ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Չի կարող լինել հարուստ պետություն՝ աղքատ քաղաքացիներով

07 Փետրվար 2021

Հայաստանի կառավարությունը իրականացրել է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկում՝ 3,8 տոկոսով, ինչը նշանակում է, որ կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում, քան նախատեսված էր։ Այս թեմայով 1or.am կայքի զրուցել է ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի ղեկավար, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ։

– Պարոն Գրիգորյան, Հայաստանի կառավարությունը իրականացրել է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկում՝ 3,8 տոկոսով։ Այսպիսով՝ պետական պարտքը աճում է, կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում, քան նախատեսված էր այս տարվա բյուջեով։ Տնտեսության առկա իրավիճակը հաշվի առնելով՝ երկիրը կկարողանա՞ սպասարկել արտաքին պարտքը։

-Որ մեր երկրին փող է պետք, այն էլ մեծ չափերի ոչ ոք չի կարող հերքել: Հարցն այն է, որ արդյո՞ք այս կառավարությունը կարողանում է էֆեկտիվ կառավարել պետության միջոցները, թե՞ ոչ: Արդյո՞ք ավելի էժան փող տվող չկար, ինչու՞ պարտատոմսերով այլ ոչ թե կոնկրետ ծրագիր իրականացնելու նպատակով: Կյանքը, վերջին երկու-երեք տարիները ցույց են տվել որ չի կարողանում: Անցնելով ավելի առարկայական օրինակների կարող ենք նշել մի քանի փաստ: Եթե կառավարությունը իրեն հռչակում էր հեղափոխական, ապա մոտեցումները պետք է լինեին նույնպես հեղափոխական, եթե այս կառավարությունը իշխանության գալու ճանապարհին տալիս էր բազմաթիվ խոստումներ էապես փոխելու մարդկանց կյանքի որակը, ապա պետք է գործեր հենց այդ տրամաբանության ներքո: Չէր կարելի անել ծախսեր, որոնք ո՛չ տնտեսական են, ո՛չ սոցիալական, ո՛չ էլ պաշտպանական, 20 միլոն դրամ Մել ֆիլմի համար, 2.0 միլոն դրամ ինչ-որ անհասկանալի ֆուտորիստական բեմականացման, 49.0 միլիոն դրամ, «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընդանիքն է» պոպուլիստական գրառման տարածման համար, 900.0 հազար դոլար Գոռան Բռեգովիչի համերգին, 100.0 միլիոն դրամ նոր տոնածառի համար, համավարակի ընթացքում անհասցե ծախսեր՝ կոմունալ համերաշխության սուտ թեզեր, անհասկանալի վոյաժներ վարձակալած ինքնաթիռներով և այլ: Հետևաբար այս իշխանությունները ունակ չեն տնտեսական բարեփոխումների, նրանք դուրս չեն եկել փիառ գործիքի տրամաբանության տակից: Պաշտոնապես ունենք շուրջ 8 տոկոս տնտեսության ակտիվության անկում, դրամի արժեզրկման հետևանքներ, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ, առկա է գործազրկության բարձր մակարդակ, առկա է աղքատության բարձր մակարդակ, շատ են աշխատող աղքատների քանակը, պետության եկամուտների հավաքագրելիության սահմանվածից ցածր մակարդակ՝ պայմանավորված համավարակի և պատերազմի հետևանքերով: Պետական բյուջեն կազմվեց իներցիոն բնույթի, բյուջեն չի կարող սպասարկել այն մարտահրավերները ինչի առաջ կանգնած է Հայաստանը: Հետևաբար ավելացող պարտքի հետագա սպասարկման համար դժվարությունների առաջ ենք կանգնելու:


– Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի, կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս։ Սա ռիսկային չէ՞։

-Ես չգիտեմ, թե ինչ նկատի ուներ պարոն Ջանջուղազյանը, երբ հայտարարեց պարտք-ՀՆԱ հարաբերակցության 70 տոկոսի մասին, նա նաև նշեց, որ կան երկրներ, որոնք ունեն 100 տոկոս հարաբերակցություն: Այստեղ պետք է նայել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածում սահմանված է շեմ՝ 60 տոկոս, իսկ այս պահին այդ շեմն արդեն գերազանցել ենք: Իսկապես դժվար է մեկնաբանել իշխանություններին, նրանց մոտ արդեն ավանդույթ է դառել, երբ ասում են մի բան, օրենքով հաստատված է մեկ այլ բան և իրականացնում են լրիվ ուրիշ ծրագիր: Մեր հանրությանը երբեք չեն ասում, թե վարկեր ի՞նչ նպատակով ենք վերցնում, ծրագիր չեն ներկայացնում: Օրինակ 2019 թվականի դեպտեմբերին 152 միլոն դոլարի վարկ վերցրեցին առանց հիմնավորման, բայց քանի որ հանրության զգոնությունը թուլացած է, այդ գործելակերպը շարունակվեց 2020 թվականին, իսկ այսօր արդեն: Ձեր նշած 750.0 միլիոն դոլարի եվրոբոնդերը մեր պարտքը կավելացնի նույն տրամաբանությամբ, եթե նախատեսված չէ դրա մի մասը ուղղել նախկին պարտքերի մարմանը:

– Կառավարության անդամները 2021 թվականը տնտեսության համար վերականգնման տարի են հռչակել։ 2020-ի մոտ 8 տոկոսանց տնտեսական անկման պայմաններում հնարավո՞ր է այս տարի վերականգնվել։

-Հռչակել վերականգնման տարի նշանակում է, ընդունել որ տնտեսությունը քայքայել են: Իսկ տնտեսությունը քայքայված է: Չի կարող լինել հարուստ պետություն՝ աղքատ քաղաքացիներով: Իսկ ի՞նչ է արել 2021 թվականի համար գործող իշխանությունը, նրանք 1.0 տոկոսով ավելացրել են պարտադիր կուտակային համակարգին մասհանումների չափը, ավելացրել են մի շարք սպառման ապրանքների անուղղակի հարկերը՝ խմիչքներ, ծխախոտ, նավթահումքային ապրանքների՝ քսայուղեր, դիզելային վառելիք, սեղմված գազ և այլն: Հանվել է գույքահարկի համար չհարկվող շեմը, բարձրացել է դրոշմանիշային վճարը, 1-5 տոկոսով թանկացել են ներմուծվող ապրանքերը, արտարժույթի փոխարժեքով պայմանավորված թանկացել է նաև ՀՀ ներմուծվող բնական գազը: Ասել է, թե մտել են մարդկանց գրպանը: Անդրադառնալով ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ իշխանությունները չեն տիրապետում, չեն տիրապետել խնդիրներին և դրանց լուծումներին: Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար առաջին հերթին խոչընդոտ են հանդիսանում այս իշխանությունները: Բոլոր խնդիրների լուծման առաջին քայլը նրանց իշխանությունից հեռացնելն է:

Սոնա Գիշյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company