ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

«Ինչ են ուզում անել, թե ինչ-որ մեկը բիզնես ծրագիր ունի, ուզում է պետական միջոցներով սեփական բիզնեսն առաջ տանել». Արթուր Խաչատրյանը՝ արտադրական կանեփ աճեցնելու մասին

05 Փետրվար 2021

Պաշտոնական տվյալներով, 2019-ին Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74,4 հազար հա, և Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Սակայն, պատերազմի ելքով պայմանավորված՝ Արցախում վարելահողերը կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինելու ապահովել դեպի Հայաստան արտահանման ծավալները։ Նշենք, որ Արցախում միայն հացահատիկի 50 000 հա ցանքատարածք է անցել Ադրբեջանին, ինչը, բնականաբար, պարենային անվտանգության լուրջ խնդիր է:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ն 200.000 տոննա հացահատիկ ներկրում էր արտերկրից, որից ավելի քան 50.000 տոննան՝ Արցախից:

«Հիմա սա չի լինի, որովհետև Արցախում ցորեն աճեցնում էին այն շրջաններում, որոնք ժամանակավորապես անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Եվ հիմա ստիպված պետք է լինենք այլ երկրներից բերել: Իհարկե, հիմնականում Ռուսաստանից էր գալիս հացահատիկը, բայց այստեղ էլ խնդիր ունենք Վրաստանով անցնելու ճանապարհին, որովհետև Լարսի հետ կապված խնդիրներ կան. իրենք պահանջում են, որ լաստանավով բերենք, ինչը կթանկացնի ճանապարհածախսը և թանկացրել է»,- նշեց նա:

Արթուր Խաչատրյանն այս համատեքստում չբացառեց հացահատիկի գների աճը. առաջին՝ դրա մոտ 20-22 տոկոսը բերվում էր Արցախից, որը չի լինելու, երկրորդ՝ ՌԴ-ից հացահատիկը գնում ենք արտարժույթով, և եթե հաշվի առնենք դրա հետ կապված միտումները, նաև այն, որ ԿԲ ռեզերվներն անսպառ չեն, և ինչ-որ մի պահի կարող է չկարողանան կուրսը վերահսկել:

«Ավելին, կարող ենք նաև հացահատիկի պակասորդ ունենալ: Եվ այս ամենը կբերի հացի գնի աճի: Իսկ եթե հացի գինն աճում է, ամեն ինչն էլ թանկանալու է»,- նշեց Խաչատրյանը:

Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են անհրաժեշտ պայմաններ ապահովել գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար: Ավինյանը տեղեկացրել էր նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է արտադրական կանեփի աճեցման դրական փորձը ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում, և արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։

«Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումները նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է, ինչն էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր, գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ նմանատիպ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,- նշել էր փոխվարչապետը։

Այս որոշումից բավականին ոգևորվել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը` «գաղտնազերծելով», որ իրենց մեկ տարվա աշխատանքը տվել է իր պտուղները` նշելով, որ վերջապես Հայաստանում կսկսի սեփական հումքային բազայի վրա զարգանալ թեթև արդյունաբերությունը։

Թե ինչու Փաշինյանը հենց հիմա ՔՈ-ի առաջարկը որոշեց կյանքի կոչել, և որքանո՞վ է այն իր մեջ քաղաքական նպատակներ հետապնդում՝ արտահերթ ընտրությունների անցկացման մասին խոսակցությունների ֆոնին, թողնենք հետոյին:

Իսկ ինչ վերաբերում է հայրենական արտադրական կանեփի աճեցման, վերամշակման տնտեսական օգուտներին և հեռանկարներին, Արթուր Խաչատրյանը ասաց, որ այդ ծրագրերին սկեպտիկ է վերաբերվում՝ հիշեցնելով, որ ժամանակին այդ թեման Խաչիկ Ստամբոլցյանն էր շրջանառում:

«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր կանեփը, հա՞: Ես շատ սկեպտիկ եմ վերաբերվում սրան: Եթե արդյունաբերական կանեփն այդքան լավ բան լիներ, ամբողջ աշխարհն արդյունաբերական կանեփ կցաներ: Տեղը չգիտեի՞ն, թե՞ սերմը չունեին: Եթե ասում են՝ ուսումնասիրել են չինական փորձը, առաջատար դիրքը, Չինաստանը շատ բանով է առաջատար, հիմա ինչ է՝ որոշել ենք չինական տեխնոլոգիաներին հասնե՞լ: Ի՞նչ են ուզում անել, թե՞ ինչ-որ մեկը բիզնես ծրագիր ունի, ուզում է պետական միջոցներով սեփական բիզնեսն առաջ տանել»,- շեշտեց դաշնակցական գործիչը:

Վերադառնալով պարենային անվտանգությանը և պատերազմի ելքով պայմանավորված իրավիճակին՝ Արցախի տարածքների կորստի պատճառով արոտավայրերի կրճատմանը, Արթուր Խաչատրյանն ասաց, որ ՀՀ-ից անասունները հյուսիսում տանում արածեցնում էին Քարվաճառի տարածքում, իսկ, օրինակ, Տեղ համայնքից Քաշաթաղի շրջանում էին արածեցնում, հիմա այս տարածքները հանձնվել են Ադրբեջանին: Իսկ եթե արոտավայր չկա, անասուն պահելը խնդրահարույց է դառնում:

«Եվ սա չի կարող բացասական ազդեցություն չունենալ անասնապահության վրա, հետևաբար՝ կաթի և մսի առաջարկի: Հիմա մենք տեսնում ենք մսամթերքի գնի իջեցում, ինչը պայմանավորված է նրանով, որ խոտը թանկ է, մեկ տուկ խոտն այսօր, օրինակ, Շիրակի մարզում 1200 դրամ է, ուստի մարդիկ իրենց անասունների գլխաքանակը ստիպված կրճատում են»,- նշեց Գյուղատնտեսության նախկին նախարարը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company