ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Վարչապետի այդ պնդումն իրականության հետ որևէ կապ չունի

19 Փետրվար 2021

Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում և փետրվար ամսվա առաջին տասնհինգ օրերի տվյալներով հանրապետությունում ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Նա նաև ընդգծեց, որ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն, անդրադառնալով այս հայտարարություններին նշեց, որ հերթական բեմականացված շոուն է, այն պարզ իմաստով, որովհետև վերցրել են դրամաշրջանառության 15 օրվա ինչ որ տվյալներ. «Ախր էդ երբ էր, որ իրենք 10 կամ 15 օրվա տվյալ են համեմատում: Նախ թողնեն մի հատ ամիսն ավարտվի հասկանանք և ի վերջո պատճառները, թե ինչի արդյունքում է նման ցուցանիշ գրանցվել: Այստեղ իրականում հիմնական մասը վարչարարության խստացման արդյունք է: Ակնհայտ էր, որ դեկտեմբերի 31-ին, երբ վարչապետը ստորագրեց հարկային մուտքերի ավելացման ռազմավարական ծրագիրը, այդտեղ առաջնային նաև կարևորվում էր վարչարարության խստացումը: Հիմնականում այդ ՀԴՄ-ները տպվել են առևտրի ոլորտում, իրականում սա վարչարարության խստացման կամ փոքր ու միջին բիզնեսից հարկեր քերելու հերթական դրսևորումն է, քանի որ ակնհայտ է, որ տնտեսությունը չի աճում, հարկային եկամուտները կրճատվում են, իսկ իրենց անհասկանալի սոցիալական ծրագրերը առավելապես պոպուլիստական են և այդ 3-4 ամսով ծրագրերով փորձում են սիրաշահել որոշակի սոցիալական խմբերի և այս պարագայում, երբ արտաքին պարտքն էլ նոր են ավելացրել, հիմա հայացքը պտտել են դեպի հարկային վարչարարության խստացումով հարկեր քերելու գործողությանը»,- ասաց Ավետիսյանը:

Տնտեսագետը նաև ընդգծեց, որ սահմանափակումների մեղմացման գործոնը ևս որոշակի ազդեցություն ունեցել է. «Որոշակիորեն աշխուժացել է տնտեսությունը, այսինքն որոշակիորեն մարդիկ այդ սահմանափակումներից դուրս են եկել, օրինակ ուսանողները հաճախում են բուհեր, դպրոցները աշխատում են, մարդիկ ավելի շատ ծախսեր են օբյեկտիվորեն անում և այսպիսի իրավիճակում այո, կարող է դիտարկվել որոշակի աշխուժացում: Բայց ես նորից եմ ընդգծում, որ իրականության հետ որևէ կապ չունի այս պնդումը, այսինքն վերցրել են մի թիվ, ավել ա տպվել կտրոններ, և դրանով փորձում են ներկայացնել, որ վերջ հաղթահարեցինք տնտեսական ճգնաժամը, միշտ էդպես են արել և հենց այդպես են արել, հաջորդ քայլն ավելի խորացել է: Այսինքն սպասումներ առաջացնելու իրենց այս վարքագիծն այլևս չի էլ աշխատում, քանի որ մարդիկ արդեն տեսնում են, որ սրանք ինչ ասում են, ճիշտ հակառակն իրականում տեղի է ունենում: Սա հերթական բեմականացված շոուն էր, բայց իրականությունը շարունակում է նույնը մնալ, ոչինչ չի փոխվել, որ մենք ունենանք դրական արդյունք, նույն ապաշնորհ կառավարողներն են, նույն նեղ քաղաքական շահերով դրդված մոտեցումներն են, ներդրումներ չկան, փողը, կապիտալը դուրս է գալիս երկրից, ազգային արժույթի արժեզրկում, գնաճը շարունակվում է, մարդկանց իրական եկամուտները կրճատվում են և ընդհանուր անորոշ տրամադրություններ են»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company