ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Հանդիպեցաւ Քանատայի Վարչապետ Մարք Քառնիի Հետ

23 Հոկտեմբեր 2025

21 հոկտեմբեր 2025-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառ հայրապետը, Քանատայի Հայ դատի յանձնախումբի ներկայացուցիչներուն հետ, Օթթաուա կատարած պաշտօնական այցելութեան ընթացքին հանդիպում մը ունեցաւ Քանատայի վարչապետ Մարք Քառնիի հետ:

Արամ Ա. կաթողիկոսին կ՛ընկերակցէին Քանատայի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն արք. Չարեան, ՀՅԴ Բիւրոյի անդամ. Հայ դատի կեդրոնական խորհուրդի անդամ եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովի պատգամաւոր Րաֆֆի Տօնապետեան եւ Քանատայի Հայ դատի յանձնախումբի ատենապետ Խորէն Տիմիթեան:

Հանդիպման ընթացքին վեհափառ հայրապետը եւ պատուիրակութեան անդամները երախտագիտութիւն յայտնեցին վարչապետին` իր ծառայութեան եւ քանատահայ համայնքին նկատմամբ ցուցաբերած հետաքրքրութեան համար: Քննարկուեցան բազմազան հարցեր` ներառեալ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը, արցախահայութեան անվտանգութեան եւ վերադարձի իրաւունքի ապահովման գերխնդիրը, Ազրպէյճանի մէջ կամայականօրէն կալանաւորուած հայ գերիներու ազատ արձակման հրամայականը, ինչպէս նաեւ` Արցախի հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանման հրատապ անհրաժեշտութիւնը:

Վեհափառ հայրապետը նաեւ իր դիտարկումները ներկայացուց Միջին Արեւելքի քաղաքական զարգացումներուն վերաբերեալ` անդրադառնալով շրջանի բնակչութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն եւ անոնց հետեւանքով ստեղծուած բարդ իրադրութեան: Ան շեշտեց կայունութեան, արդարութեան եւ համագործակցութեան կարեւորութիւնը` միաժամանակ ընդգծելով միջկրօնական երկխօսութեան դերը` իբրեւ խաղաղութեան եւ համակեցութեան կայուն հիմք:

Վարչապետ Քառնին եւ վեհափառ հայրապետը փոխանակեցին միտքեր սոյն հրատապ նիւթերուն շուրջ` վերահաստատելով Քանատայի եւ հայ ժողովուրդի համատեղ յանձնառութիւնը` մարդկային իրաւանց, արդարութեան եւ խաղաղութեան արժէքներուն նկատմամբ: Հանդիպումը նշանաւորեց կարեւոր փուլ մը Քանատայի եւ քանատահայ համայնքին միջեւ շարունակուող երկխօսութեան մէջ` ընդգծելով այն ամուր յարաբերութիւնը, որ հիմնուած է համատեղ արժէքներու եւ փոխադարձ յարգանքի հիման վրայ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company