ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորընտիր խորհրդարդանը լուրջ ըսելիք պէտք է ունենայ

03 Դեկտեմբեր 2018 Դեկտեմբեր 9ի ընտրութեան, քուէարկողներու բացարձակ մեծամասնութինը պիտի քուէարկէ այն խոստումներու ծրարին, որուն գործադրումն ու իրականացումը կը պատկերացնէ իրագործուած տեսնել շատ մօտիկ ապագային: Մենաշնորհներու արմատական կերպով վերացում, օլիկարգներուն վերջնականօրէն հեռացում քաղաքական կեանքէն, սոցեալ-տնտեսական իրավիճակի կտրուկ բարելաւում եւ դատաիրաւական համակարգի վերակազմաւորում նոր դատաւորներու նշանակումներու ճամբով. ահաւասիկ, այն ակնկալիքները, որոնց իրականացման համար մեծ յոյսեր կը փայփայէ, ոչ միայն հայաստանաբնակ հայ ընտրողը, այլեւ համայն հայութիւնը՝ Արցախէն մինչեւ Ջաւախք, Մոսկուայէն մինչեւ Լոս Անճելըս: Այս ակնկալիքներու իրականացումը մեկնակէտը պիտի հանդիսանայ առողջ ու կենսունակ հայկական պետութեան մը կազմաւորման:

Դժբախտաբար, հապճեպ կերպով կազմակերպուած գալիք ընտրութիւնը, պէտք եղած ժամանակը չի տրամադրեր հայ ընտրողին, մօտէն ծանօթանալու մրցակից քաղաքական ուժերու նախընտրական ծրագիրներուն եւ մասնաւորապէս Հայաստանի ապագային ու անվտանգութեան առնչուող քաղաքական ռազմավարութիւններուն: Ի վերջոյ, կառավարութեան վարչակազմային մակարդակով, իրագործուելիք սոցեալ-տնտեսական ծրագրի որդեգրումէն եւ գործադրումէն աւելին է, որ խնդրոյ առարկայ է հայութեան համար: Խորհրդարանի ընտրութիւնը միմիայն ընկերատնտեսական հարցերու լուծման համար չէ, տակաւին անլոյծ կը մնան Հայաստանի գոյատեւման հետ կապուած բազմաթիւ օրհասական հիմնախնդիրներ, որոնց գծով նորընտիր խորհրդարդանը լուրջ ըսելիք պէտք է ունենայ:

Ըստ երեւոյթին, Ազգային Ժողովի ընտրութիւնը պիտի կատարուի նախապաշարումներու եւ նախասիրութիններու ընդհանուր զգացական մթնոլորտի մէջ: Պատգամաւորներու ընտրութեան մէջ, գերակշիռ դեր պիտի խաղան անհատ ընտրողի ենթակայական տրամադրութիւնները, որոնք հիմնականօրէն բնական հակադրութիւնն են Հայաստանի վերջին 28 տարիներու իրարայաջորդ իշխանութեանց թողած տխուր ու անբաղձալի «ժառանգութեան»:

Մեծ հարցականը այն է, որ այսպիսի պայմաններու մէջ ընտրուած Խորհրդարանը, որքանով ի վիճակի պիտի ըլլայ ծառայելու մեր ժողովուրդի համազգային իղձերու իրականացման՝ ընկերատնտեսական բնագաւառէն մինչեւ աշխարաքաղաքական բնագաւառը: Յառաջիկայ քանի մը օրերուն, արդե՞օք պիտի կրնանք վեր բարձրանալ գաղափարախօսական մրցակցութենէ զուրկ այս ընտրապայքարէն եւ խորհրդարան մը ընտրել, որ համազգային մեր պահանջներու ու նպատակներու գիտակցութիւնը եւ զգոնութիւնը ունի:

Անկախաբար Խորհրդարան ընտրուելիք պատգամաւորներու եւ կուսակցութեաններու քաղաքական հասունութենէն ու որակէն, անկարելի է, որ մեր բոլորի ակնկալիքներու իրագործումը, լուրջ լուծումներ գտնեն մօտ ապագային: Առ այդ, մեր համաժողովրդային պայքարը, ինչպէս անցեալին, յառաջիկային եւս նոր թափով պիտի շարունակուի ի սէր բազմաչարչար մեր ժողովուրդի սոցեալ-տնտեսական եւ ազգային նպատակներու հաւասարապէս իրականացման: Յաջողութիւն մեր ազգին իր յարատեւ պայքարի ճամբու ընթացքին:

Ժան Կոսակյան, Լոս Անջելես

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company