ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Անգարան Կը Ժխտէ Նաեւ Իտալական Որոշումը

12 Ապրիլ 2019 Իտալիոյ խորհրդարանի որդեգրած Հայոց ցեղասպանութեան վերաբերող բանաձեւը ունի հետեւեալ բաղադրիչները` ճանաչում, դատապարտում, կառավարութեան կողմէ որդեգրումի պահանջ, կոչ` Հայաստանի Հանրապետութիւնը ապաշրջափակելու եւ դիւանագիտական եւ տնտեսական յարաբերութիւններու ձեռնարկելու: Նաեւ` զօրակցելու ներթրքական հասարակութեան մաս կազմող Թուրքիոյ հայ փոքրամասնութեան: Անմիջապէս յիշեցնենք, որ նոյեմբեր 2000-ին գրեթէ նոյն բովանդակութեամբ Իտալիոյ խորհրդարանը քուէարկած էր նման բանաձեւի մը: Հիմա նորութիւնը այն է, որ կոչ կ՛ուղղէ կառավարութեան պաշտօնապէս որդեգրելու եւ միջազգայնացնելու այս առաջադրանքները:

Բանաձեւին մէջ յղում կատարուած է Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգիլելու եւ պատժելու մասին յօդուածին, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու հարցերով ենթայանձնախումբի որոշման, Եւրոպական խորհրդարանի 1987-ի բանաձեւին, 2015-ի Եւրոպական խորհրդարանի կոչին եւ բանաձեւին. այս բոլորը ներառած նոր որդեգրուածին սկզբունքային ուղղութիւններու քաղաքական տարբաղադրումը տողատակի ընթերցման եւ վերլուծման որոշ մօտեցումներ կ՛ընդգծէ:

Քաղաքական պահու ընտրութիւնը այս պարագային ապրիլ ամիսին միայն վերագրելը զուտ խորհրդանշական բնութագիր կու տայ առնուած քայլին: Մինչդեռ, եւրոպական վարքագիծը Անգարայի նկատմամբ եւ յատկապէս այս վերջինին իրերայաջորդ հակաեւրոպական որոշումներ եւ քայլեր առնելը, էրտողանական վարչակարգի գործողութիւններուն դէմ զսպաշապիկներ ընտրելու մօտեցումներու շարքը, Վատիկանի կողմէ 100-ամեակին առիթով պաշտօնականացած դիրքորոշումներու հետեւանքային շղթայի տրամաբանութիւնը` կու գան հանգամանքային ծալքեր բանալու խորհրդանշականէն անդին քաղաքական ենթահողի պարարտացումը բացատրելու:

Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման հետ Երեւանի ագուցումը այս կամ այն պետութեան կողմէ հարցին այժմէական հնչեղութիւն տալու դրսեւորումի քայլեր են: Խնդիրը, որ այլապէս արդէն պատմականէն ու բարոյականէն հեռու քաղաքական տարածքի սահմանները հատած էր, հիմա նաեւ հայկական գործօնի, այս պարագային պետական քաղաքականութեան հետ աղերսներով կը զուգորդուի:

Իտալական պահանջը ո՛չ միայն ցեղասպանութեան պատասխանատուութիւնը Օսմանեան կայսրութեան այսօրուան ժառանգորդին ուսերուն կը տեսնէ` զայն ընդունելու եւ դատապարտելու առումով, այլ նաեւ շարունակուող շրջափակումն ու կապերու խզումի երեւոյթը կը բարդէ Անգարայի ուսերուն:

Իսկ շրջափակումը փաստօրէն ցեղասպանութեան ժխտումի եւ հետեւաբար ցեղասպանութեան շարունակականութեան հետ կապ ունի յստակօրէն:

Իտալական կողմը համակողմանիօրէն քաղաքական մատուցում կը կատարէ, այս բոլոր ուղղակի եւ անուղղակի ուղերձները հրամցնելով հայկական կողմին` առ ի օգտագործում: Այս երեւոյթը անշուշտ չի նշանակեր, որ զուտ հայկական կողմին ծառայութիւն է, որ կը կատարէ պաշտօնական Հռոմը: Իտալական պետութեան արտաքին քաղաքականութենէն, Անգարայի ուղղութեամբ արձակուած ուղերձներու մղումներէն մեկնած հրամցուածը, այո՛, օգտագործելի քաղաքական թեմաներու թղթածրար է հայկական կողմին համար:

Կոչը` ապաշրջափակելու կամ տնտեսական եւ դիւանագիտական կապեր հաստատելու, ուղղուած է Թուրքիոյ: Պատասխանատուութիւնը Անգարայինն է: Հիմա պահն է բանալու փակագիծերը եւ այս անգամ հայկական շահերէ մեկնած խնդիրը առնչելու արցախեան հակամարտութեան: Ընդգծելու համար, որ Անգարան, իբրեւ առաջին նախապայման ապաշրջափակելու Հայաստանի Հանրապետութիւնը, կ՛արծարծէ հայկական ուժերու հեռացումը արցախեան տարածքներէն: Ուրկէ նաեւ Արցախի ժողովուրդի ինքնորոշուելու իրաւունքը միջազգայնօրէն գործադրելու հրամայականը: Թուրքիան կը պահանջէ, ցեղասպանութեան փորձ հայ ժողովուրդին դէմ բազմիցս կատարած պաշտօնական Պաքուին դիմաց անարգել ճանապարհ հարթել արցախահայութեան դէմ ցեղային զտումներ կատարելու:

Երբ պաշտօնական Հռոմի օրէնսդիրները կոչ կ՛ուղղեն Անգարային տնտեսական եւ դիւանագիտական կապեր սկսելու Երեւանի հետ, այդ կը նշանակէ, որ հայկական կողմին եւ Իտալիոյ կամ ընդհանրապէս միջազգային ընտանիքին պահանջներու համընկնում կ՛արձանագրուի հերթական անգամ: Խօսքը յստակօրէն առանց նախապայմաններու միջպետական յարաբերութիւններու հաստատումն է: Եւ երբ տնտեսականը կը տարանջատուի դիւանագիտականէն, ըսել կ՛ուզուի, որ անյապաղ պէտք է ապաշրջափակել Հայաստանի Հանրապետութիւնը, որմէ ետք ձեռնարկել դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման գործընթացի նախապատրաստութեան:

Իտալիան միանգամայն քաղաքական ամէնէն այժմէական խնդիրներու բովանդակութեամբ պահանջկոտ ուղերձներ կը յղէ Անգարային: Այս այժմէականութիւնը շրջանցելու փորձ կը կատարեն Անգարայի վարիչները, երբ ուղերձներու խստութիւնը գիտակցելով ամբողջ խնդիրը կ՛ուզեն կեդրոնացած տեսնել պատմական էութեան վրայ: Պատահական չէ, որ Թուրքիոյ նախագահութեան բանբերը Իտալիոյ որոշումին կ՛արձագանգէ ըսելով, որ «որոշումը կ՛անտեսէ պատմական իրականութիւնները»: Զուտ պատմական բաժինը ուզել տեսնելով` ըստ էութեան Թուրքիան կը ժխտէ ո՛չ միայն Ցեղասպանութեան փաստը, այլ նաեւ անոր այժմէական քաղաքական հնչեղութիւն ապահովող Իտալիոյ որոշումը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company