ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

«Քաղաքացու օրվան» կարևորություն են փորձում տալ 124 մլն դրամի ծախսն արդարացնողները

26 Ապրիլ 2019 ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ որպես պետություն, պետականություն ունեցող ժողովուրդ, արդեն իսկ ունենք քաղաքացու օր, և դրա համար հատուկ օր սահմանելը կեղծ, արհեստական օրակարգ է: Նրա պատկերացմամբ՝ քաղաքացու օրը հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության օրը, քանի որ հենց սահմանադրությամբ է արժևորված քաղաքացու, նրա իրավունքների, ազատությունների, անկախության և արժանապատիվ կյանքի ապահովման ամբողջական ձևակերպումը:

-Սահմանադրությունից բարձր չկա ոչինչ: Իսկ ապրիլի լողացող վերջին շաբաթ օրը հորինվածք է, չունի հիմք, գաղափարախոսություն: Վաղը, մյուս օրն էլ, հնարավոր է, դեկտեմբերի 9-ը` ընտրության, իսկ ապրիլի 1-ը` անթրաշ երեխաների օր սահմանեն: Հետևաբար, արդարացված չէ նաև այն ծախսը, որ նախատեսվում է այդ օրվա համար: Քաղաքացուն վերաբերող օրեր էլի կան, որ կարող ենք պատշաճ ձևով նշել՝ աշխատավորի օրը, որն ուղղակի կապ ունի մարդու սոցիալական վիճակի, իրազեկվածության և աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ, դեկտեմբերի 10-ը՝ մարդու իրավունքների օրը և այլն,- ասում է մեր զրուցակիցը:

-«Քաղաքացու օրը համազգային խրախճանքի օր է լինելու, որը պետք է նշել խորովածով, խաշլամայով, օղիով, գինիով». նման մոտեցում ունի իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Ի՞նչ եք կարծում` ուտել-խմելով քաղաքացիների արժեհամակարգը բարձրանո՞ւմ է:

-Ես անձամբ չեմ ճանաչում Աղազարյանին և զարմացած եմ այդպիսի ձևակերպման վրա: Իսկ իմքայլական պատգամավորները գիտե՞ն, թե քանի մարդ կա Հայաստանում, որ խորոված, խաշլամա ուտելու հնարավորություն չունի: Եթե մարդիկ կան, որ կարծում են` ամբողջ ազգն այդ օրը խրախճանքի մեջ է լինելու ու տոնելու այնպես, ինչպես ձեր նշած պատգամավորն է նախատեսել, նշանակում է՝ մեր ազգը սոցիալական խնդիրներ չունի: Իսկ եթե այդպես է՝ ո՞րն էր շարժում սկսելու նպատակը, չէ՞ որ համաժողովրդական շարժման հիմքում նաև սոցիալական բաղադրիչ կար: Ժամանակին նշվում էր, որ հազարավոր մարդիկ հացի կարոտ են, խանութից ապառիկով են գնումներ անում, «նիսյաների» թիվը միլիոնների է հասնում: Հիմա ի՞նչ, այդ իրողությունն այլևս գոյություն չունի՞: Օրվան կարևորություն են փորձում տալ այն մարդիկ, որ արդարացնում են 124 միլիոն դրամի ծախսը: Քաղաքացու և առհասարակ հասարակության որակները չափվում են առկա մարտահրավերներին դիմակայելու ունակություններով, իսկ մեր հասարակությունը, կարծում եմ, զգայուն չէ երկրի առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ: Նոր արժեքներ սերմանելու, մշակութապես զարգացած քաղաքացի դաստիարակելու, հասարակության խնդիրները հստակ ձևակերպելու և դրանց երկարաժամկետ լուծում տալու կարևորագույն դերը պետք է մշակույթի նախարարությունը ստանձնի, որի ճակատագիրն անհայտ է:

-Նոր իշխանությունները մի կողմից քաղաքացու օր են հռչակում ու մարդկանց ասում, թե «մենակ չեն», մյուս կողմից մաքսատան աշխատակցին պատին հենած դրոշի համար անարգանքի սյանը գամում: Սա ինչի՞ մասին է խոսում, իշխանություններն անկե՞ղծ են մարդկանց հետ հարաբերություններում:

-Հասարակության մի ստվար զանգված արդեն իսկ հստակ գիտակցում է՝ մենակ են, և մենք ամեն օր արձանագրում ենք՝ դժգոհող մադկանց թիվն աճում է: Պատին հենած դրոշի հարցն ունի երկու պատասխան. առաջին՝ ոչ, անկեղծ չեն, երկրորդ՝ իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը: Դրոշի հետ կապված մաքսատան դեպքը ցույց տվեց նաև, որ միանգամից մի քանի օրենք ոտնահարվեց՝ աշխատանքային օրենսգիրք, հանրային ծառայողի մասին օրենք ու մաքսային օրենքներ: Պետական խորհրդանիշների պահպանության խնդիր իսկապես ունենք, լինի դա օրհներգ, դրոշ, թե զինանշան, ուղղակի, ամեն ինչ մեկի գլխին ջարդելու փոխարեն, պետք էր պարզապես նկատողություն անել, ոչ թե աշխատանքից հեռացնել մարդուն՝ առանց ծառայողական քննություն կատարելու, մեղավորության չափը գնահատելու և այլն: Այս երևույթը լավ տեղ չի տանի: Ձգված չկանգնելու համար որևէ մեկին աշխատանքից չեն ազատում՝ ավելացնելով գործազուրկների առանց այն էլ մեծ քանակը:

-Իշխող ուժը կարողացե՞լ է քաղաքական պատասխանատվության ամբողջական բեռն իր վրա վերցնել: Եվ ի՞նչ են անում իշխանությունները քաղաքական արժեհամակարգի փոփոխության համար:

-Քաղաքական պատասխանատվություն վերցնելու տեսանելի լավագույն օրինակներից է, երբ կա քաղաքական որոշում և դրա ձախողում: ՈՒ որքան էլ բարձրագոչ հայտարարություններ արվեն, թե, օրինակ, կոռուպցիան արմատախիլ է արվել իշխանության վերին օղակներից, միևնույն է, փոխնախարարի մակարդակով կոռուպցիոն սկանդալի ականատեսը եղանք վերջերս: Հիմա որքան էլ իմքայլականներն ասեն` տեսեք, անգամ մերոնց չենք խնայում, կալանավորում ենք, դա քաղաքական պատասխանատվություն չէ: Պետք էր ուղղակի կանգնել և «հպարտ քաղաքացիներին» ասել. «Այո, մենք սխալվել ենք և մեր քաղաքական որոշման հետևանքով սխալ մարդ ենք նշանակել բարձր պաշտոնի, ինչի համար ներողություն ենք խնդրում»: Սա ինձ հիշեցրեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի խոսքը, երբ սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալման ժամանակ ասաց, թե մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելը բավական չէ, օրվա իշխանությունները պետք է նաև քաղաքական պատասխանատվություն կրեն: Քաղաքական արժեհամակարգը պետք է մարդու ազգային արժեքներից ու նրա պահպանման, վերարտադրման հնարավորությունից բխի: Ազգային արժեքն է, որ ապահովում է մարդու ինքնագիտակցության մակարդակը: Քաղաքական վերնախավը պետք է ամեն ինչ անի համերաշխության միջավայր, գրագետ և ազգային արժեքներով սնված հասարակություն ունենալու, ստեղծելու համար: Իսկ եթե դրանք չկան, ուրեմն ոչինչ էլ չկա:

-Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե իշխանության տված խոստումները գրեթե 100 տոկոսով իրականացրել է։ Ըստ Ձեզ, ի՞նչն է Փաշինյանը 100 տոկոսով կատարել։

-Կարելի է հազար ու մի բան անել, որոնք լավ են բոլորի համար և վնաս չեն ոչ մեկին, բայց այդ մոդելը դեռ ռեֆորմ չի նշանակում: Ամենակարևոր բանը, որ կուզեի կատարեր, կուտակային կենսաթոշակային գործող համակարգի չեղարկումն է: Նույնիսկ ՀՀԿ-ականներն այն ամբողջությամբ չէին կարողանում գործադրել, իսկ Փաշինյանը, լինելով համակարգի թունդ քննադատը, 100 տոկոսով գործադրեց ու իրականացրեց այն: Խոստումներ տալու ճիշտ ժամանակը նախընտրական շրջանն է, բայց արդյո՞ք մեր հասարակությունն այդ շրջանում լսել է ներկա իշխանությունների տված խոստումները, որ այժմ էլ պահանջատեր լինի: Կոռուպցիայի, մենաշնորհների դեմ իշխանությունների պայքարը գնահատելի է, բայց դրա լավագույն ձևը նոր համակարգի ներդրումն է՝ չափելի արդյունքներով և հստակ ժամանակացույցով:

-Տնտեսությունում, ասում են, ամեն ինչ ազատ է, ով ցանկանա, կարող է բիզնես սկսել։ Համակարծի՞ք եք: Եվ որպես տնտեսագետ, ի՞նչ նկատելի փոփոխություններ եք տեսնում այս մեկ տարում:

-Տնտեսական մոդելը վերջին 30 տարում նույնն է՝ նեոլիբերալ: Անշուշտ, որոշակի դրական տեղաշարժ կա մոտեցման մեջ, բայց գործիքները պետք է փոխվեն: Բիզնես միջավայր կարգավորելու համար կամքը բավարար չէ, պետք է նաև օրենսդրական լուծումներ ապահովել: Շուկաները տարբեր են, խնդիրները՝ նույնպես: Նույն պատկերն է մանրածախ առևտրի շուկայում: Տենտեսության մեջ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ լրացուցիչ միջոցներ չեն ներարկվել, ներդրումներ չկան, որոնք ապահովելու են տնտեսության բազմազանությունն ու աշխուժացումը: Ոլորտը որքան էլ ազատականացվի, պետական ինստիտուտները պետք է պատասխանատվությամբ մոտենան տնտեսության՝ կարգավորիչ դեր ստանձնելու հանգամանքին: Գյուղատնտեսական ակտիվ շրջան է սկսվում, ու շուտով հստակ կերևա՝ դրական ինչ փոփոխություններ են եղել:

-Փաշինյանը, գրեթե յուրաքանչյուր խնդրի մասին խոսելիս, առաջին հերթին հիշում է՝ ժամանակին ինչ են արել կամ չեն արել նախկին իշխանությունները: Սլաքները նախկիններին ուղղելը դեռ երկա՞ր ժամանակ գործիք կլինի հարցերի իրական պատասխանատուների ձեռքին:

-Նախկինները եթե լավ անեին իրենց գործը, մինչև հիմա էլ իշխանության կլինեին: Որևէ մեկը եթե սպասել է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում պետք է փակեր արտաքին պարտքը, ապա դա օբյեկտիվորեն հնարավոր չէր անել: Բայց եթե սպասում էինք, որ, օրինակ, ներառական տնտեսական համակարգ պետք է ներդրվեր, այստեղ նախկիններն այլևս գործոն չեն: Նախորդ իշխանությունները չեն մեղավոր, որ եկամտահարկը համահարթեցվում է, անուղղակի հարկերը բարձրացվում են, չբացատրված հանգամանքներում միավորվում են մի քանի նախարարություններ, աղքատության չափելիությունն անհասկանալի է, չեն գործադրվում նվազագույն կենսապահովման զամբյուղի և նվազագույն կենսապահովման բյուջեի համակարգերը և այլն: Դեռևս չիրագործված սպասումների մի մասը Փաշինյանը ձևավորել է իշխանության գալու ընթացքում, մյուս մասը, առանց ռեսուրսները գնահատելու, ուղղակի նրան է վերագրվել: Սպասումներ էլ կան, որ դադարել են այդպիսին լինելուց:

-Քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելն ու հասարակության տարբեր շերտերի միջև սահմաններ գծելն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ:

-Հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով՝ արդեն իսկ առկա ատելությունն էլ ավելի կխորանա: Սա ոչ մի լավ տեղ չի տանի, մանավանդ որ իշխանությունների կողմից նախապես են որոշվում թե՛ սևերը, թե՛ սպիտակները: Տարանջատումն արդեն իսկ մտել է կրթական համակարգ, համայնքներ, հիմնարկ-ձեռնարկություններ ու ձնագնդի նման ավելի ու ավելի է մեծանում: Երևույթի շարունակականությունն ավերիչ հետևանքների կարող է հանգեցնել:

-Դպրոցների, պետական ՊՈԱԿ-ների և այլ գերատեսչությունների տնօրենների ընտրության ժամանակ տեսնում ենք, որ ծանոթ-բարեկամ սկզբունքը շարունակում է գործել: Փաստորեն, «իրավիճակ չի փոխվել»:

-Ցավոք, այո, նման դեպքերի ականատեսն ենք լինում դեռևս: Տպավորություն է, որ իշխանությունները զբաղված են սեփական իշխանությունն ամրապնդելով՝ ապահով վերարտադրություն ունենալու համար, և դա հակասում է իրենց իսկ հռչակած հեղափոխության արժեքներին: Երևույթն անթույլատրելի է, պետք է բացառել նման գործելաոճը: Նախորդներին մեղադրելուց առաջ հրապարակային հարթակներում երբեմն-երբեմն սեփական գործողությունները նույնպես քննարկման նյութ պետք է դարձնել ու հասկանալ, թե որտեղ են վրիպում:

Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ


irates.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company