
Անդրանիկ Օզանյան

Ծնվել է Շապին Գարահիսարում: Եղել է հայ ազատագրական շարժման ղեկավար և գործիչ: Հաճախել է Մուշեղյան վարժարանը, ապա հետեւել է իր հոր արհեստին՝ ատաղձագործությանը: Պոլսի մեջ զինվորագրվել է Հ.Յ. Դաշնակցությանը:
Անցել է Կովկաս, ապա Պարսսկաստանից Վազգենի խմբի հետ մտել է Վան, այդտեղից Սասուն: Սկզբում ֆեդայիները նրան ճանաչել են որպես լավ հրացանի կոթ շինող ու նորոգող արհեստավոր:
Աղբյուր Սերոբի մահից հետո դարձել է ղեկավար. Գևորգ Չաուշի հետ վարել է Առաքելոց վանքի կռիվը: Ղեկավարել է Սասունի հերոսամարտը:
Անցել է Եվրոպա: Բուլղարիայի մեջ, Հ.Յ.Դ. զինվորական վարժարանի կազմակերիչներից է: Բուլղարների կողքին կռվել է Բալկանյան պատերազմում:
Նշանակվել է հրամանատար Ա. գնդի. Վարել է Էրզրումի ճակատամարտը:
Մահացել է Ֆրեզնոյում, ԱՄՆ, 62 տարեկանում:
-«Անդրանիկ Օզանեան. Դաշնակցական Հայդուկապետի եւ Ազգային Հերոսի եզակի համադրումը»-Ն.
-«Անդրանիկ Օզանյան. Քաջ, խիզախ եւ անպարտելի հերոսի ոգեշնչող մարմնավորումմը»-Ն.
-«Անդրանիկ (Օզանեան, 1866-1927). Հայոց Ազատամարտի անպարտելի Արծիւը»-Ն.
Անտոն Բոյաճյան - Անտոն Գոշ

Ծնվել է Կարինում՝ Խոտորջուրում: Պատանի տարիքից նվիրվել է հայ ազատագրության պայքարին:
Կարինում ընկերների հետ հիմնել են գաղտնի խումբ, որը Ղեկավարել է հենց ինքը և որպես ղեկավար ձերբակալվել է, ու բանտի մեջ ենթարկվել է լուռ տանջանքների:
Բանտից ազատվելով անցել է Պոլիսս, որտեղ զբաղվել է գրաշարությամբ, ու երբ հիմնվել է Հ.Յ. Դաշնակցությունը՝ Անտոն եղել է առաջին զինվորագրվողներից:
Որպես գործիչ անցել է Բուլղարիա, որտեղ զբաղվել է ռումբերի պատրաստությամբ ու Երկիր փոխադրելու գործով, Ֆիլիբեում հաստատել է տպարան: Մասնակցել է Սուլթան Համիդին ահաբեկելու գործին ու դատապարտվել մահվան:
Տպարանը հանձնել է կուսակցությանը ու ապաստանել է Ժնևում, որտեղ նշանակվել է «Դրօշակ»-ի տան պահապան-կառավարիչ. 20 տարի հոգածությամբ վարել է իր պաշտոնը:
Մահացել է մոտ 78 տարեկան հասակում:
-«Անտոն Գոշ. Հայկական Ազատամարտի անմոռանալի «պահապան հրեշտակ»ը»-Ն.
Հովսեփ Արղության - Խանասորի Իշխան, Տաչո, Երվանդ

Ծնվել է Լոռիի Սանահին գյուղում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը:
Ուսուցչական եւ հեղափոխական աշխատանքներ է տարել Տրապիզոնում եւ Թավրիզում: Անցել է Տարոն Երկրի պայմանները ուսումնասիրելու:
Զինատար խմբեր է առաջնորդել դեպի Երկիր: Մասնակցել է Դերիկի կռիվներին. Խանասորի արշավանքի փոխ-հրամանատարն էր: Բազմիցս բանտարկվել և աքսորվել է:
Նշանակվել է Կամավորական 7-րդ գնդի հրամանատար. Հայաստանի առաջին Հանրապետության ժամանկ Թեհրանի դեսպանն էր:
Մահացել է Փարիզում՝ Ֆրանսիա, 62 տարեկանում:
Գարեգին Փաստրմաճյան - Արմեն Գարո

