Քաղաքական մենաշնորհը պետք է բացառել
28 Նոյեմբեր 2018
Նոյեմբերի 21-ին, «Լոռի» հեռուստաընկերության «Պոստֆակտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Աժ պատգամավորության թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը:
«Երբ մենք գնացել ենք որևէ համաձայնագրի, նժարների վրա եղել է վարկանիշի իջեցման ռիսկ և կարևոր օրակարգային հարցերի ամրագրում, և մենք ընտրել ենք այդ ամրագրումը, մասնավորապես այն մոտեցումը, որ երկրում հաստատվի խորհրդարանական համակարգը։ Եվ այսօր հեղափոխության հաղթանակը արդյունք է հենց այդ խորհրդարանական համակարգի հաստատման։ Մեր խնդիրը ոչ թե մանդատների ձեռքբերումն է, այլ երկրում այն քաղաքական համակարգի ձևավորումը, որը կբացառի քաղաքական մենաշնորհը»,- հաղորդման ժամանակ ասել է Արմենուհի Կյուրեղյանը: