ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարությունը մանիպուլյացիաներով ձգտում է մեկ օր ավել ձգել իշխանությունը

22 Փետրվար 2021

Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս կարևոր ազդարարումն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 18-ի կառավարության նիստում, ապա մեկնաբանեց. «Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ-դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով»:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց՝ 2020թ. փետրվարին Հայաստանի տնտեսությունը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։

Ի լրումն ասվածի՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ հավելեց ՝ դրամաշրջանառության գրանցած 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրության և ծառայությունների մատուցման, իսկ արձանագրված ավելի քան 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ:

Նիստի ընթացքում դիտարկում արեց նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նկատելով. «Գիտենք, որ շատ տիպի սպառումներ՝ հարսանիքներ, միջոցառումներ և այլն, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պարտքերն են մարվում: Պետք չէ թուլացնել աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը՝ մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»:

Վերջինին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ նույնիսկ կայուն վիճակում կառավարությունը չի դադարեցնում տնտեսությանն աջակցելը:

Ինչ խոսք, հուսադրող թվեր են ու տպավորիչ փաստեր, սակայն հասարակ քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչպես է՝ տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ, իսկ իրենց եկամուտներն այդպես էլ չեն վերականգնվում, գնաճն ու գործազրկությունն ամեն օր ավելի ու ավելի զգալի է դառնում:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի խնդրանքով մեկնաբանել է Կառավարության նիստում հնչեցված վերլուծությունը, եւ դրա ազդեցությունը հասարակ մահկանացուների վրա:

Նա դրանք որակել է շոուներ՝ նկատելով, որ մեր տնտեսությունն իրականում խորը ճգնաժամի մեջ է.

«Նույն շոուն է, և նորից նույն գործիքակազմով, այսինքն՝ վկայակոչում են, փաստորեն, նորից ՀԴՄ-ներ, գործարքի թվեր, կարճ ասած՝ դիսկրետ մեկ-երկու ինչ-որ ցուցանիշ են վերցնում, և փորձում են դրա վրա կառուցել իրենց մանիպուլյատիվ խոսքը և ներկայացնել հանրությանը:

Հիմա այսպիսի իրավիճակում խոսում են և ինչ-որ թվեր են ներկայացնում: Նկատենք՝ ստվերի կրճատումն ինքնին տնտեսական աճ չէ, այսինք՝ ակնհայտ է, որ այդ ձախողումների հետևանքով ՀՆԱ-ն կրճատվում է, կրճատվում են հարկային մուտքեր, և նորից հարձակվել են փոքր և միջին բիզնեսի վրա: Այսինքն՝ նորից այդ վարչական միջոցներով, գործիքներով, որպեսզի նորից քերեն-տանեն հարկեր, բայց դա ի վերջո հարցի լուծում չէ. հարկային մուտքերը ոչ թե միայն պետք է բարձրացնեն, այլ պետք է խթաններ ստեղծեն տնտեսությունը զարգացնելու համար»:

Առհասարակ տնտեսական իրավիճակին անդրադառնալով՝ տնտեսագետը մի քանի ահազանգող միտումներ արձանագրեց.

«Մենք գնում ենք դեպի ստագֆլացիա, երբ գնաճն ու գործազրկության աճը տեղի է ունենում միաժամանակ: Ընդհանուր առմամբ, դրանք հակառակն են լինում, այսինքն՝ եթե գնաճ կա, գործազրկության մակարդակը որոշակիորեն զսպում է, և հիմա մենք ունենք փաստացի այդ երկու խորքային երևույթների միաժամանակյա դրսևորում:

Գնաճ, գործազրկության աճ և ՀՆԱ-ի շարունակվող անկման ֆոն. Պարզ է, որ սա նաև մարդկանց վրա ունի ուղղակի ազդեցություն»:

Տնտեսագետի համոզմամբ՝ կառավարությունը մանիպուլյացիաներով ձգտում է մեկ օր ավել ձգել իշխանությունը, ու ըստ նրա՝ հենց դրանով է պայմանավորված նաև կառավարության նիստերին նման ցուցանիշների կամ բանավեճերի, քննարկումների հանրայնացումը.

«Ամեն անգամ կառավարության նիստերին ինչ-որ մի սցենար են պատրաստում, որոնցով հարյուրերորդական ինչ-որ ցուցանիշներ են բերվում՝ դրանց շուրջ փորձելով ինչ-որ երկարաժամկետ տեսլական կառուցել. սա պարզ պոպուլիզմի դրևսորում է և նոր չէ. սկսած վարչապետի «100 փաստերից» և իրենց ծրագրից, որով կառավարություն ձևավորեցին և վերցրին իշխանությունը, մինչև յուրաքանչյուր կառավարության նիստ, իսկ իրական խնդիրները նույնիսկ չեն բարձրաձայնվում:

Բայց գիտեք, ջայլամի նման գլուխը գետնի տակ մտցնելով՝ միևնույն է, խնդիրը չեն լուծելու. այդ խնդիրները կան, ամեն օր խորանում են՝ գնաճը՝ մեր աչքի առաջ, մարդիկ կորցնում են աշխատանքը՝ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ է դա արձանագրվում:

Եվ իրականում գիտե՞ք ինչ է ստացվում՝ սպասեք ճիշտ հակառակը նրա, ինչը որ խոսք են տվել. այն խոստումները, որ տվել են և այդ ականջահաճո ձևակերպումներով դրել են իրենց ծրագրի մեջ, ամեն օր մենք իրականում դրա ճիշտ հակառակն ենք արձանագրում:

Իմիտացիա են անում ինչ-որ բանավեճի, ինչ-որ անհանգստության, բայց եթե նկատած լինեք, միշտ վարչապետը մեղադրողի դիրքերում է, ինչ-որ ավելի մտահոգի, և, ի վերջո, սկզբում դրսում են մեղավորներ փնտրում, հիմա էլ՝ արդեն, քանի որ դրսի այդ շրջանակը փոքրացել է, և մարդիկ չեն հավատում, սկսել են ներսում այդ մեղավորներ գտնելու օպերացիան իմիտացնել. միշտ ճիշտը վարչապետն է հիմա արդեն, մեղադրում է նախարարներին, տարբեր առիթներով՝ կարծես թե իր բերած իշխանությունը չի, իր դրած սկզբունքները չեն, կարծես թե իր դավաճանական հետևանքները չեն»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company