Ծնվել է Կարինում: Ավարտել է Սանասարյան վարժարանը եւ հաճախել է Նանսիի (Ֆրանսիա) գյուղատնտեսական վարժարանը: Ժնևի համալսարանում ստացել է Քիմիայի վկայական։ Ժնեւում միացել է Հ.Յ.Դ. շարքերին։
Որպես գործիչ անցել է Եգիպտոս, Կիպրոս, Պոլիս, որտեղ ղեկավար դերակատարում է ունեցել Բանկ Օթոմանի գրավման ակտում:
Ընտրվել է Բյուրոյի անդամ: Հայ-թաթարական կռիվների ժամանակ վարել է Թիֆլիսի ինքնապաշտպանությունը և իրեն հանձնվել է Կուր գետի աջ ափի հրամանատարությունը։
Ընտրվել է Օսմանյան խորհրդարանի անդամ: Նշանակվել է Դրոյի Կամավորական շարժման օգնական։
Եղել է Հայաստանի առաջին Հանրապետության դեսպանը Վաշինգտոնում (Միացյալ Նահանգներ):
Եղեռնի պատասխանատու թուրք դահիճների ահաբեկելու գործի «Նեմեսիս»ի ղեկավարներից էր։
Մահացել է Ժնևում՝ 51 տարեկանում։
-«Հայ Յեղափոխականի եւ Դաշնակցական Ուխտաւորի ասպետական վեհութիւնը»-Ն.
-«Գարեգին Փաստրմաճյան-Արմեն Գարո»
-«Արշակ Վռամեանի եւ Արմէն Գարոյի պատմական տեսակցութիւնը Թալէաթ փաշայի հետ»-Ն.
Համազասպ Սրվանձտյան

Ծնվել է Վանում: Պատանի տարիքում տեղափոխվել է Երեւան, ապա՝ Շուշի, որտեղ զբաղվել է ոսկերչութեամբ:
Հայ-թաթարական կռիվների ժամանակ, որպես շուշեցի հայ կտրիճների խմբապետ, վարել է Խաչենի եւ Ասկերանի կռիվները. Ժողովուրդը երգել է «Համազասպը պանծալի» ու նրան կոչել է «Ասկերանի հերոս»:
Ցարական հալածանքի օրերին աքսորվել է Սիբիր, որտեղից փախել է , հասնելով Պոլիս. Կարինում մասնակցել է 8-րդ Ընդհանուր Ժողովին. Անցել է Կովկաս, որտեղ նշանակվել է կամավորական 3-րդ գնդի հրամանատար:
Մասնակցել է 1918-ի ինքնապաշտպանության կռիվներին:
Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվելէ բոլշեւիկների կողմից ու Երեւանի աբնտում կացնահարվել է ՝ Փետրվարյան ապստամբության նախօրեակին: Համազասպ Սրվանձտյանը 48 տարեկան էր:
Մելիք Վահանյան - Հովհաննես Յուսուֆյան

Ծնվել է Երեւանում, ծնողները Նոր-Բայազետից էին։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը: Թելավի դպրոցում եղել է ուսուցիչ, նույն ժամանակ գործուն աշխատանք էր կատարում հեղափոխական խմբակներում։
Բյուրոյի որոշումով անցել է Տրապիզոն, Պոլիս, Ժնեւ, Ամերիկա. Ամենուրեք հիմնել է դաշնակցական կազմակերպություններ ու դաստիարակել է գաղափարական սերունդներ:
Ընտրվել է Նոր-Բայազետի քաղաքապետ:
Մահացել է Լոզանում՝ Շվեյցարիա, հիվանդ ու աղքատության մեջ։
Յուսուֆյանը 70 տարեկան էր:
Սերգեյ Հովհաննիսյան - Արամ Մանուկյան

Ծնվել է Ղափանի Զեյվա գյուղում: Ավարտել է Շուշիի Ագլուլյաց ծխական ուսումնարանը, ապա՝ Երևանի թեմական դպրոցը: Պատանի տարիքում միացել է Դաշնակցությանը: Եղել է գործիչ Բաքվի բանվորության մեջ, ապա Գանձակում և Կարսում:
Պարասկաստանով անցել է Վան, որպես հեղափոխական կազմակերպիչ: Դավոյի դավաճանության հետեւանքով բանտարկվել է, ազատ է արձակվել Օսմանյան սահամանադրության օրերին: Կարինով անցել է Օրտու՝ իբրև ուսուցիչ և գործիչ: 1915-ին վարել է Վանի հերոսամարտը ու նշանակվել է Վասպուրականի նահանգապետ: Վանի հայության գաղթից հետո, Արամ Մանուկյանը հաստատվել է Թիֆլիսում, զբաղվել է Բյուրոյի, Ազգային Խորհրդի և գաղթականների վերաբերյալ գործերով:
Ազգային Խորհրդի կողմից իբրև լիազոր ներկայացուցիչ ուղարկվել է Երևանի նահանգ, որտեղ նրան վիճակվել էր պատմական դեր՝ լինելու Հայաստանի հիմնադիրն ու նրա առաջին ներքին գործերի նախարարը:
Մահացել է բծավոր տիֆից, 40 տարեկան հասակում:
-Ռոստոմ եւ Արամ (քանի մը գիծեր).«ԴՐՕՇԱԿ»
-Սիմոն Վրացեանը Արամ Մանուկեանի մասին
-Նիկոլ Աղբալեանի դամբանականը Արամ Մանուկեանի մահուան առիթով
-«Արամ Մանուկյան՝ ժողովրդական և պետական մարդը»-Խաչատուր Ստեփանյան
-«Արամ Մանուկեանը Հայաստանի առաջին հանրապետութեան փաստացի հիմնադիր»
https://www.youtube.com/watch?v=BZMwjMns3Rs
Ստեփան Զորյան - Ռոստոմ, Քոթոթ

