ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարության ծրագրում ազգային դաստիարակության հարցը չի կարևորվել

09 Մարտ 2019 Կառավարության ծրագրում, թե՛ կրթության, թե՛ մշակույթի մասով, կան լուրջ բացթողումներ: Ուղենիշերի սահմանման մեջ կան էական անտեսումներ, օրինակ` ազգային քաղաքականությունը, ազգային ուղեգիծը տեսանելի չեն, ի՞նչ նպատակ է իր առջև դնում կառավարությունը: Առհասարակ, բազմաթիվ բացթողումներ կան, որ կարևոր նշանակություն ունեն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ձևավորված մասնագիտական հանձնախմբի անդամ Արթուր Մկրտչյանը:

- Կրթական քաղաքականության մեջ մեզ համար կարևոր է ազգային դպրոցի ստեղծումն ու կայացումը: Կառավարության ծրագրի կրթությանը և մշակույթին վերաբերող բաժնում դուք չեք հանդիպի «ազգային» բառի գործածման, ինչն արդեն ցույց է տալիս, որ, ազգային արժեքների, հայրենասիրության դաստիարակման, համազգային ներուժի համախմբման տեսակետից, ուղենիշերի մեջ կան լրջագույն բացթողումներ` գումարած նախարարությունների օպտիմալացումը, ինչն իր հերթին մեծացնում է մտահոգությունը, որ կարևոր նշանակության շատ հարցեր կարող են անտեսվել, չարժանանալ բավարար ուշադրության:

- Կառավարության ծրագրի մշակույթին վերաբերող բաժնի հիմնական բացթողումները որո՞նք են:

- Մշակույթի բաժնում շատ կարևոր բացթողումներ կան, օրինակ՝ կառավարությունը չի ներկայացնում, թե ինչ է անելու մեր երկրի տարածքից դուրս, մասնավորապես` հարևան պետություններում գտնվող հայկական մշակութային արժեքների պահպանության ու հանրահռչակման, դրանց խնդիրները միջազգային հարթակներում վեր հանելու ուղղությամբ: Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքում, օրինակ, ամեն օր ոչնչանում են հայկական մշակութային արժեքներ: Այդ ուղղությամբ մենք պետք է հստակ քաղաքականություն ու ռազմավարություն որդեգրենք, փորձենք հուշարձանների գոյության` օրավուր աճող վտանգների մասին բարձրաձայնել միջազգային հարթակներում, պահանջել դրանց գույքագրում, ուսումնասիրություն ու պատշաճ վերաբերմունք: Կարծում եմ, որ այս մասով կառավարության ծրագրում պետք է դրույթ լիներ, որովհետև եթե այդ մասին չես հիշատակում, ապա կասկած է առաջանում` դու ռազմավարություն ունե՞ս, դու խնդիրը կարևորո՞ւմ ես:

Կառավարության ծրագրում միջազգային մշակութային, ինչպես նաև համահայկական այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի մասին նույնպես նշված չէ: Լինելով աշխարհասփյուռ ժողովուրդ` պետք է կարողանանք համագործակցել միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, որոնք մեր երկրի համար կարող են մեծ գործ կատարել` սկսած հայկական հիմնախնդիրները վերհանելուց մինչև մշակութային արժեքների տարածում: Խորը փոխգործակցային աշխատանքներ պետք է կատարել, օրինակ, Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ: Մեծ ներուժ ունեցող այդ կազմակերպությունը, որ ներկայացված է աշխարհի 90 երկրում, համահայկական մեծ նշանակություն ունի, և եթե կառավարության աշխատանքը համակարգված, հստակ ու ուղենիշային լինի, կարող է էական արդյունք տալ: Եթե այդ կազմակերպությունը դուրս է մնացել կառավարության ուշադրությունից, նշանակում է` այն չի կարևորվել, իսկ եթե չի կարևորվել, ուրեմն թերահավատություն կա այդ կազմակերպության նկատմամբ: Մենք ինչպե՞ս ենք կարողանալու նման լուրջ կազմակերպությունների ներուժն օգտագործել, համազգային խնդիրների ու պետության շուրջը համախմբել դրսում բնակվող մեր հայրենակիցներին, եթե մշակույթի նախարարի պաշտոնակատարը Համազգային թատրոնը, օրինակ, կուսակցական թատրոն է համարում, ինչ է թե` այն սկզբնավորվել է Համազգային հայ կրթական ու մշակութային միության օժանդակությամբ: Դա անլուրջ մոտեցում ու գիտակցում է:

