ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Համազգայինի նախաձեռնությամբ նշվել է Ռազմիկ Դավոյանի 80-ամյակը

21 Դեկտեմբեր 2020

Համազգայինի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ դեկտեմբերի 18-ին Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դահլիճում նշվեց մեր ժամանակի մեծերից՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակը։ Նրա գրական ժառանգության և հասարակական գործունեության մասին խոսեցին անվանի մտավորականներ՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը, գրող-հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը, բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Վարդան Պետրոսյանը և ուրիշներ։

Միջոցառումը բացվեց Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողակարգով։


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը գնահատելով գրողի վաստակը՝ փաստեց, որ այս օրերին նման միջոցառումները ևս մեկ հավաստումն է մեր անկոտրում կամքի։

Միջոցառման եզրափակիչ հատվածում Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ՝ Մկրտիչ Մկրտիչյանը խոսելով Ռազմիկ Դավոյան մարդու և գրողի մասին, գնահատեց նրա վաստակը նաև Համազգայինի Երևանի գրասենյակի հիմնադրման գործում նրա անգնահատելի դերի մասին և այդ վաստակի գնահատումը Կենտրոնական վարչության կողմից հուշամեդալի հանձնումն էր

Ստորեւ ներկայացնում ենք Մկրտիչ Մկրտիչյանի եւ Արտաշես Շահբազյանի ելույթները․

Համազգայինի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը՝
բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանի ծննդեան 80-ամեակի նշումին առթիւ


Համազգայինը մինչեւ այսօր յամառօրէն կառչած կը մնայ Հայաստանի մտաւորականութեան անդամները իրենց
որակաւոր աշխատանքին եւ հայկական մշակոյթին իրենց բերած ներդրումին համար մեծարելու պարտաւորութենէն
ինքզինք զերծ պահելու  սկզբունքին: Այս պարագան խորքին մէջ համեստութեան արտայայտութիւն է. երբ գոյութիւն
ունին պետական հաստատութիւններ, նախարարութիւններ եւ մասնագիտական կառոյցներ, որոնք այս մարզէն ներս
օրէնքով ստանձնած են այդ պարտականութիւնը, տէր են համապատասխան միջոցներուն, ունին կատարուող
աշխատանքները մասնագիտօրէն գնահատելու կարելիութիւնն ու կարողութիւնը, ապա աւելորդ կը դառնայ
Համազգայինի նման հասարակական, առհասարակ ոչ անպայման արհեստավարժ միութիւններու կողմէ այս
աշխատանքը նոյնպէս կենսագործելու յաւակնութեան գործնական դրսեւորումը. մանաւանդ՝ երբ միութիւնը իր
հիմնադրութեան օրերուն որդեգրած ծրագրով իսկ կոչուած է հայերէնն ու հայկական մշակոյթը բացառաբար
սփիւռքեան տարածքներուն վրայ պահպանելու եւ տարածելու:

Բայց եւ այնպէս կան մտաւորականներ, որոնց աշխատանքին մէկ մասը գոնէ արդիւնաւորուած է Սփիւռքի
մէջ, կամ նպաստած՝ Համազգայինի Հայաստանի մէջ հաստատման, երբ տասնամեակներու պարտադիր
բացակայութենէ ետք, նախորդ դարու 90ական թուականներուն անոր համար եւս ստեղծուեցան հայրենիքի մէջ
գործել կարենալու պայմանները: Այդ օրերէն ի վեր Համազգայինը կը խաղայ Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ

մշակութային եւ կրթական փոխանակումներու  կամուրջի դերը: Համազգայինի հայրենիք մուտքը կազմակերպողներէն
մէկը հանդիսացաւ այդ ժամանակներուն իսկ հանրածանօթ ինքնատիպ բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեան:
Ռազմիկ Դաւոյեանը, համազգայնական ընկեր Ռազմիկ Դաւոյեանը ճանչցած եմ մասնաւորաբար իր մէկ գործէն՝
«Թորոս Ռոսլին» կինովիպակէն, որ ատենին, 1984ին, իբրեւ հատոր լոյս տեսաւ  Նիւ Եորքի մէջ. այս խօսքին մէջ
կատարուած բոլոր մէջբերումները այդ հատորէն են:

Հատորը ազգային ու մարդկային խնդիրներու լուծման համար պատգամներու հիմնական շտեմարան մըն է. ան կը
վերաբերի Կիլիկիոյ հայկական թագաւորութեան՝ Փոքր Հայաստանի մէջ ստեղծագործած նշանաւոր մանրանկարիչին՝
Թորոս Ռոսլինի ժամանակակից խնդիրներուն: Բնականաբար՝ ան   պատկերն է հեղինակին՝ անոր լաւագոյն
յատկանիշներուն, անոր տեսլականին ու կեանքի փիլիսոփայութեան անշէջ ու յաւիտենականութեան ձգտող
վկայարանը: Ահաւասիկ կարգ մը օրինակներ.

«Հայաստանն այսքանը չէ: Սա միայն Կիլիկեան Հայաստանն է: Մեծ Հայաստանը պէտք է ազատագրել եւ միաւորել,
որպէսզի իրաւունք ունենանք մեր նախնիների փառքի շարունակողները կոչուելու» (էջ 148): Իսկ ատկէ առաջ
արդէն ներկայացուած էր այս հարցի ընդհանուր տարազումը՝ «Ահա այդ է ամէն ինչի մեծագոյն ձգտումը՝
ամբողջանալ» (էջ 59): Ահաւասիկ քանի մը պարզ նախադասութիւներու մէջ՝ հայութեան յետզարթօնքեան շրջանի
դեռ անաւարտ ազատագրական պայքարի վախճանական հանգուցալուծումը, իրականութիւն դառնալու կոչուած
երազը, երանելի ազգահաւաքի աշխարհագրութիւնը: Բնաւ զարմանալի չէ ուրեմն, որ Ռազմիկ Դաւոյեան իր
հայեացքները ինքնաբերաբար ուղղած ըլլայ դէպի Համազգային, որուն հաւատամքի հիմնաքարերէն է ամբողջական
հայրենիքի գաղափարը, պատմական հայրենիքին մէջ հայկական պետականութիւնը կրկին ծաղկեցնելու ծրագիրը:

Հատորի եւ հեղինակի պատգամած ազգային գաղափարախօսութեան կողքին գործին մէջ պակաս չեն նաեւ
քաղաքական գործնական աշխատանքի ցուցմունքները, ինչպէս՝  «… պէտք է իրար հսկեն մարդիկ, հայր Թորոս,
հասկանո՞ւմ ես … պէտք է հետեւին ու մատնեն իրար, որ կառավարելը հեշտ լինի …. կամ՝ «Այս աշխարհում միակ
յաւերժականը մարդկային ստրկութիւնն է» (էջ 26). նաեւ՝ բոլոր ժամանակներու հասարակութիւններու յատուկ
կացութիւններու մէջ յայտնուող իրականութիւններ՝ «… այսօրուայ իշխանը կարող է վաղը ստրուկ դառնալ.» (էջ
95). իսկ ատիկա յաճախ ադիւնք է նկարագրային ախտաւոր թերութիւններու՝  «կրքերի ամենաախտաւորը՝
փառասիրութիւնը» (էջ 31), կը մտածէ Թորոս Ռոսլին: Այս մատնանշումներու ակնբախ օրինակները մեզմէ շատ
հեռու չեն ո՛չ ժամանակային, ոչ ալ աշխարհագրական իմաստով. երէկ ու այսօր եւ ընդամէնը քանի մը փողոց
անդին:

