ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Տնտեսական ռիսկերն արդեն անչափելի են դարձել, արտագաղթի տեմպերն աճելու են

10 Դեկտեմբեր 2020 Տնտեսության անկումը Հայաստանում խորանում է: Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 6,7 տոկոսով, ինչը 2020 թվականի ամենավատ ցուցանիշն է։

NewArmenia.am-ը հարցի հետ կապված զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ, որը չհերքեց`կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն այս տնտեսական ակտիվության նվազման էական բաղադրիչներից են, սակայն շեշտեց, թե իրական խնդիրը ոչ թե այս գործոնների մեջ է, այլ գործող իշխանության ապաշնորհության ու կառավարման ձախողումների: Նա ցավով արձանագրեց, որ տնտեսության այս տեմպերը 2020 թ.-ով չեն ավարտվելու, ավելին` հետագայում «ազգովի երանի եք տալու 2020 թ.-ի պատկերին»:

«Տնտեսական ռիսկերն արդեն անչափելի են դարձել, որևէ ներդրումային նախագծի մասին խոսելը, երազելն իրատեսական չէ: Մյուս կարևոր հարցն այն է, որ այս տնտեսական խնդիրներն ունեն սոցիալական հետևանքներ: Օրինակ` հիմա շատ հաստատուն քայլերով արժեզրկվում է մեր ազգային արժույթը, իսկ սա դեռ այսբերգի գագաթն է: Թեպետ, ԿԲ-ն ասում էր, որ կառավարելի է և այլն, բայց, միանշանակ է, որ այս տեմպը շարունակվելու է: Ազգային արժույթի արժեզրկումն էլ առաջացրել է գնաճ, և աղքատության մակարդակի ավելացման շատ հստակ գործոն է: Դեկտեմբեր ամսին կավելանան տրանսվերտները, սակայն հունվարից հետո ունենալու ենք աննախադեպ արժեզրկում, բնականաբար, գնաճի ավելացում, իհարկե, առաջնային անհրաժեշտության ապրանքների»,- ասաց նա:

Ավետիսյանը հիշեցրեց` տնտեսության վրա սոցիալական բեռը մեծացել է, քանի որ համավարակը գործազրկության աճի պատճառ դարձավ, աղքատության մակարդակը բարձացավ, պատերազմի հետևանքով կան հազարավոր զոհվածերի ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնց առջև պետությունը սոցիալական պատասխանատվություն ունի, պատերազմի հետևանքով փախստական դարձած մարդիկ և այլն:

«Եթե սրա կողքն էլ դնում ենք, որ էապես կրճատվել են նաև հարկային եկամուտներն ու շարունակում են կրճատվել, նայում ես ապագայում որևէ տեսանելի եկամուտեր, քան արտաքին պարտքի մեծացնում է, չկա: Հույսը միայն արտաքին պարտքի մեծացումն է, որ միջազգային ֆոնդերից բերենք դոլարներ ու եվրոներ, որ հոգանք այս նվազագույն ծախսերը: Սակայն մենք մոտեցել ենք նաև արտաքին պարտքի կառավարելիության շեմին, և այդ կազմակեպությունները, որոնք տրամադրում են վարկ, նաև դիտարկում են այս պարամետրերը: Եթե այսպես շարունակվի, ապա շատ մոտ ապագայում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ հաստատուն սոցիալական ծախսերը հոգալու: Այս իրավիճակը, եթե նկարագրենք մեկ բառով, ապա սոցիալ-տնտեսական համատարած ճգնաժամ է»,- ընդգծեց Թադևոս Ավետիսյանը:

Տնտեսագետի գնահատմամբ` տնտեսական խնդիրների մեջ մեծ դեր ունի նաև քաղաքական անկայունությունը, որն առկա է վերջին 2 տարվա ընթացքում: Թադևոս Ավետիսյանի խոսքով` այս ամենը պետությանն անդունդի եզրի առաջ է կանգնեցնում, իսկ խնդիրների ցանկն ամբողջական դարձելու համար պետք է նայել աշխարհաքաղաքական վիճակին, որտեղ ՀՀ թշնամին, ստորացնելով ու ֆիզիկական ներկայությամբ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում իր հետքն է թողնում:

«Ցավոք սրտի, սա բերելու է աննախադեպ արտագաղթի: Այսօր հոշոտված է մարդկանց հավատը, ելք չի գտնում անորոշության մեջ, իսկ հայը նման իրավիճակում դիմում է արտագաղթի, ինչը մենք կտեսնենք, երբ երկիրը լքելու հետ կապված որոշակի խոչընդոտներն անցնեն: Այս պատկերի մեջ իշխանական պատգամավորներից մեկը, որին չեմ էլ ցանկանում մասնագիտորեն պատասխանել, անմեղուսնակ է, քանի որ հպարտանում ու հայտարարում է, որ ժողովրդագրական դրական միտում ունենք, գնացողների ու էկողների դրական հաշվեմնացորդ կա: Նույնիսկ այս վտանգների պարագայում փորձում է ոչ իրական օրակարգ ստեղծել»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը:

Անի Արամի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան միլիոններ են վճա

Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ

14 Մարտ 2026
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company