ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Աղքատներն ավելի կաղքատանան, հարուստներն ավելի կհարստանան, գներն էլ կաճեն

03 Մայիս 2019 Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին կառավարության նախաձեռնած հարկային փոփոխությունների հետևանքով։ Sputnik Արմենիան սոցիալական արդարության ու անարդարության թեմայով զրուցել է տնտեսագետի հետ։

Կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումների արդյունքում Հայաստանում կավելանան ոչ թե ցածր եկամուտներ ունեցողների աշխատավարձերը, այլ հակառակը` բարձր աշխատավարձերն էլ ավելի կբարձրանան։ Այլ կերպ ասած հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան։

Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով եկամտային հարկի համահարթեցման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Այն աշխատողները, որոնք այսօր ստանում են նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ և համարվում են աշխատող աղքատ, կազմում են աշխատողների ընդհանուր թվի 25 տոկոսը։ Նրանց եկամուտները հարկման նոր մեխանիզմի պայմաններում չեն ավելանալու, որովհետև նրանց եկամտահարկի դրույքաչափը մնալու է 23 տոկոս։ Բայց դրան զուգահեռ ավելանալու են բարձր եկամուտ ունեցող անձանց իրական եկամուտները, որովհետև այսօր գործող 28 և 36 տոկոս դրույքաչափերը նվազեցվելու են, համահարթեցվելու և դառնալու են 23 տոկոս», – ասաց Ավետիսյանը։

Որպես օրինակ մեր զրուցակիցը նշեց` նվազագույն 55 000 դրամ աշխատավարձ ստացողը օրենքի փոփոխությունից հետո էլ շարունակելու է վճարել նույն 23 տոկոսը։ Իսկ նրանցից տասնյակ անգամներ ավելի բարձր աշխատավարձ ստացողները, ովքեր այսօր 28 կամ 36 տոկոս հարկ են վճարում, օրենքի ընդունումից հետո սկսելու են ավելի քիչ վճարել` աշխատավարձի 23 տոկոսի չափով։

Արդյունքում` Հայաստանում առանց այդ էլ առկա սոցիալական բևեռացումն էլ ավելի է խորանալու։ Հասարակությունը բաժանվելու է շատ աղքատների ու շատ հարուստների։ Բացի այդ, եկամտահարկի փոփոխություններին զուգահեռ կառավարությունը նաև ակցիզային հարկի փոփոխություններ է նախաձեռնել, որոնց արդյունքում, Ավետիսյանի խոսքով, տուժողը դարձյալ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներն են լինելու։

Ի դեպ, Պետեկամուտների կոմիտեից Sputnik Արմենիային տրամադրված տվյալներով, 2019թ–ի մարտի դրությամբ Հայաստանում եկամտահարկ վճարող աշխատողների թիվը 534.588 է։

Այսօր Հայաստանում գործում է եկամտահարկի եռաստիճան համակարգ՝ ըստ աշխատավարձերի մեծության` 23, 28 և 36 տոկոս դրույքաչափերով։

Հիշեցնենք, եկամտային հարկի համահարթեցման օրինագծի դեմ այսօր խորհրդարանի բակում բողոքի ակցիա է անցկացրել «Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնությունը։ Ակցիայի մասնակիցները ոչ իշխանական խմբակցություններին կոչ էին արել դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չքվեարկել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին: Իսկ իշխանություններին հորդորել էին հետ կանչել Հարկային օրենսգրքում և Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company