ իրականությունն այլ է՝ արժութային շուկայում ընթացիկ փոխարժեքը շարունակում է բարձրանալ. այս օրերին թե՛ դոլարը, թե՛ եվրոն գրանցել են հերթական աճը՝ ինտերվենցիաների շնորհիվ մի քանի օրերի որոշակի կայունացումից հետո. «Ինչու է այսպես՝ պատասխանը պարզ է, որովհետև այն հիմնական գործոնները, որոնք բազմիցս թվարկել և ներկայացրել ենք, շարունակում են գոյություն ունենալ և, ցավոք, ավելի խորանալ:

Այդ գործոններն են՝ տնտեսության անկումը, որը շուտով կմոտենա երկնիշի, պետական բյուջեի դեֆիցիտը, որն աճում է, որովհետև եկամուտները կրճատվել են նորից երկնիշին մոտ, և ավելացող ծախսերը՝ հատկապես Covid 19-ի համավարակի պայքարի ձախողման և պատերազմի հետևանքով, նաև ՝գործող կառավարության անկարողությամբ պայմանավորված:

Հաջորդը՝ արտահանման անկում մենք ունենք, որը մեր երկիր արժութային մուտքերի ներհոսք էր ապահովում, շուրջ 1/5-ով կրճատվել են նաև արտերկրից արտարժույթով փոխանցումները, մյուսը՝ էապես կրճատվել և շարունակում է կրճատվել (ինչպես 2019-ին, այնպես էլ՝ 2020-ին) օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը:

Կա նաև հոգեբականական գործոնը կամ վարքագիծը, որը թե՛ տնտեսվարողների շրջանում, թե՛ քաղաքացիների, էապես փոխվել է, և, բնականաբար, դրա օբյեկտիվ հիմքերը կան: Այսինքն՝ տնտեսվարողները հետաձգում են նոր նախաձեռնությունները՝ պայմանավորված աշխարհաքաղաքական, ներքաղաքական անորոշությամբ և նաև՝ երկրի ընդհանուր հանրային կյանքի իրավիճակով: Քաղաքացիները՝ սպառողները, պահանջարկ ներկայացնողները ևս օբյեկտիվորեն սահմանափակում են իրենց վարքագիծը, և, փաստացի, գնողունակ պահանջարկը մեր երկրում նվազում է»:

Տնտեսագետի կանխատեսմամբ՝ այս իրավիճակն էլ ավելի կխորանա՝ հաշվի առնելով քաղաքացիների օբյեկտիվ արձագանքը ստեղծված իրավիճակին. «Այսպիսի իրավիճակում առարկայական է այն հավանականությունը, որ քաղաքացիները համատարած կերպով կփորձեն իրենց դրամային խնայողությունները, ավանդները շուկայում փոխանակել արտարժույթով: Մենք դա տեսել ենք նաև 2014-թ. ի վերջին»:

Մեր դիտարկմանը, թե ԿԲ-ն ևս արձանագրել էր դրամի շարժի հիմքում ընկած հիմնական գործոնները՝ նշելով, սակայն, որ դրանք էական անհաշվեկշռվածություններ չեն ձևավորել, նա արձագանքեց. «Դա պարզ պոպուլիզմ է և իրավիճակի մանիպուլյացիա. փաստն այն է, որ այդ գործոնները կան, և փաստն այն է, որ մեր արժութային շուկան դուրս է եկել հավասարակշռությունից, և առկա են արժեզրկման ինտենսիվ ճնշումներ»:

Թ. Ավետիսյանը հիշեցնում է, որ առկա որոշակի կառավարելիությունն էլ պայմանավորված է ինտերվենցիաներով. «Այսինքն՝ սկսեցին արտարժույթ վաճառել պետական ռեզերվներից: Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել, որ դա պետական ծախս է, և եթե դա չի բերում իրավիճակի կայունացման և լուծման, նշանակում է՝ փոշիացած ծախս է: Այսինքն՝ ծախս, որը, ըստ էության, կատարվում է, բայց չենք ունենում արդյունք:

Այդ ինտերվենցիաները որոշակի կայունացում՝ մի քանի օրվա, բերեցին, բայց քանի որ թոքաբորբը ջերմիջեցնողով չես բուժի, հետևաբար՝ հիմնական գործոնները կան և խորանում են. հենց փոքր-ինչ իջեցրին ինտերվենցիաների տեմպը, նորից շուկան սկսեց արժեզրկման իր միտումը, ինչը տեսանք այս օրերին: Հիմա իրենք կփորձեն նորից ինտերվենցիաներ կատարել, ինչը, սակայն, չի լուծելու խնդիրը, որովհետև այդ գործոնները հիմնարար գործոններ են, և, հիմնարար վիճակը պետք է փոխվի, և մենք պետք է ունենանք տնտեսական կայունություն և հավասարակշռություն»:

Նա հավելեց, որ հայտարարությունների տեսքով «փափուկ բարձի» քաղաքականությունը շարունակությունն է պատերազմի օրերին առկա «հաղթելով պարտվելու» սկզբունքի. «Պոպուլիստական և նեղ քաղաքական շահ է հետապնդում. փորձում են այսօրվա բարդ քաղաքական ճգնաժամային իրավիճակում շեղել բուն իրողությունից, ինչը չի ստացվելու միանշանակ»:

Օրերս իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշել էր. «Նոյեմբերի 18-ին արժույթի միջազգային հիմնադրամը ևս Հայաստանի Հանրապետությանը հավելյալ բյուջեի ֆինանսավորման մասով վարկային ծրագիր հաստատեց։ Այսինքն՝ սա չափազանց կարևոր է, որովհետև Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է այն բոլոր ռիսկերը կամ մարտահրավերները, որ մեր երկրի առջև կարող են ծառացած լինել, և տեսնում ենք, որ 2021 թվականի հետ կապված բավականաչափ վերականգնվողական աճը կլինի, ամենայն հավանականությամբ, կգրանցենք աճ, և սրանք հիմքեր են տալիս ենթադրելու, որ հնարավոր ճնշումն անորոշությունների հետ կապված որոշակի կարճաժամկետ հեռանկարով է»:

Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե պատգամավորի այս պնդումը որքանո՞վ է իրատեսական, նա ասաց. «Ըստ էության, այդ պատգամավորը և տնտեսագետների թիմը, որ սպասարկում է օրվա իշխանությունների շահերը, նորից պիտի ցավով արձանագրենք, որ շարունակում են իրավիճակային մանիպուլյացիան, որովհետև արժույթի միջազգային հիմնադրամը վարկեր չի տրամադրում միայն այն դեպքում, երբ պետություններն ունեն կայուն ֆինանսական վիճակ և հավասարակշռություն: Արժույթի միջազգային հիմնադրամի հիմնական գործառույթներից է հենց՝ տարերային վիճակում գտնվող անդամ երկրներին տրամադրել կարճաժամկետ արտոնյալ վարկեր, որպեսզի նախ և առաջ ֆինանսական կայունություն բերեն՝ հատկապես արժութային շուկայում:

Օրինակ՝ 90-ական թվականներին ՀՀ անկախացումից հետո արժութային շուկան ընդհանրապես գտնվում էր տարերային վիճակում, բայց այդ ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամը ևս նման վարկեր էր տրամադրում: Այսինքն՝ այդ մոտեցումը պարզունակ մանիպուլյացիա է»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ մասնագիտական շրջանակներն այսպիսի իրավիճակում հանրությանն իրականությունը ներկայացնելու կարևոր գործառույթ ունեն, որպեսզի մարդիկ ճիշտ տեղեկացված լինեն և կարողանան ճիշտ կողմնորոշվել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company