ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ելույթներ

Հայկական միասնական տարածքի այս փոխկապակցվածությունն է, որ մեզ ավելի է ուժեղացնում հայրենիքում

07 Մայիս 2019 Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ողջյունի խոսքը «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի բացման ժամանակ

Հարգելի գործընկերներ,

Հարգարժան նախագահողներ,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ բոլորիդ՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի կազմակերպիչներին ու մասնակիցներին Արցախի Հանրապետության խորհրդարանում և գոհունակություն հայտնում նման կարևոր թեմայով համաժողովի անցկացումը հայկական երկրորդ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Անշուշտ, անհնար է պատկերացնել Արցախն առանց Հայաստանի և հակառակը. մայր հայրենիքն՝ առանց Արցախի: Հայկական միասնական տարածքի այս փոխկապակցվածությունն է, որ մեզ ավելի է ուժեղացնում հայրենիքում, իսկ Սփյուռքի մեր եղբայրներին և քույրերին հավատ ու վստահություն ներշնչում մեր ազգային նպատակներին միահամուռ հասնելու ձգտումների նկատմամբ:

Համատեղ գործելու անհրաժեշտությունը ոչ միայն կենսական պահանջ է, այլ նաև հայկական երկու հանրապետություններում համազգային համերաշխությունն ու համաչափ զարգացումն ապահովելու և մեր անվտանգությունը լավագույնս երաշխավորելու կարևոր միջոց:

Հատկանշական է, որ պետականաշինության միևնույն ճանապարհն անցնելով, մենք շատ հաճախ առաջնորդվել ենք փոխադարձ փորձի կիրառման, համատեղ քննարկումների ընթացքում ձևավորվող դիրքորոշումներ և տարբեր հարցերի շուրջ ընդհանուր տեսլական ունենալու գաղափարներով:

Որպես խորհրդարանի ղեկավար՝ ուզում եմ առանձնակի կարևորել Հայաստանի Հանրապետության օրենսդիրի հետ մեր կայուն համագործակցությունը, որն արտահայտվում է ինչպես տարբեր մասնագիտական հանձնաժողովների միջև մշտական հանդիպումների, այնպես էլ, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությամբ: Տեղեկացնեմ, որ այս ամսվա ընթացքում նախատեսված է ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում, որի ընթացքում ևս մենք առիթ կունենանք անդրադառնալու համահայկական օրակարգի տարբեր հարցերի:

Հարգելի ներկաներ,

Անցած տարիների ընթացքում արտաքին մարտահրավերներով, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ունեցել ենք ժամանակներ, երբ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը շատ մոտ էր իրականություն դառնալուն, սակայն օբյեկտիվ իրողություններից ելնելով՝ մեր մոտեցումը համարյա միշտ հանգել է նրան, որ դաշինքի կայացումը պետք է լինի խորը քննարկումների արդյունք՝ հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմամբ և տարբեր տեսակետների ու դիրքորոշումների հաշվառմամբ:

Բոլոր հիմքերն առկա են վստահ լինելու համար, որ այսօրվա ֆորումը կդառնա այն հարթակը, որտեղ համակողմանիորեն քննության կառնվեն երկու հայկական հանրապետությունների միջև իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պահանջն ու դրա իրագործման ժամկետները, իսկ ձևավորվելիք դիրքորոշումը կարտահայտի մեր ազգային շահերը և թույլ կտա հավատարիմ մնալ միջազգային իրավունքով մեր ստանձնած պարտավորություններին ու մինչ այժմ անթերի պահպանած պարտաճանաչ իրավասուբյեկտի վարքագծին:

Համոզված եմ, որ այսպիսի ներկայացուցչական կազմով քննարկումները հնարավորություն են տալիս քաղաքական, հանրային ու փորձագիտական լայն մասնակցությամբ խնդրո առարկայի շուրջ մտքեր փոխանակելու, դիքորոշումներ հստակեցնելու և անելիքներն ուրվագծելու համար: Ուստի, ողջունելով ՀՅԴ՝ համազգային օրակարգի շուրջ հայության երեք հատվածներին միավորելու նախաձեռնությունը՝ ֆորումին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Խառնածին Գրոհ` Ներքին Կարգով

Արդի քաղաքագիտութիւնը խառնածին (հիպրիտային) գրոհ բնութագրումով կը բնորոշէ բազմ

23 Մայիս 2026
Համատարած չարաշահվում է վարչական ռեսու

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգա

22 Մայիս 2026
All Quiet on the Eastern Front! …Սակայ

Թարգմանութեան կարիքը չկայ։ Հանրածանօթ է գերմանացի վիպագիր Էրիխ Մարի Ռըմարքի (1

22 Մայիս 2026
Կարճ կտրուկ. «Արեւմտեան Ատրպէյճան»-ի խ

Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանի արձագանգը Նախիջեւանի մէջ յո

22 Մայիս 2026
Իսրայէլի Թիրախը Հարաւի Ապազինումէն Անդ

Նախ եւ առաջ Իրանի իսլամական հանրապետութեան վրայ շղթայազերծուած պատերազմին գծով

21 Մայիս 2026
Ակնարկ. Փեքինը` Ուաշինկթընի Եւ Մոսկուա

Միացեալ Նահանգներու նախագահին չինաստանեան այցելութենէն անմիջապէս ետք Ռուսիոյ Դ

21 Մայիս 2026
Կոչ

Հայաստանի անկախութեան եւ հանրապետութեան կերտումի 108-ամեակի տօնակատարութիւններ

20 Մայիս 2026
Հայաստանը սփյուռքի համար բարոյական ար

Մայիսի 18-ին Hraparak TV-ի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Տարոն Տեր-Խաչատուրյանը

20 Մայիս 2026
Փաշինյանի իշխանությունը միացել է Ադրբե

Հայաստանում նախընտրական շրջանում խորացող տարաձայնություն է առաջացել գործող իշխ

20 Մայիս 2026
Հայ Դատը Գործնական Քայլեր Կ՛առնէ՝ Ձախո

Թեքսասի Հայ Դատի յանձնախումբը, գործակցութեամբ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի

20 Մայիս 2026
Հասարակական բևեռացման մանիպուլյացիայից

Հայաստանի ներկա ներքաղաքական իրականության մեջ այս միտումները հստակ տեսանելի են

20 Մայիս 2026
Ոչ Յաղթական, Ոչ Պարտեալ

Երկար ժամանակէ ի վեր Միացեալ Նահանգներու նախագահ Թրամփ կը փնտռէր միջոց մը Իրան

20 Մայիս 2026
Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում

Աշխարհասփյուռ հայությունը ուշադիր հետևում է Հայաստանի խորհրդարանական ընտրությո

19 Մայիս 2026
Թշնամանքի սերմանումը թուրք-ադրբեջանակա

Վերջին օրերին արցախցիների հանդեպ ընդգծված և խորը ատելությունը գործող իշխանությ

19 Մայիս 2026
Ակնարկ. Շրջանցելով Եւ Խախտելով Սահմանա

Նախընտրական քարոզարշաւի ընթացքին գործող մեծամասնութեան առաջնորդը վերահաստատեց

19 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մ

18 Մայիս 2026
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակո

Մայիսի 15-ին Կիպրոսում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ապրիլին Փարիզում տեղ

18 Մայիս 2026
Փաշինյանը պատրաստվում է նոր տարածքներ

«Այս չարիքի իշխանությունը, երբ որ խոսում է ինքնիշխանությունից, տարածքային ամբո

17 Մայիս 2026
Հաւատքի Մարդը՝ Թաթուլ Սոնենց-Փափազեան

Լուսանկար՝ Նանոր Պարսումեանի Մայիս 6-ին իր մահկանացուն կնքեց Հայ Յեղափոխակա

16 Մայիս 2026
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ Դաշնակցութեան մեծ ընտանիքին, ընկեր

16 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company