ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին

21 Հոկտեմբեր 2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին փորձում է ճնշում գործադրել Գարեգին Բ կաթողիկոսի վրա՝ ստիպելով նրան հրաժարական տալ, այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, որն արգելում է պետական պաշտոնյաներին միջամտել Եկեղեցու ներքին գործերին։

Երբ Կաթողիկոսը մերժեց հրաժարական տալ, Փաշինյանը գտավ նրան հեռացնելու այլ միջոց՝ օրինականության քողի տակ։ Նա այժմ առաջ է բերում կեղծ պատրվակ, թե Կաթողիկոսը խախտել է Հայաստանի օրենքը՝ հոգևորականներին կոչ անելով մասնակցել հակափաշինյանական բողոքի ակցիային։ Սակայն սա չի կարող համարվել հանցագործություն, ընդհակառակը, սա պաշտպանված խոսքի ազատություն է, որը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է։

Վերջերս Փաշինյանը խորհրդարանում պարծեցավ, թե քանի որ ժողովուրդը չի ապստամբում իր քաղաքականության դեմ, ուրեմն համաձայն է իր հետ։ Իրականում, Հայաստանում նրանք, ովքեր բողոքում կամ հակադրվում են նրան, ազատվում են աշխատանքից, ձերբակալվում և բանտարկվում, իսկ Սփյուռքի ընդդիմախոսներին արգելվում է մուտք գործել Հայաստան։ Նախ, Փաշինյանը լռեցնում է նրանց, հետո հայտարարում, թե ժողովուրդն աջակցում է իրեն։ Սա է այն «ժողովրդավարությունը», որ նա բերել է Հայաստան։

Փաշինյանը մոռանում է, որ հայ ժողովրդի ավելի քան 90 տոկոսը, թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, ինչը նշանակում է, որ եկեղեցու միլիոնավոր աջակիցները զգալիորեն գերազանցում են նրա նվազող աջակիցների թվին։

Վերջին ամիսներին Փաշինյանը հրամայել է ձերբակալել երկու արքեպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանին և մի քանի այլ անձանց՝ կեղծ մեղադրանքներով: Այս ամսվա սկզբին արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով: Անցած շաբաթ Փաշինյանը ձերբակալեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ, Կաթողիկոսի զարմիկ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ինչպես նաև տասնյակ հոգևորականների և աշխատակիցների՝ եկեղեցական գույքի և նրանց տների խուզարկություններից հետո։ Մեղադրանքը հիմնված էր դժգոհ հոգևորականի հայտարարության վրա, թե իբր եպիսկոպոսը կոչ է արել իրեն մասնակցել 2021 թվականին Փաշինյանի դեմ կազմակերպված հանրահավաքին: Այս ձերբակալությունները նպատակ ունեն վախեցնել ուրիշներին, որպեսզի նրանք չհանդգնեն ընդդիմանալ Փաշինյանին։

Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտեց անցած շաբաթվա ապօրինի ձերբակալությունները՝ կառավարության գործողությունները որակելով որպես «բռնաճնշումներ Հայոց եկեղեցու դեմ» և համեմատելով դրանք «բնորոշ ամբողջատիրական համակարգերի» հետ։ Կանադայի, ԱՄՆ արևելյան և արևմտյան թեմերի երեք առաջնորդները համատեղ հայտարարությամբ քննադատեցին Հայաստանի կառավարությանը՝ եպիսկոպոս Պռոշյանին ձերբակալելու համար և իրենց աջակցությունը հայտնեցին Կաթողիկոսին։

Հաջորդ տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, վարչապետն ակնհայտորեն փորձում է վերացնել հնարավոր մրցակիցներին և մաքրել քաղաքական դաշտը հակառակորդներից։

Հայաստանում դատարաններն անկախ չեն կառավարությունից. դատավորները կատարում են Փաշինյանի հրահանգները: Չպետք է մոռանալ, որ 2018 թվականին իշխանության գալուց հետո Փաշինյանն ամբարտավանորեն հայտարարեց. «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»:

Վատթարացնելով իրավիճակը՝ Փաշինյանի շրջապատը կոչ է անում կառավարությանը ձերբակալել Ռոբերտ Ամստերդամին՝ Միացյալ Նահանգներում գործող հայտնի միջազգային փաստաբանին, որը Հայաստանում է Սամվել Կարապետյանին պաշտպանելու համար: Ամստերդամը հայտարարել էր. «Մենք ամեն օր գրոհելու ենք Հայաստանի վրա, մինչև չազատեն Սամվել Կարապետյանին»: Ավելի ուշ նա պարզաբանել է, որ խոսքը միջազգային իրավական և քաղաքական ճնշման մասին է, այլ ոչ թե ֆիզիկական գործողությունների: Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ ձերբակալեց Ալեքսանդր Կոչուբաևին՝ բանտարկված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի փաստաբանին՝ դատական համակարգը քննադատելու համար: Իրավաբանների միջազգային հանձնաժողովը խստորեն դատապարտեց նրա ձերբակալությունը:

Կառավարության հակաեկեղեցական գործողությունները, կարծես, նախերգանք են Կաթողիկոսի դեմ քրեական մեղադրանքներ առաջադրելու՝ նրան ավելի հլու հնազանդ հոգևորականով փոխարինելու համար: Միևնույն ժամանակ, ադրբեջանցիները ողջունում են բարձրաստիճան հայ հոգևորականների ձերբակալությունները՝ նրանց կոչելով «ռևանշիստներ»: Ադրբեջանական հարձակումները Հայոց եկեղեցու վրա գլխավորում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Վարչապետ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն անցած շաբաթ հրապարակեց 2023 թվականի հեռախոսազրույցի ձայնագրություն՝ Կաթողիկոսի նախկին գավազանակրի և արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի միջև, որտեղ քննարկվում էր Կաթողիկոսի կողմից հոգևորականների վրա գործադրված ենթադրյալ ճնշումը՝ մասնակցելու Փաշինյանի դեմ կազմակերպված հանրահավաքին։
Այդ ձայնագրության հրապարակումից հետո կառավարության քննչական կոմիտեն հայտարարեց, որ հարուցվել է «քրեական վարույթ»։
Ուզում եմ երկու դիտարկում անել.

1. Քանի որ այս հեռախոսազրույցը ձայնագրվել է 2023 թվականին, ինչո՞ւ է կառավարությունը այն պահել երկու տարի և հրապարակում միայն հիմա։ Պատասխանը պարզ է՝ սպասել է ամենահարմար պահին՝ հեռախոսազրույցը օգտագործելու որպես ապացույց Կաթողիկոսի դեմ։

2. Որևէ մեկի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելն անօրինական է։ Ես տեղյակ չեմ որևէ դատարանի որոշման մասին։

Եթե մոտ ապագայում Կաթողիկոսը ձերբակալվի և բանտարկվի, արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞ և կպաշտպանի Եկեղեցին, թե՞ կմնա իր ինքնակամ կոմայի մեջ։

Նրանք, ովքեր կոչ են անում հայերին ձեռնպահ մնալ որևէ գործողությունից և սպասել հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին, վտանգի տակ են դնում այն, որ մինչ այդ Հայաստանը գուցե այլևս գոյություն չունենա։

Բոլոր նրանք, ովքեր այժմ խախտում են օրենքները և զբաղվում հակահայկական գործունեությամբ, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն Հայաստանի հաջորդ հայրենասեր կառավարության կողմից։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company