ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Անհամաձայնութիւնը` Ոչ Թէ Անժամկէտին, Այլ Հանրաքուէին

23 Փետրվար 2019 ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ամերիկացի նախկին համանախագահ դեսպան Ռիչըրտ Հոկլընտի տուած հարցազրոյցով արտայայտուած միտքերը դուռ կը բանան որոշ դիտարկումներու բանակցային իրավիճակին եւ անոնցմէ բխող հայկական կողմի ընելիքներուն մասին:

Հոկլընտ կ՛ըսէ, որ այսօր սեղանի վրայ գտնուող հարցի Լաւրովեան նախագիծին նկատմամբ որեւէ կողմ իր համաձայնութիւնը չէ տուած, ուստի բեկումնային պահ սպասելը ճիշդ պիտի չըլլայ, հակառակ անոր որ շփման գիծին ուղղութեամբ կտրուկ կրճատուած են միջադէպերը:

Լաւրովեան նախագիծը, ըստ Հոկլընտի, հիմնականին մէջ մատրիտեան սկզբունքներուն վրայ հիմնուած փաստաթուղթ է. հիմնական տարբերութիւնը հանրաքուէի առաջարկն է, որ պէտք է կազմակերպուի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներու, ներառեալ Պաքուի շուրջ կացարաններու մէջ բնակող տեղահանուած ազրպէյճանցիներուն մասնակցութեամբ: Կողմերը կ՛ուզեն, որ հանրաքուէն ստոյգ ամրագրուած ժամկէտներ ունենայ:

Այս մասը Հոկլընտի յայտարարածներուն նկարագրական բաժինն է. մեկնաբանականը հիմնականին մէջ կը վերաբերի Ռուսիոյ եւ ներկայացուած հարցականի տեսքով, թէ արդեօք Մոսկուան գոյավիճակի (սթաթիւս քօ) փոփոխութեան համաձայն կ՛ըլլա՞յ` զայն նկատելով իր դերի ազդեցութեան չէզոքացում:

Երբ փորձենք կապակցել այստեղ յայտնուած միտքերը կ՛եզրակացնենք, որ Մոսկուան թէ՛ հակամարտութեան կարգաւորման նախագիծ կ՛առաջադրէ եւ թէ՛ գոյավիճակի պահպանման հետամուտ կը դառնայ: Իսկ գոյավիճակի պահպանման համար կը ներառէ անժամկէտ հանրաքուէի սկզբունքը, որը կ՛արժանանայ երկկողմ անհամաձայնութեան:

Եթէ ընդունինք ամերիկացի նախկին համանախագահին առաջ քաշած հանրաքուէի մասնակիցներու բաղադրութեան բացատրութիւնը, ապա կը հետեւցնենք, որ միակողմանիօրէն այսպէս կոչուած Ղարաբաղի ազրպէյճանական համայնքի մասնակցութեան ապահովման մասին կը խօսուի: Այստեղ անմիջապէս կը մտաբերուի, որ հիւսիսային Արցախի տեղահանուած ժողովուրդին հանրաքուէի մասնակցութեան անհրաժեշտութեան մասին յուշում չկայ:

Քաղաքականօրէն պարզ կը դառնայ հայկական կողմի բարձրաձայնած տեսակէտը, որ Երեւանը իրաւասու չէ բանակցելու, որովհետեւ Արցախի ժողովուրդը չէ մասնակցած Հայաստանի համապետական ընտրութիւններուն, մինչ նախապէս Արցախի եւ այժմ Պաքուի մէջ ապրող ազրպէյճանցիները մասնակցած են Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններուն եւ այդպիսով լիազօրած Ալիեւը զիրենք ներկայացնելու: Այս մօտեցումը, շարունակելով տրամաբանութիւնը, պէտք է յանգեցնէ նոր հանրաքուէ կազմակերպելու անիմաստութեան: Եւ ի հարկէ Ստեփանակերտին բանակցութիւններուն միանալու անհրաժեշտութեան շեշտումին: Նոր հանրաքուէ կազմակերպելը ընդհանրապէս պէտք է դուրս գայ բանակցային սկզբունքներէն: Հայկական կողմի անհամաձայնութիւնը ոչ թէ անժամկէտ ըլլալուն պիտի վերաբերի, այլ ընդհանրապէս հանրաքուէ կայացնելու հարցին: Պարզ այն պատճառով, որ հանրաքուէ հասկացողութիւնը արդէն ժամանակաւոր կարգավիճակի մասին կը խօսի, մինչդեռ կարգավիճակը արդէն հանրաքուէով որոշուած կայացած կարգավիճակ է:

Տարբեր խնդիր է անշուշտ ազրպէյճանցիներուն տունդարձի իրաւունքը, այնպէս ինչպէս հիւսիսային Արցախէն տեղահանուածներունը: Հայկական կողմին կատարած Հոկլընտի արցախեան հարցին քայլ առ քայլ մօտենալու յորդորը գուցէ թարգմանուի հարցի կարգաւորման փուլային տարբերակի որդեգրման առաջարկով: Փուլայինը այս պարագային ունի անշրջելի առաջնային սկզբունք եւ ատիկա կը վերաբերի կարգավիճակին:

Իսկ կարգավիճակը Արցախի Հանրապետութեան ընդունումն է:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company