ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դաշնակցութեան այլընտրանքային ծրագիրը

13 Փետրվար 2019 Այսօր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի հրապարակային ասուլիսով յայտարարուեցաւ, որ շուտով հանրութեան քննարկման սեղանին կը դրուի ՀՅԴ սոցիալ-տնտեսական ծրագիրը իր համապարփակ ընդգրկումով։ Հիմա, որ իշխանութիւնը հրապարակած է իրը, թէկուզ սահմանադրական նորմերու լուրջ խախտումներով, Դաշնակցութեան այլընտրանքային ծրագրով հանրութեան դատողութեանը կը յանձնուին իրական եզրերը երկրի զարգացման հրամայականներուն։ Այսուհետև մեր երկրի ժողովրդավարական գործընթացն է, որ պիտի տայ իր արդար գնահատականը։

Ճիշտ է, շատեր յուսախաբ են այսօր կարդալով իշխանութեան ծրագիրը։ Յուսախաբ են մանաւանդ անոնք, որոնք «յեղափոխութիւն» կը ծանուցէին, երբ մենք կ՚ըսէինք, թէ եղածը ընդամէնը իշխանափոխութիւն էր և թէ յեղափոխութիւնը դեռ պիտի գար, եթէ նոր իշխանութիւնը ուզէր բերել զայն...Իսկ իշխանութիւնը Պր. Վարչապետին բերնով կը պնդէր, թէ յեղափոխութիւնը արդէն աւարտած էր...Կառավարութեան ծրագրով ՝իշխանութիւնը այժմ կ՚ըսէ մեզի, որ յեղափոխութիւնը պիտի չգայ։ Ան չէր և պիտի չըլլայ իշխանութեան նպատակը։ Այս իշխանութեան բնոյթը պէտք է փնտռել իր ծրագրի նորմերուն մէջ։

Հիմա, որ խաղաքարտերը բացուած են, ես կ՚ուզեմ ըսել, որ իշխանութեան այս ծրագրո՛վ ալ իշխանութիւնը կրնայ շատ բան իրագործել մեր երկրին և մեր ժողովուրդին համար։ Յեղափոխական յաւակնութիւններու կարիք չկայ։ Կարիք չկայ մանաւանդ հանրութիւնը յեղափոխական լոզունգներով ապակողմնորոշելու։ Կարևոր է, որ իշխանութիւնը արագօրէն ամբողջացնէ կառավարութեան կազմը և անոր մէջ ներառուին լուրջ և տաղանդաւոր ուժեր և իշխանութիւնը դադրի հանրութիւնը զբաղեցնելէ փուճ և աննպատակ խնդիրներով, ինչպէս Ազգային Օրհներգն ու Դրօշը աղաւաղելու տխմար մարզանքներն էին։

Ես վստահ եմ, որ իշխանութեան շարքերուն մէջ այսօր ընթացք առած է իրական գործի խաղադաշտէն սորվելու դրական և հրամայական գործընթաց մը։ Պէտք է արագացնել այդ կորագծի թափը։ Դաշնակցութիւնը յստակ ըրած է սկիզբէն իսկ, որ հոն ուր ճիշտ ուղիի վրայ կը գտնուի կառավարութիւնը, Դաշնակցութեան գործակցութիւնը պիտի ըլլայ անվերապահ։ Բայց հոն, ուր խոտորումներ կը գործեն, Դաշնակցութիւնը պիտի գործէ իր ծրագրի յանձնառութեամբ։

Կենսական կարևորութիւն կը ներկայացնէ այսօր այն, որ ՀՀ քաղաքական բեմը սորվի առաւելագոյն արդիւնաւորութեամբ տէր կանգնիլ արտախորհրդարանական ընդ-դիմութեան փաստին։ Ասիկա նոր իրականութիւն է, որուն վերահասու պէտք է ըլլայ մանաւանդ գործադիր իշխանութիւնը։ Մանաւանդ Պր. Վարչապետը՝ ի՛նք։ Վարչապետ Փաշինեանի և ՀՅԴ Բիւրոյի հանդիպման առթիւ արտայայտուած մտքերը պէտք չէ մոռացութեան տրուին։

Սահմանադրութիւնը կենդանի օրգանիզմ է որևէ ժողովրդավարութեան մէջ։ Իմաստուն քաղաքական ուժերն են, որ նոր իմաստով կը հարստացնեն սահմանադրութեան կեանքը։ Դաշնակցութեան այլընտրանքային ծրագիրը, ըստ էութեան, հրաւէր մըն է բոլոր քաղաքական ուժերուն մեր երկիրը տանելու դէպի նոր ուժականութիւն, դէպի նոր ինքնավստահութիւն, դէպի նոր լինելիութիւն։ Ան կը ձգտի մեր հաւաքական ուժերու միաւորման։ Ան կը ձգտի Հայաստան երկրի լիարժէք գերազանցութեան։

Սիրելի եղբայրներ և քոյրեր, Դաշնակցութեան կողմէ, կառուցողական ընդդիմութեան գործընթացը արդէն իսկ ճամբայ ելած է ի ծառայութիւն և ի փառս մեր ժողովուրդին։ Բարի երթ բոլորին։ Բոլորին անխտիր և Տէր ընդ մեզ։

Կարօ Արմենեան
Փետրուար 13, 2019 Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company