Այսպէս «Թորոս Ռոսլին»ի ընթերցման ընթացքին մարդ ինքզինք կը զգայ ի՛ր ապրած ժամանակին մէջ: Այդտեղ կան
յատկապէս հիմնականօրէն հայկական նկարագրի գիծեր, ինչպէս՝  «… հայերն այսպիսին են, ի՞նչ անենք. ամէն
մէկն իրեն թագաւոր է երեւակայում, բայց հենց թագը դնում ես գլխին, լալիս ու ողբում է բերան ծանրութիւնից»
(էջ 151-152). դեռ մօտաւոր անցեալին էր, բոլորս վարչապետ դարձանք. բայց ատկէ լաւ բան դուրս չեկաւ:
Սակայն միաժամանակ՝  «… այս բանը լաւ լսիր, հայր Թորոս, մենք չենք կրնար լրիւ մաքուր լինել, քանի դեռ
նրանք կեղտոտ են … Մենք չենք կարող նրանց ուղարկել ահեղ դատաստանի եւ ինքներս հանգիստ խղճով ապրել
դրախտում»: (էջ 88). քաղաքական բուռն պայքարի, բայց միաժամանակ՝ համակեցութեան  առաջնորդող առողջ
գործելակերպի կոչ:

Այն տպաւորութիւնը կը ստացուի, թէ Ռազմիկ Դաւոյեան հասարակական գործիչ է: Անկասկած՝ ան ունի այդ
ապերախտ զբաղումի բոլոր կարողութիւններն ու կարելիութիւնները եւ ունեցա՛ծ է հասարակական գործունէութիւն:
Բայց ան ամէն բանէ աւելի՝ մանաւանդ բանաստեղծ է, ինչպէս անոր հրատարակած բանաստեղծական բազմաթիւ
հատորներու կողքին, ցոյց կու տայ իր «Թորոս Ռոսլին»ի հետեւեալ տողը՝
«… գեղեցկութիւն կոչուածը ինքն էլ երկատուած է. մի մասը մարդու մէջ է, միւսը բնութեան» (էջ 58):

Ահա այս երկու կէսերու յարաբերակցութեան տեսակին մէջն է անհատի մը ինքնութեան էութիւնը. գեղեցիկը այս
երկու կէսերուն անհատի մէջ ներդաշնակ ու համերաշխ գոյակցութեան հրաշալի արդիւնքն է:

Ամէն ինչ ցոյց կու տայ, որ այդ ներդաշնակութիւնը ամուր կերպով յաջողա՛ծ է Ռազմիկ Դաւոյեանի հոգիին մէջ:
Բանաստեղծի եւ հասարակական գործիչի առհասարակ հակոտնեայ տիպարները իր մօտ զիրար կը լրացնեն
կազմելով այն, ինչ որ հրապարակաւ կը պարզուի մեր առջեւ՝ արժանանալով մեր բոլորի գնահատանքին:
Իր ստացած պետական ու այլ բազմաթիւ շքանշաններու կողքին պարտականութիւնը ունիմ այսօր Ռազմիկ
Դաւոյեանին Համազգայինի կեդրոնական վարչութեան կողմէ փոխանցելու Համազգայինի շքանշանը եւս: Իրեն կը
փոխանցեմ նաեւ Կեդրոնական վարչութեան եւ ամբողջ Համազգայինի երախտագիտութեան զգացումները եւ 80-րդ
տարեդարձի առիթով՝ յարատեւ առողջութեան մաղթանքները:

Մկրտիչ Մկրտիչեան
Երեւան, 18 դեկտեմբեր 2020

Ավանդական ու ժամանակակից Դավոյանը


Հայտնի ճշմարտություն է, որ ժամանակը ծնում է իր հերոսներին: Կյանքի վավերացրած իրողություններից է եւ այն, որ հերոսները կերտում են ժամանակներ:

