ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կարո՞ղ է, վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը հայտարարի, որ Վանն էլ հայկական չէ

21 Հունվար 2021

«Ինձ անկեղծորեն զայրացնում է Նիկոլ Փաշինյանի ատելությունը Շուշիի նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն` անդրադառնալով երեկ խորհրդարանում արած Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ արցախյան հակամարտությունից եւ ազատագրումից առաջ Շուշի բնակչությունն 90 տոկոսով ադրբեջանցիներ էին:

«Նախ, Փաշինյանն իր ազգադավ եւ ապաշնորհ գործունեության հետեւանքով հասավ նրան, որ ադրբեջանցիներն այս խայտառակ պատերազմն ավարտեցին Շուշիում, որը մինչ այժմ մեր հաղթանակների սիմվոլն էր: Հետո Փաշինյանը մեր մշակութային քաղաքներից մեկն անվանեց դժգույն եւ դժբախտ քաղաք: Իսկ երեկ էլ անվանեց ադրբեջանական քաղաք: Սեփական իշխանությունը մեկ ժամ ավելի պահելու համար Փաշինյանն ազգադավ հայտարարություններ է անում, որոնք ադրբեջանցիները տասնամյակներ կօգտագործեն մեր դեմ: Փաշինյանից հետո նույնիսկ, երբ մենք խոսենք Շուշիի մասին, իրենք անպայման մեջբերում կանեն, որ ձեր վարչապետը Շուշին անվանել է ոչ հայկական, որովհետեւ այնտեղ 90 տոկոս ադրբեջանցիներ են ապրել»,- ասաց մեր զրուցակիցը` հարց հնչեցնելով`եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, կարո՞ղ է, վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը հայտարարի, որ Վանն էլ հայկական չի, որովհետեւ հայ չկա, Կարսն ու Էրզրումը, Բայազետն էլ հայկական չեն:

Արթուր Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի նման դիրքորոշումը որակում է «սեփական ժողովրդի, սեփական երկրի եւ սեփական պատմության նկատմամբ ազգադավ» մոտեցում, որն իր համար ընդհանրապես ընդունելի չէ: Սա, ըստ Արթուր Խաչատրյանի եվս մեկ անգամ լավագույն ապացույցն է ընդդիմության այն թեզի, որ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հեռանա, քանի որ հայտնի չէ, թե Փաշինյանն էլ ի՞նչ կարող է խոսել, որը կօգտագործվի հայ ժողովրդի դեմ:

Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունը, որը ոչ պակաս աղմկահարույց էր, վերաբերում էր գերիների վերադարձին: «Վերջին չգիտեմ, բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է: Եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո: Ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցը երկար տարիներ չի հնչել: Այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը: Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել է հայ-ադրբեջանական բանակցություններ: Ինչո՞ւ ե՛ւ մեր կառավարության օրոք, ե՛ւ նախկին, այդ հարցը չի եղել՝ ինչու դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետեւաբար դուք ինչու հրաժարական չեք տալիս»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը շատ պարզ եւ հասարակ բացատրություն ունի: Այն է. «Նախ, իմքայլականները ընդդիմությանը մեղադրում էին`ինչո՞ւ եք ամեն ինչի մասին խոսում, իսկ գերիների հարցը ձեզ հանկարծ չհետաքրքրեց: Հետո, երբ ընդդիմությունը, որը գիտակցում էր այդ հարցի նրբությունը, փորձում էր չխոսել դրա մասին պայքարի առաջին օրերին, երբ գերիների հարց բարձրացրեց`ԻՔ-ականները սկսեցին լուրեր տարածել, որ երբ ընդդիմությունը խոսում է գերիների մասին, դրանով խանգարում է իշխանություններին որ գերիներին վերադարձնեն Հայաստան: Լուրեր էին տարածում, որ եթե Փաշինյանն իշխանությունը հանձնի այլոց, եթե այդ ժամանակ գերի պահանջեք`կասեն`մենք չենք գերի տվել, Փաշինյանն է տվել`գնացեք նրանից ուզեք: Իսկ հիմա, երբ տեսնում է, որ այս հեքիաթն այլեւս աջակցություն չի գտնում, միացնում է իր հին, փորձված պատեֆոնը`բա ինչի, նախկինում, բա ինչի նախկինները… Որովհետեւ նախկինների ժամանակ այդքան գերի չի եղել, որովհետեւ երբեք ՀՀ իշխանություններին չեն մեղադրել, որ գերիների հարցը չի լուծվում, որովհետեւ ՀՀ իշխանությունները գերիների ցանկը չեն տվել ռուսներին: Հասկանալի է, չէ՞, որ Փաշինյանն ինքը չի կարող գերիների վերադարձն ապահովի եւ դա պետք է արվի ռուսների միջոցով: Միակ բանը, որ պետք է անեին, պետք է գերիների ամբողջական ցանկը տային. դա էլ են զլացել անել»:

Եթե նոյեմբերի 11-ին Փաշինյանը հրաժարական տված լիներ եւ Հայաստանում նորմալ իշխանություն ձեւավորված լիներ, Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ գերիների ամբողջական ցանկը ժամանակին կտրամադրվեր ռուսական կողմին: «Այսինքն, ուղղակի մեղադրանքը Փաշինյանին սարսափելի զայրացրել է»,- կարծում է մեր զրուցակիցը`հավելելով, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած խայտառակ եռակողմ բանակցություններից հետո, սա ՌԴ իշխանությունների երկրորդ ապտակն է Հայաստանի իշխանություններին: Առաջին ապտակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի մեղադրանքն էր`հասցեագրված Նիկոլ Փաշինյանին, որ կեղծում է իրականությունը, ապա`ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ՀՀ իշխանությունները ժամանակին եւ պատշաճ կարգով գերիների ցանկ չեն ներկայացրել:

«Ես շատ կուզենայի տեսնել, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է պատասխանելու գերիներին եւ գերիների հարազատներին, երբ նրանք վերադառնան, թե ինչո՞ւ իրենք ժամանակին չեն տվել այդ ցանկը: Փոխվարչապետն էլ, այս ամենը թաքցնելու համար, ասում է`գերիների ցանկը խորհրդապահական բնույթ ունի: Պաշտպանության նորանշանակ նախարարն էլ, չգիտես ինչու, որոշեց, որ զոհերի թիվը ռազմական գաղտնիք է հանդիսանում: Ամեն ինչ անում են, որպեսզի կոծկեն այն ավերածությունները, որոնց պատճառն իրենք են հանդիսացել»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք, այսօր ՌԴ ՊՆ-ն տեղեկություն տարածեց, որ Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունման կետի` ԼՂ-ում հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքման թեժ գծին, օգնության համար դիմել է 2320 մարդ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company