– Մշակույթի նախարարությունը ոչ միայն վերոնշյալ թատրոնի, այլ նաև պետական մի շարք ՊՈԱԿ-ների մասին միավորման «սևագիր» է պատրաստել, որն այս օրերին քննարկման լայն առարկա է դարձել մշակույթի գործիչների ու հասարակության շրջանում:

-Այս էլ որերորդ անգամ պատկան մարմիններն ասում են, թե հանրային քննարկումների միջոցով են հասնելու այս կամ այն խնդրի լուծմանը, բայց նրանց գործողությունները կարճ ժամանակ անց ցույց են տալիս, որ որևէ քննարկում չի կազմակերպվելու, և չեն էլ լսելու ոլորտի մասնագետներին ու շահագրգիռ կողմերին: Երբ հայտնի դարձավ, որ կառավարության կազմում պետք է փոփոխություններ արվեն, ասում էին, թե անպայման կխոսեն, կքննարկեն մասնագետների հետ, որոնց մեծամասնությունը դեմ է միավորմանը: Բայց կառավարությունը, փաստորեն, ողջունում է միավորման գաղափարն ու խորհրդարանին հորդորում կողմ քվեարկել այդ նախագծին` առանց այդ քննարկումների: Պետք է հստակ ծրագիր ունենալ ու կետ առ կետ քննարկել այդ ծրագրի դրույթները` պատասխանելով հարցին, թե միավորման ենթակա կառույցներն ինչո՞ւ պետք է միավորվեն: Ծայրահեղ դեպքում` օրենսդրական փոփոխություն կարելի էր անել, միավորել միայն, օրինակ, հաշվապահական, տեսչական կամ այլ ծառայությունները, որոնց մասին շատ է խոսվում, բայց ոչ` նախարարությունն ամբողջությամբ: Ճի՞շտ է, արդյոք, հուշարձանների պահպանության վարչությունը տալ, օրինակ, Քաղաքաշինության կոմիտեին, ի՞նչ երաշխիքներ, որ նման միացումներ տեղի չեն ունենա: Թե ՛Համազգային թատրոնի, թե՛ Կոմիտասի անվան քառյակի և միավորման վտանգի առաջ կանգնած մյուս կազմակերպությունների կարծիքը հաշվի չեն առել, շահագրգիռ կողմի հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել: Երբ խոսում ես մշակութային այս կամ այն օջախի միավորման կամ փակման մասին, առաջին քայլով պետք է հարգես այդ օջախում աշխատող մարդկանց, որոնք անուրանալի վաստակ ու ներդրում ունեն մշակույթի կայացման ու զարգացման գործում:

– Երբ նախարարությունները միավորելու մասին քննարկումները թեժացան, և մշակութային գործիչները սկսեցին դատափետել գաղափարը, վարչապետի մեկ հայտարարությունը` կապված մշակույթի նախարարության լինելիության հետ, լռեցրեց բոլորին: Ո՞րն է երաշխիքը, որ նույնը չի լինի նաև ՊՈԱԿ-ների դեպքում, ու դրանց միավորման դեմ արտահայտվող մտավորականները մեկ էլ հանկարծ չեն լռի: Գուցե ոչ թե օպտիմալ կառավարման, այլ քաղաքական ենթատեքստի հետ գործ ունենք:

-Կարծում եմ` քաղաքական ենթատեքստի հետ գործ ունենք, քանի որ եթե մշակույթը երկրորդվում է, հենց այնպես չի կարող լինել: Կա, այսպես ասած, մշակույթը չկարևորելու քաղաքականություն, իսկ դա տեղի է ունենում երկու պարագայում` կա՛մ մշակութային այլ արշավների ազդեցության տակ են ընկնում մարդիկ, կա՛մ չեն կարևորում մշակույթի դերը. չգիտակցելով կարող են գնալ դրա անտեսմանը, չհարգելուն, ինչի օրինակները մենք տարիներ շարունակ տեսել ենք: Մշակույթի նախարարությունը մեզ նման երկրին խիստ անհրաժեշտ է, որովհետև մենք թանգարան ենք բաց երկնքի տակ: Բացի այդ` նրա զարգացումն ու ճիշտ քաղաքականությունը կարող է առաջ մղել մյուս ոլորտները, օրինակ` զբոսաշրջությունը: Այն պատճառաբանությունը, թե մշակույթի նախարարության չլինելու դեպքում էլ մշակույթը կլինի այնպիսին, ինչպիսին կա, պրիմիտիվ մեկնաբանություն է: Եթե պետության ղեկավարները վատն են լինում, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք ասել` թող պետությունը գոյություն չունենա, միևնույն է, ժողովուրդը կապրի այդ տարածքում: Այո, եթե նախարարությունը վատ է աշխատել, ապա պետք է մտածել աշխատանքն առավել բեղուն դարձնելու մասին, մասնագիտական լուրջ աշխատանք ծավալել, ոչ թե վերցնել ու միավորել՝ ընդ որում, չունենալով այդ միավորման հստակ չափանիշներն ու սկզբունքները: Ի՞նչ ասել է՝ երկու թատրոնն էլ նույն գործն են անում, կամ` երկու տարբեր ՊՈԱԿ-ներն էլ Կոմիտասի անվան հետ են կապված, ուրեմն նույն բանն են անում: Հրանտն էլ է Մաթևոսյան, Ռուբենն էլ, բայց մեկը գրող է, մեկը` երգիչ: Միավորումը երկրորդում է նշանակում:

– Գուցե մշակույթի գործիչներն իրե՞նք նախաձեռնող լինեին, քննարկումներ ծավալեին:

– Կարող էին, բայց պետական քաղաքականություն մշակողն ինքը պետք է նախաձեռնողը լինի, ինքն է հայտարարել միավորումների մասին: Եթե հայտարարում ես, որ միանշանակ գնալու ես այդ ճանապարհով, նշանակում է, որ քննարկումը երկրորդական է:

– Փաստորեն, նոր իշխանությունները մի կողմից պրոպագանդում են մշակութային օջախներ այցելել, մյուս կողմից` փակում են նախարարությունն ու միավորում ՊՈԱԿ-ները:

-Ցավն այն է, որ խոսքը, ձևն ավելի շատ է, քան բովանդակությունը, գործը: Կարող ենք մշակույթը պրոպագանդող հայտարարություններ անել, մշակութային կյանքով ապրելու խորհուրդ տալ, բայց գործ չանել այդ ուղղությամբ: Նման պաշտոնյաներ շատ ենք ունեցել, բայդ թե որքան են մտահոգ մշակութային քաղաքականությամբ, դա հարցի երկրորդ կողմն է: Գուցե խրախուսեն, ոգևորեն, օրինակ` գիրք նվիրեն քաղաքացիներին, ինչը վատ չէ, բայց կառավարության ծրագրում որևէ տող չգրեն գրահրատակչության ոլորտի կարգավորման մասին: Հիշատակություն չկա նաև կինոյի օրենքի մասին, թատրոնի մասին:

– Ոլորտին ոչ այդքան քաջատեղյակության ու կոմպետենտության խնդիր է եղել, փաստորեն, կառավարության ծրագիրը գրելիս:

-Կառավարության ծրագրի կրթության ու մշակույթի բաժնում նախորդ կառավարության ծրագրից վերցված շատ բաներ կային: Պարզապես որոշ բաներ վերցրել են, ընդգրկել, որոշները` ոչ: Նույնիսկ նախորդ՝ կոալիցիոն կառավարության ծրագրում կային դետալային կետեր, թե որոշակի ժամկետում կոնկրետ ինչ պետք է իրականացվի, ինչ քայլերով են հասնելու նախանշվածին և այլն: Այդ ամենը չկա այս ծրագրի մեջ: Հնի սեղմագիր տարբերակն է: Այն տպավորությունն է, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի այն կետերը, դրույթները, որոնք դուր են եկել նոր իշխանություններին, ներառվել են, մնացածը դուրս են մնացել: Օրինակ` երևի մտածել են, որ ազգային բառի գործածությունն ավելորդ է, հանել են: Մեր մտահոգությունն այն է, որ կառավարության ծրագրում ճիշտ թիրախավորված քաղաքականություն չկա, անտեսված են կարևոր ոլորտներ, հեղափոխական որևէ բան չկա, թեև դրա մասին անընդհատ խոսում էին: Իրական հեղափոխությունը, ուղեղների հեղափոխությունը մեր երկրում կարող է լինել կրթության ու մշակույթի ոլորտների բարելավմամբ: Այդ ոլորտների շահերը պետք է լինեն առաջնային:

– Կառավարության ծրագրում արդյո՞ք արտացոլվել են կրթության ոլորտի խնդիրները, և տրվա՞ծ են դրանց լուծման տարբերակները:

– Կառավարության ծրագիրը կազմած անձինք, երևում է, ոլորտը ռեալ չեն պատկերացնում, չգիտեն իրական խնդիրները, որոնք արգելակում են հայրենի կրթության զարգացումը: Մենք այդպես էլ չհասկացանք՝ Արայիկ Հարությունյանը, օրինակ, գիտի՞, թե որոնք են հանրակրթության խնդիրները, որոնք է հարկավոր առավել հրատապ լուծել: Ծրագրում չի կարևորվել ազգային դաստիարակության հարցը, և ապագայում կարող ենք ունենալ հաջողակ գիտնականներ, որոնք ազգային նկարագիր, պետական մտածողություն չեն ունենա, իրենց ներուժն այլ տեղեր կներդնեն` երկրորդելով հայրենիքի շահը: Վստահեցնում եմ՝ մեզ համար դա կարևոր հարց է:

– Կրթության ոլորտի առաջնային խնդիրն արդյո՞ք ուսուցչի վարքականոն մշակելն էր:

– Կրթության ոլորտը բազմազան է, և ուսուցիչն, անշուշտ, կարևոր օղակ է այդ համակարգում, բայց միակ օղակն ու միակ` ազդեցություն գործողը չէ: Հարցումներ ու ուսումնասիրություններ կան, որոնց համաձայն` ուսուցչի դերն ավելի նվազ է երեխայի վերջնական ձևավորման հարցում, քան այլ հանգամանքներ: Ասել, թե ամեն ինչ ուսուցիչների մեղքով է, ու կրթական բարեփոխումները պետք է սկսել ուսուցիչներից ու նրանց վարքականոնից, ամենաճիշտ ճանապարհը չէ: Պետք է տեսնել` ազդող ի՞նչ հանգամանքներ կան, որպեսզի գնաս դրանց կարգավորման ճանապարհով: Իհարկե, շատ լավ է վարքականոն ունենալը, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ ինքն իր ներսում պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի իր կերպարը, ինչպես պետք է իրեն պահի, ինչպես պետք է հագնվի, խոսի և այլն: Չեմ կարծում, թե խորհրդային տարիների ուսուցիչներն իրենց կրթական ու մանկավարժական մակարդակով շատ ավելի բարձր էին, քան այսօրվանները, բայց այն ժամանակ ուսուցչի նկատմամբ մեծագույն հարգանք կար, և այդ հարգանքի քաղաքականությունը պետությունն էր մշակում: Պետությունն էր նրան տվել այդ ստատուսը: Այսօր այդ մասնագիտությունը վաղուց գրավիչ չէ, այսօր մեր դպրոցը խնդիր ունի մանկավարժներով համալրվելու, հետևաբար` պետք է բարձրացնել նրանց հեղինակությունը, աշխատավարձը, հարգանք ձևավորել աշխատանքի նկատմամբ: Իսկ եթե սկսում ես առաջինը վարքականոն սովորեցնել, այն տպավորությունն է ստեղծվում, թե նրանք վատն են, պետք է ինչ-ինչ բաներ սովորեն, ինչից հետո նոր կմտածեն` ինչպես ընկալել ու վարձատրել ուսուցիչներին: Սա սխալ մոտեցում ու սխալ քաղաքականություն է:

– Ինչպե՞ս ենք բարձրացնում ուսուցչի վարքը, երբ երեխաներին պետական այրերը հորդորում են «դուխով» մերժել…

– Դասի չգնալով ընդվզելը կամ տնօրենի դեմ ցույցեր անելն արհեստական օրակարգ է ու հեղինակազրկում է ուսուցչին, դպրոցն ու կրթական համակարգը: Խորացնում է անվստահությունը ընդհանուր համակարգի նկատմամբ, ինչը ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում ոլորտին վերաբերող որևէ խնդիր լուծելիս. մարդիկ կարող են մտածել, որ պետք է համակարգն ամբողջովին քանդել, այստեղ ոչ մի լավ բան չկա, ու զրոյից ստեղծել: Իհարկե, դա այդպես չէ. բացեր ու սխալներ կան, բայց այնպես չէ, որ այսօր մեր դպրոցներում երեխաները գիտելիք չեն ստանում, վատ բաներ են սովորում, իսկ ուսուցիչները «տխմար և ինքնահավան են», անգլերեն էլ չգիտեն: Կարծում եմ՝ ընթերցողը կկռահի, թե ինչ նկատի ունեմ: Այն տպավորությունն է, որ ոլորտի պատասխանատուները, ոչ կոմպետենտ մարդիկ լինելով, չկարողանալով ոլորտի խնդիրները լուծել, ամբողջ բարդությունը ուզում են գցել ուսուցիչների ու տնօրենների վրա: Վստահեցնում եմ՝ տարիներ շարունակ լինելով անտեսված ու ոչ լիարժեք գնահատված, այնուամենայնիվ, մեր մանկավարժների մեծ մասը սիրով ու նվիրումով կատարել է իր գործը, կրթել միջազգային օլիմպիադաներում հաղթող սաներ, Հայոց բանակի արժանի ու անձնվեր զինվորներ:

– Կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն պաշտոնավարման առաջին օրերին հայտարարեց Արարատյան բակալավրիատի ծրագրում թույլ տրված չարաշահման մասին, ինչը մինչ օրս, ընդ որում` շուտով մեկ տարի կլինի, որևէ կերպ ապացուցել ու հաստատել չեն կարողանում: Այսկերպ չե՞ն հեղինակազրկում որոշակի վարկանիշ ու համբավ ունեցող հաստատություններին:

– Չէր կարելի, այո, հենվել մեկ կազմակերպության վրա: Կարելի է նայել, ուսումնասիրել, հասկանալ այդ ծրագրի արդյունավետությունը, գուցե այդ գաղափարը, ծրագիր վատը չէր, և այն կարելի՞ էր իրագործել` ուղղակի փոխելով խաղի կանոները: Բայց հայտարարել, որ հրաժարվում ենք դրանից, հետո հերքել դա կամ այդպես էլ հիմնավոր կարծիք չներկայացնել, սխալ է: Առհասարակ, վերջերս սա դարձել է տարածված երևույթ. դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են ինչ-որ բան, հետո հասկանում, որ սխալ են ասել, բայց ո՛չ ապացուցում են ասածի ճշմարտացիությունը, ո՛չ էլ լուրջ հակաշռող քաղաքականություն վարում: Նախ` պետք է խորանալ խնդիրների մեջ, ախտորոշել դրանք ու գտնել լուծման ուղիները: Մենք այդպես էլ չհասկացանք, թե Արարատյան բակալավրիատի ծրագիրը վա՞տն էր, թե՞ լավը: Այն նպատակները, այն իր առջև դրել էր, կարևո՞ր են, թե՞ ոչ: Եթե` այո, ուրեմն հիմա ինչպե՞ս պետք է հասնել դրանց իրականացմանը, ի՞նչ ճանապարհով:

Զրույցը` Վրույր Սևակի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company