ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պահը լրջութիւն կը թելադրէ

10 Ապրիլ 2019

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ

Անցնող շաբթուան ընթացքին, Հայաստանի մէջ.- Վարչապետն ու ԱԺի նախագահը իրենց լուացքի մեքենայով ու հեռատեսիլով զբաղեցուցին հանրութիւնը։

Վարչապետը «բացումը» կատարեց Երեւան-Գիւմրի արագ գնացքին, որուն բացումը արդէն իսկ կատարուած էր տարի մը առաջ (թերեւս քիչ մըն ալ աւելի, կամ պակաս) նախկին վարչապետ Կարէն Կարապետեանի կողմէ…

ԱԺի յանձնաժողովներէն մէկուն ընթացքին ներս կը հրաւիրուի եւ բեմ կը տրամադրուի օրակարգէն դուրս, օրակարգին հետ բնաւ կապ չունեցող խօսքի մը համար (անկախ խօսողին սեռային ճաշակէն), դուռ բանալով համարժէք հակազդեցութեան։

Հայաստանի գործատուներու միութեան նախագահ Գագիկ Մակարեան վարչապետին կ՛այցելէ «գործարարներու» պատուիրակութեամբ մը, եւ կը խօսուի Հայաստանի մէջ (կիսա)առասպելական գումարներով ներդրումներու մասին։ Չհասկցանք, թէ որո՞նք էին այդ «գործարարները». պաշտօնական լրատուութեան մէջ ոչ անունի հանդիպեցանք, ոչ ալ իւրաքանչիւրին գործարարական ծիրին կամ բնագաւառին մասին որեւէ տեղեկութեան։

Այսպէս, մեր հանրութիւնը կը տուայտի իշխանական օղակներէն սնուցուող ու այս մակարդակի «շօ»երով, փոխադարձ անարգանքներու, հայհոյանքներու, ծաղրանքի՝ ասելի ու անասելի ածականներով հանդերձ։

Մէկ խօսքով՝ անհիմն լուրերու եւ կեղծ քարոզչութեան բերումով մտահոգիչ պառակտուածութեան լայն պաստառ մը կը պարզուի մեր դիմաց։

ՄԻՆՉԴԵՌ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ՄԷՋ.- Նախագահը, փոխնախագահն ու պաշտպանական համակարգի ղեկավար Զաքիր Հասանովը ֆիզիքական սպառնալիքներ կը տեղացնեն Հայաստանի ու հայութեան հասցէին։ Հասանովը մինչեւ իսկ կը սպառնայ ՀՀ պաշտպանութեան նախարարին հետ «հանդիպիլ»… Երեւանի՛ մէջ։

Այս երկու հակասական պատկերները իրականութիւն են։ Առաջին հերթին ՀՀ իշխանութիւննե՛րն են, որոնք պիտի գիտնան սանձել իրենք զիրենք, որպէսզի կարելի ըլլայ ազգային հաւաքական կամք ստեղծել։ Իսկ եթէ իրենք չեն կրնար (կամ չեն ուզեր) այդ կամքի ստեղծումն ու ամրապնդումը, գէթ թող չխանգարեն այդ գործին լծուած ուժերուն գործը։

Պահը լրջութիւն կը թելադրէ պարոնա՛յք իշխանաւորներ։

ՅԳ.- Ոչ ոք թող փորձէ համակրանք կամ հակակրանք տեսնել այս միտքերուն ետին։

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company