ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինչպէ՞ս ստեղծել ջրբաժանը

01 Ապրիլ 2019 Ակնյայտ է, որ հայ-ազրպէյճանական խօսակցութիւնները դեռևս տեղքայլի մէջ են և պատերազմական դրութեան մէջ որևէ շօշափելի փոփոխութիւն առայժմ գոյութիւն չունի հակառակ խօսակցութիւններու մթնոլորտին տրուած Պր. Վարչապետի դրական գնահատականին։ Պարզ է, որ այլ բան ալ կարելի չէր պատկերացնել, քանի որ ոչինչ կայ փոխուած Ազրպէյճանի քաղաքականութեան մէջ։ Նոյն Ալիևեան փցուն մտայնութիւնն է միջազգային կողմերը առևտրա-ֆինանսական խայծերով կաշառելու և Հայաստանի վրայ բանակցային առաւելութիւններ շահելու և միւս կողմէ պատրաստուելու ռազմական նոր արկածախնդրութիւններու։

Այս կացութեան մէջ, ինչպէ՞ս դուրս բերել Արցախեան հիմնահարցը իր ներկայ աւազախրումէն։ Ինչպէ՞ս ստեղծել ջրբաժանը այս փակուղային կացութեան և նոր դիւանագիտութեան միջև։

Կեանքը ցոյց տուաւ, որ ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահութեան հովանիին տակ գործող բանակցային գործընթացը, իր ներկայ առաջադրութիւններով, կը մնայ և պիտի մնայ ապարդիւն այնքան ատեն, որ Բաքու կը յամառի պատերազմական վիճակը երկարաձգելու Ալիևեան իր քաղաքականութեան վրայ։ Հետևաբար այս կէտին վրայ երեք առաջնահերթութիւններ պարտադիր կը դառնան ուրիշ որևէ այլ հարցերու քննարկումէն առաջ.

(ա) Ամրապնդել զինանադադարի օրինական ռեժիմը վերահսկողական մեքանիզմներու հաստատումով։ Միջազգային կողմերը այս մէկը պէտք է դնեն որպէս նախապայման ամէն այլ օրակարգի։ Հայաստան և Արցախ կողմ են այս առաջադրութեան, իսկ Ազրպէյճան՝ դէմ։ Այս իսկ պէտք է յուշէ, որ ազրպէյճանական կողմը կը գործէ ոչ-շինիչ դիտաւորութիւններով բանակցութիւններու սեղանին վրայ և կը վատնէ ժամանակը բանակցային գործընթացին։ Իսկ ջրբաժանը հոսկէ միայն կրնայ սկսիլ։ Մնացեալը փուճ խօսակցութիւն է։ Եթէ այս պահանջին Բաքու կը մերժէ դրականօրէն ընդառաջել, բանակցային գործընթացը այլ տեղ չունի երթալիք։

(բ) Այնքան ատեն, որ Բաքու իր քաղաքականութիւնը կը հիմնէ հարցին ռազմական լուծում տալու իր որոշումին վրայ, հայկական կողմի ռազմավարութիւնը չի կրնար բանտարկուած մնալ պաշտպանողականի սահմաններուն մէջ։ Այսինքն՝ նախայարձակ կացութիւններուն հակազդելու դիրքերուն վրայ միայն։ Միջազգային կողմերը պէտք է պաշտօնապէս իրազեկուին Հայաստանի կողմէ, որ այսուհետև խաղականոնները փոխուած են և որ հայկական կողմի ուժերը այսուհետև կը գործեն նախաձեռնողական դիրքերէ։ Այս մասին խրախուսիչ են վերջերս հրապարակուած Նախարար Տոնոյեանի հաւաստիքները Նիւ Եորքի մէջ։

(գ) Եւ վերջապէս պայման է, որ բանակցային գործընթացը այս կէտին վրայ փոխէ իր բովանդակութիւնը։ Հարցին էութիւնը հողային չէ։ Երբեք չէ եղած։ Ազրպէյճան հրապարակաւ յայտնած է քանիցս, որ Բաքուի բուն նպատակն է Հայաստանը, իր ամբողջութեանը մէջ, ռազմական գրաւման ենթարկել և բնաջնջել իր ժողովուրդը։ Հետևաբար կը խօսինք Հայաստանի և Կովկասի անվտանգութեան մասին։ Կը խօսինք գեր-սպարազինուած պետութեան մը մասին, որ քանիցս ցոյց տուած է ֆաշական իր ժանիքները։ Բանակցային գործընթացը պէտք է լուծէ տարածաշրջանի այս ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ սուր խնդիրը։ Ազրպէյճան պէտք է համաձայնի Հայաստանի և Արցախի հետ ստորագրել միջազգայնօրէն երաշխաւորուած ոչ-յարձակման ուխտագիր մը։ Այսպիսի ուխտագրի մը կեանքի կոչուելէն ետք միայն ենթադրաբար կրնան սկսիլ բոլորովին նոր բանակցութիւններ հողային հարցին նուիրուած և հայ-ազրպէյճանական ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ճշտելու առաջադրութեամբ։

Արցախեան հիմնահարցը հոս է, որ կը գտնուի այսօր։ Այս նորմերով միայն ան կարևոր է միջազգային հանրութեան։ Այս նորմերով միայն ան կրնայ հասնիլ իրական հանգուցալուծման։ Այս նորմերով միայն կարելի է ձևաւորել ջրբաժանը անցեալին և ներկայի հրամայականներուն միջև։

Կարօ Արմենեան Մարտ 31, 2019 Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company