ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այս կառավարության գործունեությունը չի բխում մեր ժողովրդի շահերից

24 Դեկտեմբեր 2020

Շարունակելու ենք կառավարությանը շրջափակման մեջ պահել և շարունակելու ենք մեր ակցիաները. հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարության ելումուտը շրջափակելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։

«Այս կառավարությունը հակահայկական, հակաազգային կառավարություն է, որի գործունեությունը չի բխում մեր ժողովրդի շահերից, այն րոպե առաջ պետք է տուն գնա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա ու գիտակցի՝ եթե այս կառավարությունը շարունակի գործել, ազգային ծանր հետևանքներին հաջորդելու է նաև սոցիալական ծանր աղետը մեր երկրի։

«Այս ոստիկանները, որ հիմա այստեղ շարված են, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, երկիրը վերջնականապես այս խուժան կառավարությունը տանելու է կործանման։ Դրա համար մենք՝ մեզանից կախված ամեն ինչ անելու ենք՝ այս կառավարությունից վայրկյան առաջ ազատվելու համար»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյան ասաց՝ հիմա սա բողոքի շատ հստակ գործողություն է, որպեսզի կառավարության անդամները, որ գտնվում են կառավարության շենքում, դուրս չգան․ «ՀՀ այն քաղաքացին, ով դժգոհ է սրիկաների կառավարությունից, պետք է լինի այս հրապարակում և թույլ չտա, որ այս շենքից դուրս գան»։

Նրա համար անհասկանալի է՝ հիմա հավաքվել են՝ ի՞նչ են անում, գերագույն գլխավոր խրտվիլակը այս շենքում ի՞նչ գործ ունի, ինչի՞ց է խոսում, ինքն ի՞նչ կարող է անել այս երկրի համար, բացի կործանումից։

«Մենք ասում էինք, որ այս իշխանությունը Արցախը հանձնելու է, կործանելու է մեր պետականությունը, չէին հավատում, հիմա էլ մենք  զգուշացնում ենք, որ այսօր  Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը Վայոց Ձորում է էդ նույնը լինելու, մինչեւ Երեւանի կենտրոն, եթե այս Կառավարությունը հրաժարական չտա. ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ  մեր պետականությունը վտանգված է։

«Էս մարդը հետեւողականորեն մեզ կործանման է տանում»,- շեշտեց նա։

 Լրագրողի դիտարկամնը, թե ընդդիմությանը մեղադրում են, որ վճռական չեն, մարդիկ հիասթավում են, եւ օրեցօր հավաքներին քիչ մարդիկ են գալիս, Սաղաթելյանն ասաց, որ այդ մտահոգությունն իրոք կա եւ իրենց են  դիմում քաղաքացիներ, որոնք պնդում են՝ պետք է դիմել վճռական գործողությունների։

«Ես գտնում եմ, որ սա շատ խիստ վճռական գործողություն է։ Այն մարդիկ, որոնք մեզնից հիասթավում են, որ մենք վճռական գործողությունների չենք դիմում, հենց հիմա թող գան հրապարակ։ Կառավարության ամբողջ կազմը գտնվում է շենքում, սրանից վճռական ի՞նչ գործողություն պետք է մենք կազմակերպեինք»,- ասաց Սաղաթելյանը։

ՀՅԴ ներկայացուցիչը նշեց՝ ով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանատվություն է կրում։

«Այս մարդը հայ ժողովրդից վրեժ է լուծում։ Ինչ ուզում է՝ թող անի, մենք հետ չենք կանգնելու։ Էնքան սրիկա են, որ գնում են անհետ կորած, գերի ունեցող ընտանիքներին ասում են՝ ցույց անողներն են խանգարում, որ նրանց հետ չենք բերում։ 44 օրվա ընթացքում մինչեւ հիմա չի հրապարակվել գերիների, անհետ կորածների, եւ զոհվածների թվերը, ու մեզ են մեղադրում»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company