ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անպտուղ Վարժանք

05 Մարտ 2019

Բոլոր անոնք, որոնք տուրք տուին Դաշնակցութիւնը Հայաստանի քաղաքական կեանքէն դուրս գրելու հերթական փորձութեան, ամէն օր իրենց նախատեսութեան անհեթեթութեան վկան պիտի դառնան:

Սոսկ Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններու արդիւնքներուն վրայ կառուցելով իրենց «մարգարէութիւն»ը՝ այս ճամբարի վերլուծողներն ու քաղաքագէտները արդէն իսկ անդրադրաձած պէտք է ըլլան, որ բաւական անտեղեակ են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կազմակերպական հնարաւորութիւններէն, անոր կենսունակութենէն, անոր համազգային իւրայատկութենէն, անոր կառոյցի դիմադրականութենէն:

Յամենայնդէպս, Ազգային ժողովի ընտրութիւններու աւարտէն անմիջապէս յաջորդող օրերուն, Դաշնակցութեան 33րդ Ընդհանուր ժողովի նախօրեակին, մամուլին մէջ հրապարակուած ամէնօրեայ բազմաթիւ եւ տարաբնոյթ ակնարկները արդէն պէտք է ապացոյց նկատուէին այս կազմակերպութեան ուժին եւ ազդեցութեան:

Ընդհանուր ժողովէն ետք, ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմինի ցուցաբերած աշխոյժ յարաբերական գործունէութիւնը, Գերագոյն մարմինի ստեղծած մասնագիտական յանձնախումբերու կողմէ կառավարութեան ծրագիրի քննական վերլուծումները եւ նոյն ծրագիրին՝ անոնց բարելաւման ուղղութեամբ կատարուած առաջարկները կը թելադրեն արդէն իսկ մշակուած արտախորհրդարանական նկատելի ներկայութիւն եւ լուրջ քաղաքական դերակատարութիւն ունենալու մշակուած ծրագիրի մը առկայութիւնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպումը, զոյգ վեհափառներուն հետ կատարուած խորհրդակցութիւնները եւ տակաւին նոր՝ խորհրդարանական ընդդիմութեան դրօշ պարզած «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ հանդիպումը վաւերական վկայութիւններ են համահայկական օրակարգին մէջ նշանակալի ներդրում ունենալու Դաշնակցութեան կարողութեան:

Այդ կարողութիւնը աւելի կը շեշտուի կուսակցութեան սփիւռքեան կառոյցի բոլոր օղակներու ամէնօրեայ՝ հայապահպանումէն սկսեալ մինչեւ քաղաքական բազմաճակատ գործունէութեամբ:

Դաշնակցութեան դերակատարութիւնը նսեմացնելու անպտուղ վարժանքէն հրաժարիլը, մեր համոզումով, միայն կ՛օգնէ մեր ժողովուրդին ու պետութեան:

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Մարմինին Սինիրլիօղլուի Հա

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ԵԱՀԿ-ի անդամ պետութիւններու Լիբանանի մէջ հա

28 Հուլիս 2026
Լիզպոնի Ուղերձը. Գաղափար, Զոհաբերութիւ

43 տարիներ առաջ, հնգեակ մը մատղաշ հայ երիտասարդներ, Ազատ Անկախ ու Միացեալ Հայա

28 Հուլիս 2026
Խմբագրական. ­Լիզպոնի կտակը՝ ուղերձ ժա

­Լիզ­պո­նի հինգ հե­րոս­նե­րու ող­ջա­կիզ­ման յու­շը ան­ցած է ժա­մա­նա­կի թա­ւա­

27 Հուլիս 2026
Լիզբոնի ոգին. պատմական պատասխանատվությ

«Մեզ վարանումներ չեն հարկաւոր, այլ հաւատ, մեզ խօսքեր չեն հարկաւոր, այլ գործեր

27 Հուլիս 2026
Ի Յիշատակ Լիզպոնի «Խենթեր»-ուն

Ո՛չ․․․դժբախտաբար մենք երիտասարդներս, մեր սերնդակիցները այդ օր՝ 23 Յուլիս 1983-

27 Հուլիս 2026
Խմբագրական. Լիզպոնի Պատգամներուն Դէմ Բ

Լիզպոնի գործողութիւնը, յեղափոխական աւանդներու վերադարձի կարգախօսով իրականացուա

27 Հուլիս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.ական բանակումի մասնակիցնե

Համա-Հ.Մ.Ը.Մ.ական բանակումին երկրորդ օրը, Շաբաթ, 25 Յուլիսին, 900 բանակողներ հ

26 Հուլիս 2026
ՀամաՀՄԸՄական 13րդ Բանակումը Ընթացք Առա

Ուրբաթ, 24 Յուլիսի երեկոյեան, Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան» սկաուտական բանակավա

25 Հուլիս 2026
Հայ պատանդների ազատ արձակումը իրական խ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժ

25 Հուլիս 2026
Խանասորի Արշաւանքը՝ Հայութեան Պատժող Բ

Յուլիս 25-ը միայն տարեդարձ մը չի՛ խորհրդանշեր, այլ անկիւնադարձ մը, որ կը վերակ

25 Հուլիս 2026
Իշխանությունները փորձում են ծնկի բերել

Ավելի քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքակ

24 Հուլիս 2026
ԹՐԻՓՓ՝ Միգապատ Ճամբան

Շփումներն ու հանդիպումները աւելի յաճախականութեամբ կը շարունակուին եւ ըստ Հ․Հ․

24 Հուլիս 2026
Պայքարը խորհրդարանում պետք է շարունակե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցազր

24 Հուլիս 2026
Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական աշխուժութեամբ եռուն

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական աշխուժութեամբ եռուն օրերը կը շարունակուին Հայաստանի մէջ, ու

23 Հուլիս 2026
Տեղի ունեցաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕ նախաձեռնութեամ

23 Հուլիս 2026
Ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկա

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հա

23 Հուլիս 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժող

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանի

23 Հուլիս 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցն օգ

Գործնականում մենք մեծ ակնկալիքներ չունեինք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը,

23 Հուլիս 2026
Քնեսէթի իսկական դերը ներկայ խաղին մէջ

Յուլիս 6, 2026 թուակիր իմ յօդուածով («Ռէալփոլիթիքը Իր Իսկական Դիմագծով») հարցա

23 Հուլիս 2026
«Հայ Մարզիկի Օր»-ուան Առիթով Արցախի Մա

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան քարոզչական յաձնախումբին կազմակերպութեամբ եւ Համա-

22 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company