ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Արայիկ Հարությունյանին հրավիրում ենք հրապարակային բանավեճի

13 Փետրվար 2019 Հայ-թուրքական արձանագրություններն Արցախի կարգավորման գործընթացում Թուրքիային ներգրավելու համար ուղիղ ճանապարհ էին, դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանի օրոք Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից. լրագրողներին ասաց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ավելի ուշ հասան ոչ միայն դրա չեղարկմանը, այլև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ընդունված Համահայկական հռչակագրում ամրագրվեցին ՀՅԴ-ի պատկերացումները ազգային և պետական խնդիրների վերաբերյալ:

«Եթե նախկին կառավարությունների ժամանակ վեճերը եղել են կաբինետներում, ապա հիմա՝ որպես արտախորհրդարանական ուժ, նույնը շարունակելու ենք դրսում»,- շեշտեց նա՝ պատասխանելով Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Մինասյանը հիշեցրեց. «Առաջին անգամ «Կրթության մասին» օրենքն ընդունվել է 1999-ին` ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանի նախաձեռնությամբ, երբ նա ԿԳ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Այնուհետև կրթության ոլորտում էլեկտրոնային համակարգ ներդրվեց, չինական դպրոց բացվեց, վերանայվեց «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, թույլ չտրվեց, որ մասսայական կրճատումներ լինեն»:

Ըստ նրա՝ թեև Լևոն Մկրտչյանը 4 անգամ նախարար է նշանակվել, բայց երբևէ լիարժեքորեն ժամկետի կեսն անգամ չի եղել այդ պաշտոնում: Այս համատեքստում դաշնակցական գործիչն անդրադարձավ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ իրենց հասցեին հնչեցրած որակումներին և նրան հրապարակային բանավեճի հրավիրեց:

«Արայիկ Հարությունյանին հրավիրում ենք հրապարակային բանավեճի, մեր մասնագիտական հանձնախմբերը կան, թող գա հրապարակային բանավեճի, տեսնենք` ինքն ի՞նչ է արել, ինչո՞ւմ է մեզ մեղադրում, մենք ինչ ենք արել, մեր արածներն ինչպես ենք ներկայացնում: Սա թող պարոն Հարությունյանն ընդունի որպես հրապարակային բանավեճի հրապարակային առաջարկ»,- շեշտեց Մինասյանը՝ ընդգծելով, որ Դաշնակցության քննադատությունը ցավոտ է, բայց ոչ` չար:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով` ընդհանուր տպավորություն կա, թե կառավարության որոշ ներկայացուցիչներ, որոնք մինչ այդ խոսքի, մամուլի ազատության ջատագովներ էին, իշխանության գալով, ցանկացած քննադատության պատասխանում են բուռն ու ջղաձգումներով:

«Երբ քննադատում են նախորդներին, պետք է նախ հասկանան` իրե՞նք ինչ են արել: Երբ ասում են` ոլորտը քարուքանդ եղած է, պետք է հասկանան` իրենք քարը քարի վրա դրե՞լ են, թե՞ ոչ: Կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչները պետք է ականջալուր լինեն հնչող քննադատություններին և չարձագանքեն` բա նախկինում, բա էն ժամանակ… Եթե նախկինում ամեն ինչ լավ եղած լիներ, իրենք իշխանության չէին գա»,- ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

Թորոնթոհայ TV հեռուստաժամի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյ

08 Հոկտեմբեր 2026
Աւելի Քան 100 Քոնկրեսականներ Կը Պահանջ

Քոնկրեսի աւելի քան 100 անդամներ՝ 26 ծերակուտականներ եւ Ներկայացուցիչներու տան

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company