ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Մեր նպատակը՝ Փաշինյանին հեռացնելն ու երկիրը փրկելն է

11 Հունվար 2021

Մենք ընդհանրապես իր որևէ այցից դրական ակնկալիք չունենք, որովհետև անցնող ժամանակահատվածը ցույց է տվել, որ իր բոլոր որոշումները, հանդիպումները, քայլերն ու գործողությունները չեն բխում մեր պետության և ժողովրդի շահերից: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այցին Մոսկվա և սպասվող հանդիպմանն ու նոր պայմանավորվածություններին:

Նշենք, որ այսօր քաղաքացիները, վարչապետի այցը Մոսկվա վտանգավոր համարելով, փորձել էին փակել օդանավակայան գնացող ճանապարհը, սակայն նրանցից առաջ ԱԱԾ-ի ու ոստիկանության դիմակավորված աշխատակիցներն էին փակել ճանապարհը, այդ իսկ պատճառով Փաշինյանին հաջողվեց գնալ: Հարցին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ, երբ փորձ է կատարվում փակել վարչապետի ճանապարհը, այդ գործողությունները հաջողությամբ չեն պսակվում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.

«Դա մի խումբ քաղաքացիների նախաձեռնություն է եղել, որին նաև մասնակցություն են ունեցել շարժման բազմաթիվ անդամներ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ առավոտ ժամը 6-ից ամբողջ ներքին զորքերը, ԱԱԾ 10-րդ վարչությունը, մեծ թվով ոստիկաններ ամբողջ ճանապարհները փակել էին և քաղաքացիներին թույլ չէին տվել մոտենա, և ըստ էության այդ մարդը երկրի տարածքում, արդեն նույնիսկ Երևանում շարժվում է ներքին զորքերի, ոստիկանության, ԱԱԾ-ի ուղեկցությամբ: Ինքը մշտապես, քանի դեռ կառչած է այդ աթոռից, մեր երկրում ազատ շարժվելու իրավունք չի ունենալու»:

Ինչ վերաբերում է ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, որ պետք է ավելի առարկայական և արդյունավետ քայլեր արվեն Փաշինյանի հրապարականի պահանջին հասնելու համար, Իշխան Սաղաթելյանն ընդգծում է, որ միասին պետք է հասնենք հաջողության, որովհետև այլ տարբերակ չկա:

«Իրավիճակը ճիշտ և ամբողջական պետք է հասկանալ, երբ ասում են վճռական քայլեր չեք անում, ուզում եմ հասկանալ՝ վճռական քայլեր ասելով ի՞նչ նկատի ունեն: Այսօր հիմնական կոչերը քաղաքացիներից այն է, որ գնացե՛ք, գրավե՛ք, սատկացրե՛ք, գյուլե՛ք, որովհետև դավաճան է: Մենք այդ ճանապարհը չենք ընտրել, որովհետև մեր գլխավոր նպատակը իրեն սատկացնելը չէ, այլ հեռացնելն ու էս երկիրը փրկելն է, իսկ մեր գործղությունների մեջ վճռականության պակաս չի եղել: Հիմա, որ ասում եք՝ կոչ ենք արել փակել կառավարության շնեքը, դա հիմա վճռակա՞ն էր, թե՞ վճռական չէր, այսինքն եթե քաղաքացիներից ոմանք տունը նստում և կոչ են անում, կամ փորձում են շարժումը թուլացնել ասելով վճռական չեք, պետք է ակտիվ մասնակցություն ունենան, որպեսզի պայքարն ամբողջական հաջողի: Ամեն դեպքում վստահեցնում եմ, որ մենք շատ հետևողական, համառ, աննահանջ պայքարի արդյունքում միասին պետք է հասնենք հաջողության, որովհետև այլ տարբերակ չկա: Ես նաև հասկանում եմ մեր քաղաքացիների զայրույթը և ամբողջությամբ կիսում եմ այս զայրույթը, որ րոպե առաջ պետք է հեռացնել ու մենք այդ մասին ասել ենք դեռևս երկու ամիս առաջ, բայց փաստն այն է, որ այս մարդը կառչել է աթոռին ու և չի գիտակցում, որ իրավամբ իրեն չպատկանող աթոռից կառչած կարող է շարունակել պաշտոնավարել»:

Նշենք նաև, որ նախօրեին տեղի էր ունեցել շարժման առաջնորդների հանդիպումն արտաքին գործերի նախարարի հետ: Քանի որ որևէ հայտարարություն չէր եղել հանդիպման մասին, թե կոնկիրետ ինչ է քննարկվել և ինչ հարցերի է անդրադարձ եղել, խնդրեցինք Իշխան Սաղաթելյանին պարզաբանել հանդիպումից մանրամասներ, սակայն նա նշեց, որ դետալներին անդրադառնալ չի ցանկանում՝ ընդգծելով, որ իրենց մտահոգությունները շարունակում են մնալ նույնը, և դրանք չեն փարատվել:

«Հայտարարությամբ մենք նշել ենք, որ խոսել ենք բազմաթիվ հարցերի մասին, ստացել ենք որոշ հարցերի պարզաբանումներ: Պատկերը հետևյալն է՝ մենք եթե գերհզոր արտաքին գործերի նախարարություն էլ ունենայինք, միևնույնն է, քանի որ պետությունը չունի գլուխ, արտաքին գործերի նախարարության քայլերը արդյունք չեն տալու: Եվ մենք չէինք գնացել ինչ-որ համաձայնության գալու կամ չգալու, մենք գնացել էինք մեզ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ու ստացել ենք, բայց շատ դետալների մեջ չխորանամ: Եթե չկա պետության գլուխ, չկա վարչապետ, կա մի անհասկանալի քաղաքականություն վարող անձ, արտաքին գործերի նախարարության գործունեությունը շարունակելու է մնալ անարդյունավետ»:

Եզրափակելով Իշխան Սաղաթելյանը նաև վստահություն է հայտնում՝ եթե չնայած իրենց պայքարին՝ Փաշինյանը մինչև հիմա չի հեռացել, դա չի նշանակում, որ Հայրենիքի փրկության շարժումը արդյունքներ չի ունեցել. «Անշուշտ վերջնական արդյունքի չենք հասել, քանի որ դավաճանը շարունակում է գտնվել իր տեղում, բայց երբ ինքը չի կարողանում այսօր մտնել եկեղեցի, Հայաստանի տարածքով ազատ շարժվել, այս ամենը մեր շարժման ու ժողովրդի անմիջական ձեռքբերումն է, որը գնալով հասնելու է իր վերջնական հաղթանակին»:

Իսկ այսօր մոսկովյան հանդիպումով պայմանավորված ակցիաներ դեռ չեն նախատեսվում. «Մենք հայտարարել ենք, որ յուրաքանչյուր օր տարբեր տիպի ակցիաներ իրականացնելու ենք, այսօր կոնկրետ հանրահավաք կամ այլ բան նախատեսված չէ, սակայն ըստ իրադարձությունների զարգացման քայլեր կձեռնարկենք: Ասեմ, որ առաջիկա օրերին նաև Հայաստանի տարեբեր մարզեր և քաղաքաներ այցելություններ կլինեն»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company