Դարի չափ ձգված հայոց գողգոթայից հետո, 1950 ականների երկրորդ կեսից, ասպարեզում տնօրինող է դառնում բզկտված ժողովրդի այն սերունդը, որը պետք է վերանորոգեր ազգային վերազարթոնքի ընդհատված երթը եւ ապահովեր Հայաստանի նոր վերածնունդը: Երգահանների, Ճարտարապետների, նկարիչների, արտիստների, ֆիզիկոսների, աստղագետների, եւ մյուս ասպարեզների տաղանդավորների նվիրյալ բանակը հրապարակ իջավ վերարթնացող Հայաստանի կերտման առաքելությամբ, գոյացնելու համար հոգեւոր այն միջավայրը, որտեղ ծնկած ժողովուրդը ոտքի պիտի կանգներ, ճանաչեր ինքն իրեն, եւ լցվեր իր ազգի վաղվա օրը կերտելու ինքնավստահությամբ: Այս ընտանիքի պտղառատ սեղանի մոտ կրտսերի, բայց վաստակող արժանավորի իրավունքով իր տեղն է գրավում նաեւ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Ստեղծագործական առաջին իսկ քայլերից, նա բարձր չափանիշների եւ դժվարին մրցակցության հրապարակում դրսեւորում է իրեն, որպես հավակնոտ դերակատար՝ բերելով ռազմիկդավոյանական իր գույնը, եւ իր ասելիքը: Շարունակվող ժամանակի գրական-մշակութային հզոր տիրապետության, եւ նոր ժամանակների գայթակղիչ մոդեռնիզմի պայմաններում չի ճնշվում, հաստատում է իր եսը, հավատարմությունն է հայտնում լինելու ժառանգորդն ու շարունակողը իր նախորդների ավանդների եւ միաժամանկ աշխարհին ներկայանալու որպես ժամանակակից, 20-րդ դարավերջ քայլող հայ բանաստեղծ: Ռազմիկ Դավոյանը գրում է.

Քայլիր մի տարի, և միլիոն տարի,
մինչեւ որ հասնես նախապապերիդ,
մի գնահատիր ոչ անցած ճամփադ,
և ոչ էլ չնչին արժեքը բեռիդ:

Եւ եթե հասնես նախապապերիդ,
ուրեմն մոտ ես և ապագային.-

քեզանից առաջ, նրանք շատ առաջ,
բյուր դարեր առաջ ճամփա են ելել:
Եւ նրանք են, որ մոտիկ են արդեն
ապագաներին բոլոր նոր ու հին:

Եւ եթե հանկարծ քո ճանապարհին
նախապապերիդ դու չհանդիպես,
ուրեմն՝ սխալ ճամփով ես գնում,
և ոչ մի հրաշք չի՛ փրկելու քեզ:

Ապագան անցյալի շարունակությունն է, եւ քո սեփական շարունակականությունը, երեկվա օրվա շարունակությունն է լինելու, որքան ճիշտ քայլես նախնիներիդ գծած ճանապարհով, որքան լավ յուրացնես անցյալդ այնքան հեշտ կհայտնագործես ապագադ, ներդաշնակ ու հաշտ կլինես նրա հետ: Երանի, թե այսօր էլ բոլորը հասկացած ու յուրացրած լինեին բանաստեղծի բանաձեւած այս ճշմարտությունը:

Ռազմիկ Դավոյան բանաստեղծն ազգային մշակույթի, բանաստեղծական ավանդների շարունակողն է, սակայն այդ ամենը կաղապար չէ կամ ձեւի մեխանիկական կրկնօրիկում, այլ մի անշոշափելի իրողություն է, որ պետք է փնտրել ու գտնել նրա բանաստեղծությունների ոգու մեջ, ասելիքի ակունքներում, փիլիսոփայության ու հույզերի ելեւեջների մեջ:
Բանաստեղծը միշտ չէ, որ անդրադառնում է պատմությանը, բայց անցյալը, անցյալի կորուստները, հիշողությունները ներկա են եւ կենդանի թրթիռի ձեւով դրսեւորվում են նրա կարոտների, տրտմությունների՝ սեփական ինքնության փնտրտուքի մեջ: Ահա երկու օրինակ նրա մտորումներից.

