Նիկոլը նույնիսկ սուգն է օգտագործում քաղաքական շահերի համար
14 Դեկտեմբեր 2020
Նրանք, ովքեր ասում են՝ Նիկոլն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը, մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունել ու հանդուրժել, իր կողքը մնացել է «Շիշ բռնողը», Քոչարյան Անդոն ու մի քանի հոգի: Այս մասին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքներին, թե որոշ ուժեր ապատեղեկատվություն են տարածում՝ Սաղաթելյանն ասաց, որ այս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, ով 2.5 տարի խաբել է ժողովրդին, պատերազմի 45 օրերի ընթացքում սուտ է խոսել, հիմա էլ շարունակում է սուտ տարածել, Նիկոլը ստերի թագավորն է:
«Նիկոլ չկա այլևս, կա ֆեյքերի պարագլուխ: Ես ասել եմ՝ եթե ինքը չհեռանա, պաշտոնը կհեռացնենք իրենից»,- հայտարարեց նա: Իսկ թե ինչ միջոցներով են հեռացնելու, Սաղաթելյանը նշեց՝ զանգվածային բողոքի ակցիաների միջոցով: «Այսօր նրա հրահանգները չեն կատարում բազմաթիվ պետական մարմիններ ու շարունակելու են չկատարել, Նիկոլը մնալու է այնտեղ նստած իր ֆեյքերի հետ, այդ ճանապարհին ենք ու այդ օրը հեռու չէ»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ իրենք անընդհատ նամակներ ու կոչեր են ստանում, որ պետք է դիմել գործողությունների. «Մենք համաձայն ենք մեր քաղաքացիների հետ, հիմա մենք ունենք գործողություների շարք, այս երթն էլ բխում է այդ շարքից: Յուրաքանչյուր օր երթերից հետո հավաքվելու ենք, քննարկենք մեր անելիքը, մեր գործողություններով հասնելու ենք դրան, բայց Նիկոլի սադրանքներին չենք տրվելու»:
Անդրադառնալով դեկտեմբերի 19-ից հայտարարված եռօրյա սգին՝ Սաղաթելյանն ընդգծեց. «Նիկոլն այնքան սրիկա է, որ իմանալով մեր հանրահավաքի նշանակած օրը, այդ օրը հայտարարեց սուգ, նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար»:
Հարցին էլ՝ Փաշինյանին չաջակցելու օրակարգով քննարկումներ կա՞ն իշխող ուժի պատգամավորների հետ, նա պատսխանեց. «Իշխող խմբակցության պատգամավորները գերի են ընկել Նիկոլի ձեռքը, հարմար առիթին պետք է ազատվեն այդ գերությունից, մենք իրենց այդ առիթն ու հնարավորությունը կտանք»:
https://youtu.be/gp_f5Kcw-yc
