ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պիտի վերանայել սփիւռքի նախարարութեան հետ կապւած լուծարքի խնդիրը

30 Դեկտեմբեր 2018

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Ցաւով և զարմանքով, մամուլից տեղեկացայ որ Հ.Հ.ի ժամանակաւոր վարչակարգը որոշել է ի շարս մի քանի նախարարութիւնների, Սփիւռքի Նախարարութիւնն էլ, ըստ նորանշանակ անփորձ նախարարի քմածին բնութագրութեամբ, նախարարութեան անցեալ շրջանի ապարդիւն գործունէութեան պատճառաւ, լուծարքի ենթարկել և փոխարէնը մի ինչ որ մարմին, կոմիտէ և կամ գերտեսչութիւն կեանքի կոչել, նման մի քայլ, այն էլ առանց սփիւռքի համապատասխան կառոյցների հետ խորհրդակցութեան և հաւանութեան, նշանակում է սփիւռքի անտեսում և նրա իրաւունքնեերի ոտնահարում որի համար էլ արդէն թէ հայրենիքում և թէ սփիւռքում դժգոհութիւնների մեծ ալիք է բարձրացել:

Նախ եթէ նշեալ նախարարութիւնը իր տասնամեայ գործունէութիւնը թերի է կատարել, դրա դարմանը նոր նախարարի կողմից, թերութիւնները սրբագրելն է և ոչ թէ լուծարքի ենթարկելը, ապա Սփիւռքի Նախարարութիւնը նախկին իշխանութեան կողմից մի մատի քմահաճ շարժումով կեանքի չի կոչւել որ այժմ էլ ուրիշ մի մատի քմահաճ շարժումով լուծարքի ենթարկւի, նշեալ նախարարութիւնը սփիւռքի զանազան պատասխանատու կառոյցների առաջակով և գործակցութեամբ, ստեղծւել է ներքոյիշեալ նպատակասլաց սկզբունքի հիման վրայ:

Անուրանալի իրականութիւն է որ սփիւռքի պատմութիւնը անխզելիօրէն կապւած է հայ ժողովրդի պատմութեան հետ որի մասին Լէոն ասել է.- «Հայոց պատմութիւնը 6-րդ դարից այլևս Հայաստանի պատմութիւն չէ միայն, այլ պիտի իր մէջ առնի նաև թափառիկ հայութեան պատմութիւնը» ըստ որի սփիւռքահայը անբաժանելի մասն է մայր հատւածի, սակայն սփիւռքը հայ ժողովրդի անբաժանելի մաս լինելով հանդերձ, երկար տարիներ օտար ափերում զանազան վարչակարգերի, քաղաքական պայմանների, տեղական մշակոյթների ազդեցութեանց ներքոյ գտնւելով և ոտքի տակ չունենալով հայրենի կենսատու հողը, ազգային պետականութիւնը, ազգային մշակոյթն ու աւանդութիւնները, մասամբ կտրւել է մայր հատւածից ուստի և սփիւռքում չի կարող երկար գոյութիւն ունենալ, առ այդ Սփիւռքի Նախարարութեան պարտականութիւնն է կրթական և մշակութային կապերի միջոցով, նպաստել սփիւռքում հայապահպանման վեհ գործին և հնարաւորութիւն ստեղծել սփիւռքահայերի այնքան կարևոր հայրենադարձութեան համար:

Սփիւռքահայը ապրելով տարբեր երկրների քաղաքական ու տնտեսական նպաստաւոր և աննպաստ պայմաններում, միշտ ձգտել է կապւած մնալ մայր հայրենիքին այն յոյսով, որ վերջապէս մէկ երջանիկ օր երբ հայրենի երկրում ստեղծւեն նպաստաւոր պայմաններ, վերադառնայ և բնակութիւն հաստատի հայրենի հողի վրայ, բարեբախտաբար այսօր մեր անկախ պետականութեան կերտումով ստեղծւել է նման պայմաններ, սակայն մեր նոր իշխանաւորները այդ նպաստաւոր պայմանները առաւել դիւրին դարձնելու և հայի դարաւոր երազները իրականացնելու փոխարէն, ցաւ ի սիրտ, այդ բնագաւառին պատկանող և այդ բնագաւառի համար աշխատող նախարարութեանը լուծարքի են ենթարկում:

Արդեօք «Հանդուրժողականութեան և թաւշեայ յեղափոխութիւն»ը փոխւել է, «անհանդուրժողական»ի և «կոշտ ու կոպիտ»ի, ամենքին սև ու սպիտակ տեսնելու, ամեն ինչի հետ հաշիւ մաքրելու, չէզոքացնելու և տեղներն նստեցնելու գործողութիւնների թէ դեռ պահել է իր սկզբունքները, եթէ պահել է ուրեմն շատ խնդիրերի հետ միասին, որպէս յոյժ կարևոր մի հարց, պիտի վերանայել նաև Սփիւռքի Նախարարութեան հետ կապւած լուծարքի խնդիրը:


Նոր-Ջուղա
28 դեկտ.2018թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company