Միշտ էլ կատակում է փիլիսոփա կյանքը…
Ուրիշների համար դա պատմության վթար
Իսկ ինձ համար…մնաց միայն տառապանքը:

Եւ հաջորդ մեջբերումը.
Ես խոնարհվել եմ ստվերիս վրա
Այս իմ ստվերը
Ասես ածխացած իմ <<եսը>> լինի՝
Իմ առջեւ դրված:

Թերեւս կարելի է ասել, որ բանաստեղծների ու արվեստագետների, տվյալ սերնդին գաղափարապես ձեւավորողը գլխավորաբար ոչ հեռավոր անցյալն է, սակայն նորացող, ամուր, արժանապատիվ, ու աշխարհի հետ ոտք գցելու ունակ իրենց երկիրը պահանջում էր, որ վերքը չշոշափվի այնպես, որպեսզի այն կրկին արյունահոսի, այդ պատճառով էլ ասվող նոր խոսքը կարծես ուրիշ բանի մասին է, գլխավորը մնում է տողերի անտեսանելի արանքներում, սակայն միտքը արմատներով խորանում է դեպի ցավը եւ միաժամանակ գրողն ու արվեստագետը, իրենց ձգտումներով ու աշխարհընկալմամբ ձգտում են դեպի տիեզերք:

20-րդ դարը նվաճող հայ մարդու մեջ, ինչպես Դավոյանը կասեր, ժամանակները բախվում են իրար եւ բացահայտվում է ավելի մեծ, համամարդկային եւ տիեզերական վիշտը, հոգսը ու ապրումը:

Որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի վերն ասվածից ավելացնեմ, որ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը միեւնույն ժամանակ սիրո երգիչ է, բնության ու խոհի, օրվա հեւքի, նրա բազմաշերտ դրսեւորումների մեկնաբանն է:
Դավոյանի բանաստեղծությունը զրույց է մարդկանց հետ՝ մեղմ անմիջական անհավակնոտ, իրեն չպարտադրող, իր իմացածի մասին չճչացող, չհոխորտացող զրույց:

Ռազմիկ Դավոյանը բանաստեղծների այն ցեղից է, որոնց բառն ու նախադասությունը անպաճույճ են, հասարակ եւ պարզ: Դրանք ընթերցելիս շատերը կմտածեն, թե այդպես իրենք էլ կարող են գրել, բայց հենց փորձեն գրիչ վերցնել կամ մոտենալ համակարգչին եւ անել այն ինչ արել է Ռազմիկ Դավոյանը անմիջապես կհասկանան բանաստեղծի մեծությունը եւ անկրկնելիությունը: Այո, Դավոյանը ժամանակակից բանաստեղծ էր սրանից 10, 20, 30, եւ 40 տարի առաջ: Նա ժամանակակից բանաստեղծ է այսօր եւ այդպիսին կլինի նույնքան եւ շատ ավելի հեռու ժամանակներում:Ապագայի սիրահարներն ու գրասերները ընթերցելով Ռազմիկ Դավոյանին մտածելու են, թե այդ տողերը հենց իրենց համար են գրված:

Ռազմիկ Դավոյանը այսօր էլ իր գրիչը թաթախում է սեփական սրտի մեջ, այնտեղից դուրս է բերում խայտացող ալիքներ, թիթեռնիկներ, ծիածաններ, քամիներ ու անձրեւներ եւ դրանք տարածում է իր էջերի վրա: Ցանկանանք, որ նրա այս խաղը դեռ երկար շարունակվի, հանուն մեզ, հանուն հայ պոեզիայի, հանուն նրանց ովքեր հայ խոսքի ակունքից ծարավը հագեցնելով պիտի վաղը ու մյուս օրը աշխարհի վրա քայլեն որպես այս բազմաչարչար ժողովրդի երթի շարունակողներ:

Արտաշես Շահբազյան
Երեւան, 18 դեկտեմբեր 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company