Ծնվել է Գողթնի Ցղնա գյուղում: Հաճախել է Մոսկվայի գյուղատնտեսական ճեմարանը, որտեղից հեռացվել է որպես հեղափոխական:
Թիֆլիսում դարձել է հիմնադիր ու գործուն դեմք Հայ Յեղափոխականների Դաշնակցությունում: Անցել է Ժնեւ, որտեղ վարել է «Դրօշակ»-ի գործերը, իբրեւ խմբագիր, գրաշար եւ ցրիչ: Կազմակերպչական գործով, որպես «սամովար»-ի վաճառական գտնվել է Կարինում, որտեղ հիմնել է ուսանողական միություններ:
Հաստատվել է Բուլղարիայում, Դաշնակցության եւ մակեդոնական հեղափոխականների միջեւ համագործակցություն ստեղծելու՝ ընդդեմ Սուլթան Համիդի լծին, որտեղ, իր կնոջ՝ Լիզա Մելիք Շահնազարյանի հետ հիմնել է վարժարան:
Կովկասում մասնակցել է Հայ-թաթարական կռիվներին: Պարսկաստանի հեղափոխության ժամանակ բանակցել է պարսիկ հեղափոխականների հետ: Ավելի ուշ ղեկավարել է Բաքվի ինքնապաշտպանությունը:
Մահացել է բծավոր տիֆից` Թիֆլիսում, 52 տարեկանում:
-Ռոստոմ եւ Արամ (քանի մը գիծեր)-«ԴՐՕՇԱԿ»
-«Ստեփան Զօրեան. Հայ Յեղափոխականի Ամբողջական Մարմնաւորումը»-Ն.
-«Ռոստոմ. Հայաստանի եւ հայութեան ամբողջական ազատագրումին ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ դարբինը»-Ն.
-«Ռոստոմ. Հայ ժողովրդի ամբողջական ազատագրութեան առաքեալը»-Ն. Պէրպէրեան
-«Դաշնակցության միտքը, կամքն ու խիղճը. Ռոստոմին յիշելիս». Արամ Շահնազարեան
https://www.youtube.com/watch?v=6oL12_x9YeE
Հոնան Նանոյան - Հովնան Դավթյան

Ծնվել է Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Ծնողները պարսկահպատակ էին։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը, հաճախել է Ժնևի համալսարան:
Ուսուցիչ եւ Հ.Յ.Դ. գործիչ՝ Թավրիզում եւ Պոլսում։ «Դրօշակ»-ի եւ «Յառաջ»-ի խմբագիրն էր:
Մահացել է 33 տարեկանում՝ թոքախտից, Ժնևում՝ Շվեյցարիա։
Գեղամ Տեր Կարապետյան - Մշո Գեղամ, Տատրակ, Ասողիկ

Ծնվել է Մուշի Խեյբան գյուղում: Հաճախել է տեղի Սրբ. Կարապետի և Մուշի Միացյալ Ընկերության դպրոցները, ապա Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:
1888 թվականից եղել է Մուշի առաջնորդարանի քարտուղարը:
Եղել է Տարոնի Կենտրոնական Կոմիտեի անդամ, Հրայրի, Վարդան վարդապետի, Կառնինու Մկրտիչի ու Ռուբենի գործակից, եւ «Դրօշակ»ի թղթակից:
Հյուպատոսական քննիչ հանձնախմբին ուղարկած, իր, շրջանի պատահարների մասին տեղեկագրերը, նպաստել են Տարոնի հայության վիճակի բարելավմանը:
Ունի գրական գործեր:
Սահամանադրությունից հետո ընտրվել է Մուշի երեսփոխան:
52 տարեկանում մահացել է հյուծախտից՝ Պոլսում: