ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Յեղափոխական պայքարի տեսութիւնը եւ հրամայականը նոյնն է այսօր եւս

22 Հոկտեմբեր 2025 (Զինեալ պայքարի 50-ամեակի առիթով)

50 տարի առաջ այս օրը՝ 1975 թւականի հոկտեմբերի 22-ին, հայ ահաբեկիչները Վիեննայում գնդակահարեցին Թուրքիայի դեսպան Հուսէյն Դենիզ Թունէլջիլին, իսկ երկու օր անց՝ հոկտեմբերի 24-ին, նոյն ճակատագրին արժանացաւ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրէզը:

Աշխարհը ցնցած, կայծակնային արագութեամբ եւ ժամացոյցի ճշգրտութեամբ իրագործւած ահաբակչական այս գործողութիւնների պատասխանատւութիւնը ստանձնեց մինչ այդ անյայտ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ զինւած ընդյատակեայ կազմակերպութիւնը՝ ազդարարելով Հայ Դատի ուժական պայքարի մեկնարկը:

«ՄԵՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԶԱՒԱԿՆԵՐՆ ԵՆՔ: ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ: ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԴԷՄ ՈՒՂՂՒԱԾ ՄԵՐ ՔԱՅԼԸ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՊԷՏՔ Է ՅԻՇԵՑՆԻ, ՈՐ ՀԱՅՈՑ ՄՈՌՑՒԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԴԵՌԵՒՍ ԱՆՊԱՏԻԺ Է ՄՆԱՑԵԼ»,- ասւած էր ՀՑԱՄ հրապարակած հաղորդագրութեան մէջ, որտեղ պահանջւում էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը եւ Հայկական Հարցի ամբողջական եւ արդարացի լուծումը: Յայտարարութիւնն ընդգծում էր, որ Հայ Դատի լուծմանն ուղղւած խաղաղ միջոցներն ու նախաձեռնութիւնները հանդիպել են միջազգային հանրութեան անտարբերութեան ու լռութեան պատին եւ, այլեւս, սպառել են իրենց: Ուստի, ստեղծւած իրավիճակը յուշում է, որ լռութեան պատը ճեղքելու միակ միջոցը ուժական պայքարի անցնելն է. «ՄԵՐ ԱՐԴԱՐ ԴԱՏԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ԶԻՆԵԱԼ ՊԱՅՔԱՐՆ Է»:

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐՆ ու նրա գործի շարունակողը համարւող ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 1970-80-ական թւականներին իրականացրած իրենց գործողութիւններով կարողացան Հայ Դատը եւ Հայոց Ցեղասպանութեան հարցը վերադարձնել միջազգային քաղաքական օրակարգ։ Նրանց թիրախային գործողութիւններն՝ ուղղւած հիմնականում թուրք բարձրաստիճան դիւանագէտների դէմ, ստիպեցին միջազգային հանրութեանը ուշադրութիւն դարձնել մի պատմական անարդարութեան, որը տասնամեակներով մնում էր անտեսւած եւ ժխտւած։ Միջազգային մամուլում սկսւեց աւելի յաճախ ու բաց խօսւել Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին՝ որպէս լուծում չգտած քաղաքական ու մարդկային հիմնախնդրի, այլ՝ ոչ թէ պարզապէս պատմական ինչ-որ ցաւալի փաստի։

Հայ Դատի զինեալ բազուկի գործունէութիւնը նաեւ նպաստեց Սփիւռքի քաղաքական ու գաղափարական զարթօնքին։ Արդարութեան մարտիկներն ու Յեղափոխական բանակի նւիրեալները ներշնչման իւրովի աղբիւր դարձան սփիւռքահայ երիտասարդութեան համար, որոնց շրջանում ձեւաւորւեց նոր ինքնագիտակցութիւն՝ հիմնւած պատմական յիշողութեան, արդարութեան պահանջի, ազգային արժանապատւութեան եւ, մանաւորապէս, գաղափարական ու քաղաքական գիտացւած եւ նպատակային պայքարի առանցքների շուրջ։ Դրանով որոշակիօրէն ամրապնդւեց Հայ Դատի գաղափարական հէնքը, եւ պայքարը դուրս եկաւ մինչ այդ բացառապէս դիւանագիտական կամ ակադեմիական շրջանակներից՝ վերածւելով միջազգային հանրային ուշադրութեան արժանացող շարժման։

Նրանց թիրախային գործողութիւնները միջազգային հանրութեան կողմից հիմնականում ընկալւում էին ոչ թէ որպէս աննպատակ բռնութան ակտեր, այլ՝ որպէս քաղաքական ճնշման ձեւ, որն ուղղւած էր միջազգային անտարբերութեան դիմակայմանը։ Մասնաւորապէս արժեւորւում է այն հանգամանքը, որ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ եւ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ թիրախները հիմնականում Թուրքիայի պետական ներկայացուցիչներ էին, իսկ քաղաքացիական զոհերի հնարաւորինս բացառումը վկայում էր նպատակների յստակութեան ու գործողութիւնների որոշ վերահսկելիութեան մասին։

Թուրքիայի դիւանագիտական համակարգը, որը մինչ այդ յաջողութեամբ վարում էր ժխտողական քաղաքականութիւն, ստիպւած եղաւ աւելի բացայայտ արձագանքել միջազգային հարթակներում՝ դրանով յաճախ բացայայտելով իր հակասութիւնները՝ գործնականում խթանելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի քննարկումներին տարբեր երկրներում։ Այս ամէնի արդիւնքում հայ ժողովրդի ձայնը, որ տասնամեակներ շարունակ մնացել էր չլսւած եւ անտեսւած, վերջապէս հասաւ միջազգային լսարանին, նրան ստիպելով կիրառել գործնական քայլեր՝ ուղղւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանը:

Յանուն Հայ Դատի զինեալ պայքարի պատմութիւնը եւ ընթացքը քննարկելիս անհրաժեշտ է յատկապէս ուշադրութիւն դարձնել այն կարեւոր հանգամանքին, որ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ եւ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ գործունէութիւնը ունէր գաղափարախօսական յստակ եւ ամուր հէնք եւ խոր արմատներ, որոնք ձգւում էին մինչեւ հայկական յեղափոխութեան ակունքները:

Նրանք հայկական յեղափոխութեան քրմապետի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարական հօր՝ Քրիստափոր Միքայէլեանի վարդապետութեան անմիջական կրողներն էին, որոնք գիտակցում էին, որ ոչ միայն խօսքով, այլեւ գործով պէտք է մարմնաւորել անսակարկ անձնւիրումը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի ամբողջական ազատագրութեան պայքարին:

Իւրացնելով Քրիստափոր Միքայէլեանի՝ «հայկական յեղափոխութեան» յստակ սահմանումը. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ԵԹԷ ՈՉ ՆՈՅՆՊԷՍ ՄԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՆԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ ՄԻԵՒՆՈՅՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՊԱՏՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ», նրանք անցան գործի՝ գիտակցելով, որ «բաղձանքները չեն, որ ընթացք են տալիս կեանքին», եւ որ «առաջին բողբոջները ձգելուն պէս» չեն հասունանում, անհրաժեշտ է անկոտրում կամք, նպտակասլացութիւն եւ ՅԱՐԱՏԵՒ ԿՌԻՒ, որը «շատ բան կարող է խոստանալ մեզ». «ՅԱՐԱՏԵՒ ԿՌԻՒ,- ԱՀԱ ԹԷ ՈՒՐ Է ՄԵՐ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԼԻՆ…ՉՇԵՂՒԵՆՔ ԱՅԴ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ, ՈՐ ՍՓՌՒԱԾ Է ՅՈՒՍԱՏՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԳՐԱՒԻՉ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ…»:

Նրանք իրենց գործով եկան փաստելու, որ իզուր եւ ապարդիւն են «լռութեան», «խոհեմութեան», «բարեմիտ հպատակութեան» եւ «յարմարւելու» մասին հնչող կրաւորական եւ երկչոտ բոլոր պատգամները, որ «քաղաքակիրթ աշխարհին» հասու է միայն ուժի ձայնը, որ «ԿԱՆ ՐՈՊԷՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿԵԱՆՔՈՒՄ, ԵՐԲ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՇՏՒԵԼ ԱՄԷՆ ԲԱՆԻ ՀԵՏ, ԲԱՅՑ ՈՉ ԼՌՈՒԹԵԱՆ…ԼՌՈՒԹԻՒՆ ՊԻՏԻ ՆՇԱՆԱԿԷՐ ՄԻԱՅՆ ԵՒ ՄԻԱՅՆ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ ԿԱՏԱՐԵԱԼ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԵՒ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ, ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԱՏԱՐԵԱԼ ՍՆԱՆԿՈՒԹԻՒՆԸ», եւ որ «ՈՉ ՄԻ ԲՌՆՈՒԹԻՒՆ, ՈՉ ՄԻ ՀԱԼԱԾԱՆՔ, ՈՉ ՄԻ ՍԱՀՄԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱԺԱՆԵԼ ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵԹԷ ՆԱ, ՏՈԳՈՐՒԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐԻ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՄԲ, ՈՒՆԻ ՆԱԵՒ ԿՌՒԵԼՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ …ՄԷԿ ՆՊԱՏԱԿ, ՄԷԿ ԱՄԲՈՂՋՈՒԹԻՒՆ՝ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՆՀԱՇՏ ԿՌՒԻ ՀԱՄԱՐ…»:

Եւ այսօր, հինգ տասնամեակի հեռաւորութիւնից, երբ թշնամու ծաւալապաշտական նկրտումները վերստին բորբոքւել եւ մոլեգնում են, երբ կորցրել ենք մեր հայրենիքի կարեւոր մի բեկորը՝ Արցախը, երբ պարտութեան ընկճախտը շարունակում է մաշել մեր ժողովրդի միտքն ու հոգին, իսկ տեղատւութիւնը յաճախ թւում է անշրջելի, երբ Հայաստանի հակազգային իշխանութիւնները փորձում են ամէն գնով մեր ժողովրդի մօտ փշրել պայքարի եւ դիմադրութեան ոգին՝ նրան ստիպելով յարմարւել առկայ պայմաններին եւ տրւել թշնամու քմահաճութեանը, առաւել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է մեր հոգիներում վերականգնել արդարութեան մարտիկների պայքարի ոգին եւ մեր մտքերում վերաթարմացնել ու վերաիմաստաւորել հայկական յեղափոխութեան վաղեմիութեան ժամկէտ չճանաչող գաղափարական անապակ սկզբունքները: Որովհետեւ երբ ժողովուրդը հրաժարւում է կռիւ տալ իր դատի եւ արդար իրաւունքների համար, ապա անխուսափելիօրէն յայտնւելու է թշնամու իրարայաջորդ զիջումների պահանջների առջեւ, եւ այլեւս անկարող է լինելու դիմադրել:

Չմոռանանք Քրիստափոր Միքայէլեանի անժամանցելի պատգամը. «ՈՉ ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԱՆՎԵՐՋ ՀԵԾԵԾԱՆՔՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ ՍՊԱՍԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ. ԿՌՒԻ ՈՐՈՏՈՒՄՆԵՐԸ, ՆՒԻՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՈՎ ՍՐԲԱԳՐՒԱԾ ՌԱԶՄԻ ԱՂԱՂԱԿՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ԱՐՏԱՅԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ, ՆՐԱ ՀՈԳԵԿԱՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ. ԴՐԱՆՔ ԵՆ, ՈՐ ՆԵՐՇՆՉՈՒՄ ԵՆ ՅԱՐԳԱՆՔ ԴԷՊԻ ՄԻ ԱԶԳ ԵՒ ԵՐԱՇԽԱՒՈՐՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԹԷ՛ ՀԱՄԱԿՐՈՒԹԻՒՆ, ԵՒ ԹԷ՛ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ԱՊՐԵԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔ»:

«Ալիք»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company